https://arm.sputniknews.ru/20260205/madurvoji-arevangumn-amn-i-aveli-karevvor-npataki-mi-masn-e-medvedev-98427924.html
Մադուրոյի առևանգումն ԱՄՆ-ի ավելի կարևոր նպատակի մի մասն է. Մեդվեդև
Մադուրոյի առևանգումն ԱՄՆ-ի ավելի կարևոր նպատակի մի մասն է. Մեդվեդև
Sputnik Արմենիա
Անվտանգության խորհրդի փոխնախագահի խոսքով` Վենեսուելայի գործող առաջնորդի դեմ քրեական հետապնդում սկսելու դիրքորոշումը որևէ քննադատության չի դիմանում միջազգային... 05.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-05T12:48+0400
2026-02-05T12:48+0400
2026-02-05T12:49+0400
ռուսաստան
ամն
վենեսուելա
նիկոլաս մադուրո
դմիտրի մեդվեդև
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/0e/77110300_0:40:3072:1768_1920x0_80_0_0_5f2612ecc527b9675b5b42d674a29931.jpg
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի առևանգումը ԱՄՆ-ի շատ ավելի կարևոր նպատակի մի մասն է` ստանալ փաստացի և իրավաբանական վերահսկողություն ամբողջ Արևմտյան կիսագնդի նկատմամբ։ Այս մասին հայտարարել է ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը ՌԻԱ Նովոստիի կայքում հրապարակված հեղինակային հոդվածում։Մեդվեդևի խոսքով՝ Կարակասում 2026 թվականի սկզբին տեղի ունեցած «աշխարհաքաղաքական հզոր երկրաշարժը» ստիպում է նորովի նայել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո 80 տարի առաջ հաստատված աշխարհակարգի հիմքերին։Միևնույն ժամանակ նա նշել է, որ ԱՄՆ-ն ձգտում է ոչ միայն փաստացի վերահսկողություն ստանալ «անում եմ, որովհետև կարող եմ» սկզբունքով, այլև դե յուրե ամրապնդել իր «ձեռքբերումները»։Ինչպես նշել է Մեդվեդևը, այս հայեցակարգը շատ է դուր գալիս ԱՄՆ–ի նոր քաղաքական և բիզնես վերնախավին։«Վենեսուելայում գաղտնի զենք է կիրառվել, որը շարքից հանել է անգամ մարդկանց»․ Թրամփ«Չէ՞ որ եթե անհնար է դիմադրել բազմաբևեռ աշխարհին, որի մեջ մտնում է Չինաստանը, Հնդկաստանը, Ռուսաստանը և առանցքային այլ խաղացողներ, կարելի է կառուցել ամերիկակենտրոն դրախտ առանձին վերցրած մեկ կիսագնդում`իբր Եվրոպան ոչինչ է, այդ պատճառով Ռուսաստանը Եվրոպա է, Չինաստանն ու Հնդկաստանը` Ասիա։ Դե իսկ Ազատության Երկրին կմնա ամբողջ Արևմտյան կիսագունդը», – պարզաբանել է քաղաքական գործիչը։Ինչ վերաբերում է Մադուրոյի բուն առևանգմանը, ապա, Մեդվեդևի խոսքով, Վենեսուելայի գործող առաջնորդի դեմ քաղաքական դրդապատճառներով քրեական հետապնդում սկսելու վերաբերյալ ամերիկյան դիրքորոշումը որևէ քննադատության չի դիմանում միջազգային իրավունքի մի շարք հիմնարար նորմերի տեսանկյունից։Անվտանգության խորհրդի փոխնախագահի կարծիքով` Մադուրոն` որպես օրինակ «Դոնրոյի դոկտրինի» հետ անհաշտ երկրների համար, կենթարկվի քաղաքական դրդապատճառներով քրեական հետապնդման, որի արդյունքը գրեթե ակնհայտ է։«Թեպետ, ինչպես ավելի վաղ նշել եմ սոցիալական մեդիաներում, նաև շատ հավանական է, որ նրան ներում շնորհվի, եթե ոչ անձամբ Թրամփի, ապա նրա իրավահաջորդի կողմից», – հավելել է Մեդվեդևը։Նա նաև նշել է, որ ԱՄՆ փորձում է իր ռազմական գործողություններն արդարացնել «ուրիշներն էլ են այդպես անում» սկզբունքով` ակնարկելով ռազմական հատուկ գործողությունը, բայց այդ փորձը չի աշխատում։ Եվ ահա թե ինչու.«Ռազմական հատուկ գործողությունն իր բնույթով գաղութային պատերազմ չէ, այլ ինքնապաշտպանության ակտ։ Այս հակամարտության մասնակիցների սոցիալական կազմը, ցավոք, թույլ է տալիս այն բնութագրել որպես քաղաքացիական պատերազմի այլասերված ձև, որը ծնունդ է առել ԽՍՀՄ-ի անհաջող ավարտից», - գրել է Մեդվեդևը իր հոդվածում։Նրա խոսքով` Վենեսուելայում, Իրանում ու նաև հավանաբար Գրենլանդիայում Վաշինգտոնի ռազմական ակտիվությունը այս բնութագրերից որևէ մեկին չի համապատասխանում։ԱՄՆ–ն Վենեսուելայում լուրջ դիմադրություն էր սպասում. արդարադատության նախարարություն
ամն
վենեսուելա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/0e/77110300_279:0:3010:2048_1920x0_80_0_0_5ded892648fcb91abc00352b4b5ba3b9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, ամն, վենեսուելա, նիկոլաս մադուրո, դմիտրի մեդվեդև
