https://arm.sputniknews.ru/20260204/mvoskvajin-qaj-hajtni-e-vor-rdn-hndkastani-miak-navtamatakarary-che-kreml-98390524.html
Մոսկվային քաջ հայտնի է, որ ՌԴ–ն Հնդկաստանի միակ նավթամատակարարը չէ. Կրեմլ
Մոսկվային քաջ հայտնի է, որ ՌԴ–ն Հնդկաստանի միակ նավթամատակարարը չէ. Կրեմլ
Sputnik Արմենիա
Ռուսաստանի ղեկավարությունը ընդգծված սառնասրտությամբ է արձագանքել Վաշինգտոնից ստացած այն լուրին, որ Հնդկաստանը խոստացել է լիովին դադարեցնել ռուսական նավթի... 04.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-04T14:56+0400
2026-02-04T14:56+0400
2026-02-04T14:56+0400
հնդկաստան
ամն
նավթ
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/0b/74440221_0:0:3072:1728_1920x0_80_0_0_f06eb1f3b926fbc33c7a2c5edc0c2429.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի – Sputnik. Մոսկվային քաջ հայտնի է, որ Ռուսաստանը Հնդկաստանի միակ նավթամատակարարը չէ, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։Այդպես է նա պատասխանել լրագրողների խնդրանքին՝ մեկնաբանել Հնդկաստանի նավթի նախարար Հարդիպ Պուրիի այն հայտարարությունը, որ Հնդկաստանն իր մատակարարումները դիվերսիֆիկացնելու հնարավորություն ունի և ներկայումս վառելիքի այս տեսակը ձեռք է բերում 41 երկրներից։Ավելի վաղ՝ փետրվարի 2-ին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին, իբր, համաձայնել է դադարեցնել ռուսական նավթի գնումները և ավելացնել ԱՄՆ-ից մատակարարումները, միևնույն ժամանակ Վաշինգտոնը 25%-ից մինչև 18% նվազեցրել է հնդկական ապրանքների մաքսատուրքերը։ Թրամփի հետ զրույցից հետո Հնդկաստանի վարչապետը չի մեկնաբանել նրա պնդումներն այն մասին, որ Նյու Դելին, իբր, հրաժարվել է ռուսական նավթ գնելուց։
հնդկաստան
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/0b/74440221_57:0:2788:2048_1920x0_80_0_0_3531f83dd4dd1bacbc01829be6cc97f1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հնդկաստան, ամն, նավթ, ռուսաստան
հնդկաստան, ամն, նավթ, ռուսաստան
Մոսկվային քաջ հայտնի է, որ ՌԴ–ն Հնդկաստանի միակ նավթամատակարարը չէ. Կրեմլ
Ռուսաստանի ղեկավարությունը ընդգծված սառնասրտությամբ է արձագանքել Վաշինգտոնից ստացած այն լուրին, որ Հնդկաստանը խոստացել է լիովին դադարեցնել ռուսական նավթի գնումները։
ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի – Sputnik. Մոսկվային քաջ հայտնի է, որ Ռուսաստանը Հնդկաստանի միակ նավթամատակարարը չէ, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Այդպես է նա պատասխանել լրագրողների խնդրանքին՝ մեկնաբանել Հնդկաստանի նավթի նախարար Հարդիպ Պուրիի այն հայտարարությունը, որ Հնդկաստանն իր մատակարարումները դիվերսիֆիկացնելու հնարավորություն ունի և ներկայումս վառելիքի այս տեսակը ձեռք է բերում 41 երկրներից։
«Մենք, և ոչ միայն մենք, այլև միջազգային էներգետիկայի ոլորտի բոլոր մասնագետները, լավ գիտեն, որ Ռուսաստանը Հնդկաստանի նավթի և նավթամթերքի միակ մատակարարը չէ։ Հնդկաստանը միշտ այդ ապրանքները ձեռք է բերել նաև այլ երկրներից։ Հետևաբար, մենք այստեղ որևէ նորարարություն չենք տեսնում», – լրագրողներին ասել է Պեսկովը։
Ավելի վաղ՝ փետրվարի 2-ին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին, իբր, համաձայնել է դադարեցնել ռուսական նավթի գնումները և ավելացնել ԱՄՆ-ից մատակարարումները, միևնույն ժամանակ Վաշինգտոնը 25%-ից մինչև 18% նվազեցրել է հնդկական ապրանքների մաքսատուրքերը։ Թրամփի հետ զրույցից հետո Հնդկաստանի վարչապետը չի մեկնաբանել նրա պնդումներն այն մասին, որ Նյու Դելին, իբր, հրաժարվել է ռուսական նավթ գնելուց։