https://arm.sputniknews.ru/20260205/2026-tvakanin-sevana-ltshum-ktujlatrvi-sigi-aveli-shat-ardjunagvortsakan-vors-irakanacnel-98419933.html
2026 թվականին Սևանա լճում կթույլատրվի սիգի ավելի շատ արդյունագործական որս իրականացնել
2026 թվականին Սևանա լճում կթույլատրվի սիգի ավելի շատ արդյունագործական որս իրականացնել
Sputnik Արմենիա
Սիգի նախաձվադրման–ձվադրման ժամկետ է սահմանվել 2026 թ. նոյեմբերի 20-ից 2027 թ. փետրվարի 1-ը։ 05.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-05T11:18+0400
2026-02-05T11:18+0400
2026-02-05T11:19+0400
հայաստան
սևան
սիգ
ձուկ
որս
հհ կառավարություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/17/54183782_0:161:1195:833_1920x0_80_0_0_c8360f095dcc93dc74020cc858b13e41.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի – Sputnik. Վաղվանից մինչև նոյեմբերի 20-ը Սևանա լճում թույլատրվում է սիգի արդյունագործական որս իրականացնել 550 տոննա չափաքանակով` արդյունագործական պաշարի 40%–ը։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։Նշենք, որ 2025 թվականին թույլատրվել էր Սևանա լճում 314 տոննա որս իրականացնել։Սիգի որսը կթույլատրվի Սևանա լճի ամբողջ տարածքով` ափից առնվազն 500 մ հեռավորության վրա։«Արգելվում է որսն իրականացնել հանգուցային, արտադրված մեքենայական կամ ձեռքի միջոցով, սինթետիկ նեյլոնե կամ այլ պոլիամիդային մանրաթելերից, թելի տրամագիծը 0.5 մմ-ից պակաս և ցանցավանդակի չափը 80 մմ-ից պակաս (ցանցավանդակի կառուցողական քայլի չափը 40 մմ-ից պակաս) ձկնորսական ուռկաններով (ցանցեր)»,– ասված է որոշման հիմնավորման մեջ։Սիգի նախաձվադրման–ձվադրման ժամկետ է սահմանվել 2026 թ. նոյեմբերի 20-ից 2027 թ. փետրվարի 1-ը։Հայաստանից սիգի ձկնկիթի արտահանումը 6 ամսով արգելվեց
սևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/17/54183782_0:49:1195:945_1920x0_80_0_0_f56f65c876ef07f5566b127b4d114d3d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, սևան, սիգ, ձուկ, որս, հհ կառավարություն
հայաստան, սևան, սիգ, ձուկ, որս, հհ կառավարություն
2026 թվականին Սևանա լճում կթույլատրվի սիգի ավելի շատ արդյունագործական որս իրականացնել
11:18 05.02.2026 (Թարմացված է: 11:19 05.02.2026) Սիգի նախաձվադրման–ձվադրման ժամկետ է սահմանվել 2026 թ. նոյեմբերի 20-ից 2027 թ. փետրվարի 1-ը։
ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի – Sputnik. Վաղվանից մինչև նոյեմբերի 20-ը Սևանա լճում թույլատրվում է սիգի արդյունագործական որս իրականացնել 550 տոննա չափաքանակով` արդյունագործական պաշարի 40%–ը։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Նշենք, որ
2025 թվականին թույլատրվել էր Սևանա լճում 314 տոննա որս իրականացնել։
Սիգի որսը կթույլատրվի Սևանա լճի ամբողջ տարածքով` ափից առնվազն 500 մ հեռավորության վրա։
«Արգելվում է որսն իրականացնել հանգուցային, արտադրված մեքենայական կամ ձեռքի միջոցով, սինթետիկ նեյլոնե կամ այլ պոլիամիդային մանրաթելերից, թելի տրամագիծը 0.5 մմ-ից պակաս և ցանցավանդակի չափը 80 մմ-ից պակաս (ցանցավանդակի կառուցողական քայլի չափը 40 մմ-ից պակաս) ձկնորսական ուռկաններով (ցանցեր)»,– ասված է որոշման հիմնավորման մեջ։
Սիգի նախաձվադրման–ձվադրման ժամկետ է սահմանվել 2026 թ. նոյեմբերի 20-ից 2027 թ. փետրվարի 1-ը։