ռուսաստան, ամն, վենեսուելա, նիկոլաս մադուրո, դմիտրի մեդվեդև
Մադուրոյի առևանգումն ԱՄՆ-ի ավելի կարևոր նպատակի մի մասն է. Մեդվեդև
12:48 05.02.2026 (Թարմացված է: 12:49 05.02.2026) Անվտանգության խորհրդի փոխնախագահի խոսքով` Վենեսուելայի գործող առաջնորդի դեմ քրեական հետապնդում սկսելու դիրքորոշումը որևէ քննադատության չի դիմանում միջազգային իրավունքի մի շարք հիմնարար նորմերի տեսանկյունից։
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի առևանգումը ԱՄՆ-ի շատ ավելի կարևոր նպատակի մի մասն է` ստանալ փաստացի և իրավաբանական վերահսկողություն ամբողջ Արևմտյան կիսագնդի նկատմամբ։ Այս մասին հայտարարել է ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը
ՌԻԱ Նովոստիի կայքում հրապարակված հեղինակային հոդվածում։
Մեդվեդևի խոսքով՝ Կարակասում 2026 թվականի սկզբին տեղի ունեցած «աշխարհաքաղաքական հզոր երկրաշարժը» ստիպում է նորովի նայել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո 80 տարի առաջ հաստատված աշխարհակարգի հիմքերին։
«Եվ այստեղ հարցը պարզապես ինքնիշխան Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի լկտի առևանգումը չէ՝ որպես միջազգային իրավունքի խախտման բացարձակ սանձարձակ գործողություն։ Ըստ էության, բարձրաստիճան պաշտոնյայի բացահայտ առևանգումը շատ ավելի կարևոր նպատակի մի մասն է` Արևմտյան կիսագունդը իր բացառիկ տիրապետության տակ պահելը», – գրում է ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահը։
Միևնույն ժամանակ նա նշել է, որ ԱՄՆ-ն ձգտում է ոչ միայն փաստացի վերահսկողություն ստանալ «անում եմ, որովհետև կարող եմ» սկզբունքով, այլև դե յուրե ամրապնդել իր «ձեռքբերումները»։
Ինչպես նշել է Մեդվեդևը, այս հայեցակարգը շատ է դուր գալիս ԱՄՆ–ի նոր քաղաքական և բիզնես վերնախավին։
«Չէ՞ որ եթե անհնար է դիմադրել բազմաբևեռ աշխարհին, որի մեջ մտնում է Չինաստանը, Հնդկաստանը, Ռուսաստանը և առանցքային այլ խաղացողներ, կարելի է կառուցել ամերիկակենտրոն դրախտ առանձին վերցրած մեկ կիսագնդում`իբր Եվրոպան ոչինչ է, այդ պատճառով Ռուսաստանը Եվրոպա է, Չինաստանն ու Հնդկաստանը` Ասիա։ Դե իսկ Ազատության Երկրին կմնա ամբողջ Արևմտյան կիսագունդը», – պարզաբանել է քաղաքական գործիչը։
Ինչ վերաբերում է Մադուրոյի բուն առևանգմանը, ապա, Մեդվեդևի խոսքով, Վենեսուելայի գործող առաջնորդի դեմ քաղաքական դրդապատճառներով քրեական հետապնդում սկսելու վերաբերյալ ամերիկյան դիրքորոշումը որևէ քննադատության չի դիմանում միջազգային իրավունքի մի շարք հիմնարար նորմերի տեսանկյունից։
Անվտանգության խորհրդի փոխնախագահի կարծիքով` Մադուրոն` որպես օրինակ «Դոնրոյի դոկտրինի» հետ անհաշտ երկրների համար, կենթարկվի քաղաքական դրդապատճառներով քրեական հետապնդման, որի արդյունքը գրեթե ակնհայտ է։
«Թեպետ, ինչպես ավելի վաղ նշել եմ սոցիալական մեդիաներում, նաև շատ հավանական է, որ նրան ներում շնորհվի, եթե ոչ անձամբ Թրամփի, ապա նրա իրավահաջորդի կողմից», – հավելել է Մեդվեդևը։
Նա նաև նշել է, որ ԱՄՆ փորձում է իր ռազմական գործողություններն արդարացնել «ուրիշներն էլ են այդպես անում» սկզբունքով` ակնարկելով ռազմական հատուկ գործողությունը, բայց այդ փորձը չի աշխատում։ Եվ ահա թե ինչու.
Ռազմական հատուկ գործողության ընթացքում մեր երկիրը պաշտպանում է սեփական քաղաքացիներին, սեփական հայրենակիցներին։
Գործողությունը տեղի է ունենում սեփական պատմական տարածքում։
Քաղաքացիները պաշտպանվում են հարևան պետության բռնաճնշումներից, որի իշխանության լեգիտիմությունը խիստ կասկածելի է։
Այդ քաղաքացիները օրինական հանրաքվե են անցկացրել և ընտրել ՌԴ–ին միանալը։
«Ռազմական հատուկ գործողությունն իր բնույթով գաղութային պատերազմ չէ, այլ ինքնապաշտպանության ակտ։ Այս հակամարտության մասնակիցների սոցիալական կազմը, ցավոք, թույլ է տալիս այն բնութագրել որպես քաղաքացիական պատերազմի այլասերված ձև, որը ծնունդ է առել ԽՍՀՄ-ի անհաջող ավարտից», - գրել է Մեդվեդևը իր հոդվածում։
Նրա խոսքով` Վենեսուելայում, Իրանում ու նաև հավանաբար Գրենլանդիայում Վաշինգտոնի ռազմական ակտիվությունը այս բնութագրերից որևէ մեկին չի համապատասխանում։