https://arm.sputniknews.ru/20260205/hajastanum-100-tarekan-andzinq-mianvag-1-mln-dram-kstanan-98418483.html
Հայաստանում 100 տարեկան անձինք միանվագ 1 մլն դրամ կստանան
Հայաստանում 100 տարեկան անձինք միանվագ 1 մլն դրամ կստանան
Sputnik Արմենիա
Այս գումարը չի տրվի նրանց, ովքեր Երևանի ավագանու որոշմամբ արդեն իսկ ստացել են այս աջակցությունը։ 05.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-05T11:03+0400
2026-02-05T11:03+0400
2026-02-05T11:04+0400
հայաստան
տարեց
փող
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/03/104141224_0:0:1170:659_1920x0_80_0_0_061e75a1d591dac115a66673658ddc42.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի – Sputnik. Հայաստանի ամբողջ տարածքում բնակվող 71 քաղաքացիները, որոնց 100 տարին լրացել է կամ լրանա այս տարի, 2026 թվականին պետական մակարդակով կստանան հարգանքի և աջակցության նյութական արտահայտություն` միանվագ 1 մլն դրամի չափով։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։Որոշման մեջ նշվում է, որ նպատակն է երախտագիտության և հարգանքի խորհրդանշական դրսևորում ցուցաբերել այդ անձանց նկատմամբ, որոնք կյանքի մեկ դարը նվիրել են իրենց ընտանիքին, պետությանը, հայրենիքին, աշխատանքին ու հանրությանը։Այս միանվագ գումարն անձը չի ստանա, եթե կորցրել է կենսաթոշակ ստանալու իրավունքը, գումարը չի վճարվի նաև նրա մահվան դեպքում։ Միանվագ գումար չի տրվի նաև այն անձանց, որոնք Երևանի ավագանու որոշմամբ արդեն իսկ ստացել են այս աջակցությունը։Ի՞նչ պետք է անի ապահովագրական համակարգի շահառուն, եթե սմարթֆոն չունի. Ավանեսյանի պատասխանը
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/03/104141224_83:0:1124:781_1920x0_80_0_0_4d27c7396e516dc13efcb0c364b5a6f4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, տարեց, փող
Հայաստանում 100 տարեկան անձինք միանվագ 1 մլն դրամ կստանան
11:03 05.02.2026 (Թարմացված է: 11:04 05.02.2026) Այս գումարը չի տրվի նրանց, ովքեր Երևանի ավագանու որոշմամբ արդեն իսկ ստացել են այս աջակցությունը։
ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի – Sputnik. Հայաստանի ամբողջ տարածքում բնակվող 71 քաղաքացիները, որոնց 100 տարին լրացել է կամ լրանա այս տարի, 2026 թվականին պետական մակարդակով կստանան հարգանքի և աջակցության նյութական արտահայտություն` միանվագ 1 մլն դրամի չափով։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Որոշման մեջ նշվում է, որ նպատակն է երախտագիտության և հարգանքի խորհրդանշական դրսևորում ցուցաբերել այդ անձանց նկատմամբ, որոնք կյանքի մեկ դարը նվիրել են իրենց ընտանիքին, պետությանը, հայրենիքին, աշխատանքին ու հանրությանը։
«Այս նախաձեռնությունը, բացի ֆինանսական բաղադրիչից, բարոյական գնահատանք է մի ամբողջ սերնդի, որն ապրել է մեր ժողովրդի ամենատարբեր կենսափուլերում, այդ թվում՝ ծանր փորձություններով լի ժամանակաշրջաններում` Հայրենական մեծ պատերազմ, հետպատերազմական բարդ շրջան, երկրաշարժ, 1990-ականների ծանր պատերազմական ժամանակահատված, սոցիալ-տնտեսական ու քաղաքական տրանսֆորմացիաներ։ Այս մարդիկ մեր ազգային հիշողության կենդանի կրողներն են, նրանց կենսագրությունը՝ մեր պատմության մի մասնիկը»,– ասված է որոշման հիմնավորման մեջ։
Այս միանվագ գումարն անձը չի ստանա, եթե կորցրել է կենսաթոշակ ստանալու իրավունքը, գումարը չի վճարվի նաև նրա մահվան դեպքում։ Միանվագ գումար չի տրվի նաև այն անձանց, որոնք Երևանի ավագանու որոշմամբ արդեն իսկ ստացել են այս աջակցությունը։