https://arm.sputniknews.ru/20260205/trampy-handes-e-ekel-rhs-i-erkaradzgman-pvokharen-nvor-hamadzajnagri-mshakman-ogtin-98480710.html
Թրամփը հանդես է եկել ՌՀՍ-ի երկարաձգման փոխարեն նոր համաձայնագրի մշակման օգտին
Թրամփը հանդես է եկել ՌՀՍ-ի երկարաձգման փոխարեն նոր համաձայնագրի մշակման օգտին
Sputnik Արմենիա
Նրա խոսքով՝ գործող համաձայնագիրը լրամշակման կարիք ունի։ 05.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-05T23:45+0400
2026-02-05T23:45+0400
2026-02-05T23:45+0400
ամն
ռազմավարական հարձակողական զենքի կրճատման պայմանագիր (ռհզկպ)
ռուսաստան
դոնալդ թրամփ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/15/97981468_0:133:1600:1033_1920x0_80_0_0_14e96d9689d3b1016190d5aba6bbba85.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի - Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդես է եկել Ռազմավարական սպառազինությունների վերաբերյալ պայմանագրի գործողության ժամկետի փոխարեն երկարաձգման փոխարեն նոր՝ կատարելագործված պայմանագրի մշակման օգտին: Նման հայտարարություն նա արել է իր «Truth Social» սոցցանցում։Սպիտակ տան ղեկավարի կարծիքով, Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև Ռազմավարական հարձակողական սպառազինությունների հետագա կրճատման և սահմանափակման միջոցառումների մասին պայմանագիրը, որը ստորագրվել է 2010 թվականի ապրիլի 8-ին և ուժի մեջ է մտել 2011 թվականի փետրվարի 5-ին, «վատ է համաձայնեցվել» Միացյալ Նահանգների կողմից:Այսօր ավելի վաղ «Axios»-ը հայտնել է, որ Ռուսաստանը և ԱՄՆ-ը պայմանավորվել են Ռազմավարական հարձակողական սպառազինությունների պայմանագրի գործողության ժամկետի ավարտից հետո ևս կես տարով պահպանել դրա առանցքային դրույթները: Լրատվականի աղբյուրները նշել են, որ պայմանագրի գործողության ժամկետը պաշտոնապես ավարտվում է փետրվարի 5-ին և իրավաբանորեն չի երկարաձգվի, սակայն կողմերը քննարկում են դրա հիմնական դրույթների ժամանակավոր կատարումը և նոր համաձայնագրի շուրջ զուգահեռ բանակցությունները: Վերջնական որոշումը, «Axios»-ի տվյալներով, պահանջում է երկու երկրների նախագահների հավանությունը:
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/15/97981468_0:0:1464:1098_1920x0_80_0_0_af13220055d909702f1d573484d68d30.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, ռազմավարական հարձակողական զենքի կրճատման պայմանագիր (ռհզկպ) , ռուսաստան, դոնալդ թրամփ
ամն, ռազմավարական հարձակողական զենքի կրճատման պայմանագիր (ռհզկպ) , ռուսաստան, դոնալդ թրամփ
Թրամփը հանդես է եկել ՌՀՍ-ի երկարաձգման փոխարեն նոր համաձայնագրի մշակման օգտին
Նրա խոսքով՝ գործող համաձայնագիրը լրամշակման կարիք ունի։
ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի - Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդես է եկել Ռազմավարական սպառազինությունների վերաբերյալ պայմանագրի գործողության ժամկետի փոխարեն երկարաձգման փոխարեն նոր՝ կատարելագործված պայմանագրի մշակման օգտին: Նման հայտարարություն նա արել է իր «Truth Social» սոցցանցում։
«Մենք պետք է թույլ տանք մեր միջուկային փորձագետներին մշակել նոր՝ կատարելագործված և արդիականացված համաձայնագիր, որը ապագայում երկար կծառայի»,- գրել է ԱՄՆ նախագահը:
Սպիտակ տան ղեկավարի կարծիքով, Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև Ռազմավարական հարձակողական սպառազինությունների հետագա կրճատման և սահմանափակման միջոցառումների մասին պայմանագիրը, որը ստորագրվել է 2010 թվականի ապրիլի 8-ին և ուժի մեջ է մտել 2011 թվականի փետրվարի 5-ին, «վատ է համաձայնեցվել» Միացյալ Նահանգների կողմից:
Այսօր ավելի վաղ «Axios»-ը հայտնել է, որ Ռուսաստանը և ԱՄՆ-ը պայմանավորվել են Ռազմավարական հարձակողական սպառազինությունների պայմանագրի գործողության ժամկետի ավարտից հետո ևս կես տարով պահպանել դրա առանցքային դրույթները: Լրատվականի աղբյուրները նշել են, որ պայմանագրի գործողության ժամկետը պաշտոնապես ավարտվում է փետրվարի 5-ին և իրավաբանորեն չի երկարաձգվի, սակայն կողմերը քննարկում են դրա հիմնական դրույթների ժամանակավոր կատարումը և նոր համաձայնագրի շուրջ զուգահեռ բանակցությունները: Վերջնական որոշումը, «Axios»-ի տվյալներով, պահանջում է երկու երկրների նախագահների հավանությունը: