https://arm.sputniknews.ru/20260204/pashinjani-u-alievi-banakcutjunnern-avartvel-en-98374791.html
Փաշինյանի ու Ալիևի բանակցություններն ավարտվել են
Փաշինյանի ու Ալիևի բանակցություններն ավարտվել են
Sputnik Արմենիա
Փաշինյան–Ալիև նախորդ հանդիպումը տեղի էր ունեցել 2025 թ. հոկտեմբերի 2–ին` Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում 04.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-04T10:58+0400
2026-02-04T10:58+0400
2026-02-04T11:32+0400
նիկոլ փաշինյան
իլհամ ալիև
աբու դաբի
բանակցություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/04/98372156_0:75:1440:885_1920x0_80_0_0_bb09437f4a749628abe0200333ba9073.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի - Sputnik. Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի առանձնազրույցը Աբու Դաբիում ավարտվել է։ Այն հաջորդել էր ընդլայնված կազմով բանակցություններին։Փաշինյանն ու Ալիևը ԱբուԴաբիում են՝ մասնակցելու «Մարդկային եղբայրության համար Զայեդի մրցանակի» հանձնման արարողությանը:Հիշեցնենք, որ Փաշինյան–Ալիև վերջին հանդիպումը տեղի է ունեցել 2025 թ. հոկտեմբերի 2–ին` Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում, որտեղ առաջին հերթին քննարկել են «Թրամփի երթուղով» էլեկտրահաղորդման գծերի և գազատարի կառուցումը։Մինչ այդ, նրանք հոկտեմբերին հանդիպել են նաև Դուշանբեում և Շարմ Էլ Շեյխում։Աբու Դաբիում ՀՀ վարչապետը և Ադրբեջանի նախագահը հանդիպել են 2025 թ. հուլիսի 11-ին։ Հանդիպումը տևել է ավելի քան 5 ժամ։ Մինչ այդ, օգոստոսի 8–ին Վաշինգտոնում Փաշինյանը և Ալիևը ստորագրեցին մի շարք փաստաթղթեր, որոնք վերաբերում էին երկու երկրների միջև խաղաղության ամրապնդմանը, ենթակառուցվածքների ապաշրջափակմանը և փոխադարձ տնտեսական կապերի հաստատմանը։ Ի դեպ, այս թեմաներն են հիմնականում լինում երկու երկրների ներկայացուցիչների հանդիպումների և քննարկումների առանցքում։
աբու դաբի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/04/98372156_80:0:1360:960_1920x0_80_0_0_2e0eb2fd69053c3d250893e426776440.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, իլհամ ալիև, աբու դաբի, բանակցություն
նիկոլ փաշինյան, իլհամ ալիև, աբու դաբի, բանակցություն
Փաշինյանի ու Ալիևի բանակցություններն ավարտվել են
10:58 04.02.2026 (Թարմացված է: 11:32 04.02.2026) Փաշինյան–Ալիև նախորդ հանդիպումը տեղի էր ունեցել 2025 թ. հոկտեմբերի 2–ին` Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում
ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի - Sputnik. Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի առանձնազրույցը Աբու Դաբիում ավարտվել է։ Այն հաջորդել էր ընդլայնված կազմով բանակցություններին։
Փաշինյանն ու Ալիևը ԱբուԴաբիում են՝ մասնակցելու «Մարդկային եղբայրության համար Զայեդի մրցանակի» հանձնման արարողությանը:
Հիշեցնենք, որ Փաշինյան–Ալիև վերջին
հանդիպումը տեղի է ունեցել 2025 թ. հոկտեմբերի 2–ին` Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում, որտեղ առաջին հերթին քննարկել են «Թրամփի երթուղով» էլեկտրահաղորդման գծերի և գազատարի կառուցումը։
Մինչ այդ, նրանք հոկտեմբերին հանդիպել են նաև Դուշանբեում և Շարմ Էլ Շեյխում։
Աբու Դաբիում ՀՀ վարչապետը և Ադրբեջանի նախագահը հանդիպել են 2025 թ. հուլիսի 11-ին։ Հանդիպումը տևել է ավելի քան 5 ժամ։ Մինչ այդ, օգոստոսի 8–ին Վաշինգտոնում Փաշինյանը և Ալիևը ստորագրեցին մի շարք փաստաթղթեր, որոնք վերաբերում էին երկու երկրների միջև խաղաղության ամրապնդմանը, ենթակառուցվածքների ապաշրջափակմանը և փոխադարձ տնտեսական կապերի հաստատմանը։ Ի դեպ, այս թեմաներն են հիմնականում լինում երկու երկրների ներկայացուցիչների հանդիպումների և քննարկումների առանցքում։