https://arm.sputniknews.ru/20260204/mvoskvajum-nvor-serndi-herankarajin-ughghatir-en-nerkajacrel-98406139.html
Մոսկվայում նոր սերնդի հեռանկարային ուղղաթիռ են ներկայացրել
Մոսկվայում նոր սերնդի հեռանկարային ուղղաթիռ են ներկայացրել
Sputnik Արմենիա
Այս եզակի մեքենան նախատեսված է քաղաքացիական նպատակների համար: 04.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-04T20:14+0400
2026-02-04T20:14+0400
2026-02-04T21:01+0400
տեսանյութեր
տեսանյութ
ուղղաթիռ
մոսկվա
ցուցահանդես
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/04/98406654_0:0:1280:720_1920x0_80_0_0_639ebe8b9cfe82682ca305da755cd7ca.jpg
Մի-34Մ1 թեթև բազմաթիրախային ուղղաթիռն առաջին անգամ ներկայացրել են «Կրոկուս Էքսպո» կենտրոնում անցկացվող NAIS–2026 խոշորագույն ավիասրահում։ Այս մասին հայտնում է Sputnik-ի թղթակիցը:Մեքենան հագեցած է ռուսական նորագույն ՎԿ-650Վ շարժիչով։ Ուղղաթիռի տարողունակությունը 1 օդաչու և 3 ուղևոր է, իսկ առավելագույն արագությունը՝ 220 կմ/ժ:Այս ուղղաթիռը նախատեսված է փոխադրումների, մշտադիտարկման և թռիչքային ուսուցման համար։ Մի-34Մ1-ը լրացնում է այն բացը, որն առաջացել է արտասահմանյան մոդելների տեղում։«ՆԱԻՍ-2026»–ը քաղաքացիական ավիացիայի, օդանավակայանների ու աերոդրոմների ենթակառուցվածքների զարգացմանը նվիրված ամենախոշոր ցուցահանդեսն է պատմության մեջ։ Դրան զուգահեռ անցկացվում է նաև անօդաչու, ինքնավար և ռոբոտատեխնիկական համալիրների «ԴՐՈՆՏԵԽ» ցուցահանդեսը: 2026 թվականին «ՆԱԻՍ»-ին և «ԴՐՈՆՏԵԽ»-ին կմասնակցեն ավելի քան 200 ընկերություններ Ռուսաստանից, Բելառուսի Հանրապետությունից և Չինաստանից:Ռուսաստանում առաջին անգամ անցկացվել է «Անմահ գունդը երկնքում» միջոցառումըԱկնկալվում է, որ ցուցահանդեսը կունենա ավելի քան 10 000 պրոֆեսիոնալ այցելու, որոնք կներկայացնեն օդանավակայաններ, ավիաընկերություններ, նախագծային կազմակերպություններ և ոլորտի կառավարման մարմիններ:«ՆԱԻՍ» և «ԴՐՈՆՏԵԽ» ցուցահանդեսներն ընդգրկում են ավիացիոն ենթակառուցվածքների լուծումների ողջ սպեկտրը՝ աերոդրոմային լուսազդանշանային և էլեկտրամատակարարման համակարգերից, վերգետնյա սպասարկման և անվտանգության միջոցներից մինչև թվային հարթակներ, կենսաչափայան տեխնոլոգիաներ, անօդաչու ավիացիոն համակարգեր և ռոբոտատեխնիկա: Ցուցահանդեսը միավորում է հիմնականում տեղացի մասնակիցներին. ցուցանմուշների 92%-ը ռուսաստանյան արտադրողներ, մշակողներ և ինտեգրատորներ են:
մոսկվա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/04/98406654_161:0:1121:720_1920x0_80_0_0_0f6d06743268e46c1ce25436b0f5b688.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեսանյութեր, տեսանյութ, ուղղաթիռ, մոսկվա, ցուցահանդես, видео
տեսանյութեր, տեսանյութ, ուղղաթիռ, մոսկվա, ցուցահանդես, видео
Մոսկվայում նոր սերնդի հեռանկարային ուղղաթիռ են ներկայացրել
20:14 04.02.2026 (Թարմացված է: 21:01 04.02.2026) Այս եզակի մեքենան նախատեսված է քաղաքացիական նպատակների համար:
Մի-34Մ1 թեթև բազմաթիրախային ուղղաթիռն առաջին անգամ ներկայացրել են «Կրոկուս Էքսպո» կենտրոնում անցկացվող NAIS–2026 խոշորագույն ավիասրահում։ Այս մասին հայտնում է Sputnik-ի թղթակիցը:
Մեքենան հագեցած է ռուսական նորագույն ՎԿ-650Վ շարժիչով։ Ուղղաթիռի տարողունակությունը 1 օդաչու և 3 ուղևոր է, իսկ առավելագույն արագությունը՝ 220 կմ/ժ:
Այս ուղղաթիռը նախատեսված է փոխադրումների, մշտադիտարկման և թռիչքային ուսուցման համար։ Մի-34Մ1-ը լրացնում է այն բացը, որն առաջացել է արտասահմանյան մոդելների տեղում։
«ՆԱԻՍ-2026»–ը քաղաքացիական ավիացիայի, օդանավակայանների ու աերոդրոմների ենթակառուցվածքների զարգացմանը նվիրված ամենախոշոր ցուցահանդեսն է պատմության մեջ։ Դրան զուգահեռ անցկացվում է նաև անօդաչու, ինքնավար և ռոբոտատեխնիկական համալիրների «ԴՐՈՆՏԵԽ» ցուցահանդեսը: 2026 թվականին «ՆԱԻՍ»-ին և «ԴՐՈՆՏԵԽ»-ին կմասնակցեն ավելի քան 200 ընկերություններ Ռուսաստանից, Բելառուսի Հանրապետությունից և Չինաստանից:
Ակնկալվում է, որ ցուցահանդեսը կունենա ավելի քան 10 000 պրոֆեսիոնալ այցելու, որոնք կներկայացնեն օդանավակայաններ, ավիաընկերություններ, նախագծային կազմակերպություններ և ոլորտի կառավարման մարմիններ:
«ՆԱԻՍ» և «ԴՐՈՆՏԵԽ» ցուցահանդեսներն ընդգրկում են ավիացիոն ենթակառուցվածքների լուծումների ողջ սպեկտրը՝ աերոդրոմային լուսազդանշանային և էլեկտրամատակարարման համակարգերից, վերգետնյա սպասարկման և անվտանգության միջոցներից մինչև թվային հարթակներ, կենսաչափայան տեխնոլոգիաներ, անօդաչու ավիացիոն համակարգեր և ռոբոտատեխնիկա: Ցուցահանդեսը միավորում է հիմնականում տեղացի մասնակիցներին. ցուցանմուշների 92%-ը ռուսաստանյան արտադրողներ, մշակողներ և ինտեգրատորներ են: