https://arm.sputniknews.ru/20260205/berd-qaghaqi-zinvvorakan-hvospitaly-klutsarvi-inch-e-arajarkvum-98418685.html
Բերդ քաղաքի զինվորական հոսպիտալը կլուծարվի. ինչ է առաջարկվում
Բերդ քաղաքի զինվորական հոսպիտալը կլուծարվի. ինչ է առաջարկվում
Sputnik Արմենիա
Նշվում է, որ որոշման ընդունումը պայմանավորված է ներկայումս ՀՀ–ում ինտեգրված առողջապահական համակարգի ստեղծման նպատակահարմարությամբ։ 05.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-05T11:08+0400
2026-02-05T11:08+0400
2026-02-05T11:08+0400
բերդ
հոսպիտալ
հհ կառավարություն
զինված ուժեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0a/1d/25106458_0:284:2635:1766_1920x0_80_0_0_2b27c82b1607505061b71563219a5f0d.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարության «Բերդի զինվորական հոսպիտալ» պետական հիմնարկի գործունեությունը կդադարեցվի, փոխարենը կգործի «Բերդի բժշկական կենտրոն» ՓԲԸ–ն։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։Որոշման մեջ նշվում է, որ Բերդի զինվորական հոսպիտալի լուծարման գործընթացը պետք է իրականացվի երկամսյա ժամկետում։Որոշման ընդունումը, ըստ պաշտպանության նախարարության, պայմանավորված է ներկայումս ՀՀ–ում ինտեգրված առողջապահական համակարգի ստեղծման նպատակահարմարությամբ և առկա հնարավորությունների գնահատմամբ։Այս որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10–րդ օրը:
բերդ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0a/1d/25106458_0:37:2635:2013_1920x0_80_0_0_60439ac5f9e1a507cb22a69cd40526a8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բերդ, հոսպիտալ, հհ կառավարություն, զինված ուժեր
բերդ, հոսպիտալ, հհ կառավարություն, զինված ուժեր
Բերդ քաղաքի զինվորական հոսպիտալը կլուծարվի. ինչ է առաջարկվում
Նշվում է, որ որոշման ընդունումը պայմանավորված է ներկայումս ՀՀ–ում ինտեգրված առողջապահական համակարգի ստեղծման նպատակահարմարությամբ։
ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարության «Բերդի զինվորական հոսպիտալ» պետական հիմնարկի գործունեությունը կդադարեցվի, փոխարենը կգործի «Բերդի բժշկական կենտրոն» ՓԲԸ–ն։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Որոշման մեջ նշվում է, որ Բերդի զինվորական հոսպիտալի լուծարման գործընթացը պետք է իրականացվի երկամսյա ժամկետում։
««Բերդի բժշկական կենտրոն» ՓԲԸ–ի ստեղծմամբ կապահովվի զինված ուժերի բուժապահովման համակարգի արդյունավետությունը, կբարելավվի նրանց հավասարեցված անձանց ու նրանց ընտանիքների անդամների բուժօգնության և սպասարկման ծառայությունների հասանելիությունը»,– ասված է որոշման հիմնավորման մեջ:
Որոշման ընդունումը, ըստ պաշտպանության նախարարության, պայմանավորված է ներկայումս ՀՀ–ում ինտեգրված առողջապահական համակարգի ստեղծման նպատակահարմարությամբ և առկա հնարավորությունների գնահատմամբ։
Այս որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10–րդ օրը: