https://arm.sputniknews.ru/20260204/miajn-tghanery-chen-bulingi-entarkum-aghjiknern-el-chen-zijum-hvogebany-nshum-e-inch-anel-98363218.html
Միայն տղաները չեն բուլինգի ենթարկում, աղջիկներն էլ չեն զիջում․ հոգեբանը նշում է՝ ինչ անել
Միայն տղաները չեն բուլինգի ենթարկում, աղջիկներն էլ չեն զիջում․ հոգեբանը նշում է՝ ինչ անել
Sputnik Արմենիա
Հոգեբանը հայտնում է, որ դեպքեր են լինում, երբ բուլինգի ենթարկված երեխայի ծնողը մեղադրում է իր երեխային, թե նա ինչ-որ բան այն չի արել։ 04.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-04T08:55+0400
2026-02-04T08:55+0400
2026-02-04T09:13+0400
բուլինգ
դպրոց
երեխա
հոգեբան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/03/98363971_0:161:3071:1888_1920x0_80_0_0_ef76753972962d5c77bae90ce352bc25.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի - Sputnik. ՀՀ-ում բուլինգը հիմնականում տարածված է դեռահասների շրջանում, քանի որ նրանք այդ տարիքում՝ ֆիզիոլոգիական հասունացման շրջանում, փորձում են ինքնահաստատվել։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց հոգեբան, «Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի` Վանաձորի մասնաճյուղի ղեկավար Վանանե Միրզոյանը՝ անդրադառնալով երեխաների նկատմամբ և երեխաների շրջանում բուլինգի ավելի շատ գլուխ բարձրացնելու դեպքերին։Ըստ պաշտոնական վիճակագրության՝ դպրոցներում, կրթական այլ հաստատություններում բուլինգի դեպքերն աճել են։Նա ընդգծեց, որ դեռահասներն ամենավտանգավոր խումբն են այս առումով, ու դա պայմանավորված է նրանց ֆիզիոլոգիական հասունացմամբ, հոգեբանական առանձնահատկությամբ։ Շեշտեց՝ այդ տարիքում անձը ցանկանում է ինքնահաստատվել ու, երբ ընկերներ չեն ունենում, լիդեր չեն լինում, դա կարող է ագրեսիա առաջացնել նրանց մոտ։ Միրզոյանի խոսքով՝ ավագ դպրոցում աշակերտների մոտ ինքնագիտակցությունը մի փոքր զարգանում է ու նման երևույթներ ավելի քիչ են նկատվում։ Վստահեցրեց՝ բուլինգի ենթարկելու խնդիրը միայն տղաների մոտ չի լինում, այս հարցում «չեն զիջում» նաև աղջիկները։ Իհարկե, աղջիկների դեպքում ավելի շատ խոսքի միջոցով է այդ բուլինգն արտահայտվում, բայց լինում են նաև դեպքեր, երբ օրինակ ծեծում կամ հրմշտում են միմյանց։Ըստ մասնագետի՝ ցավալի է այն, որ նման դեպքերում մի մասն էլ նկարում է ու դառնում բուլինգի վկա։«Մենք բուլինգի ենթարկվողին համարում ենք զոհ, իսկ վիրավորողը, ծեծողը և այնտեղ ուղղակի ներկա գտնվողները բուլինգի ենթարկողներն են։ Ահավոր է ոչ միայն այդ ամենին նայելը, նկարելը, այլև այն, որ դա նաև հրապարակվում է սոցցանցերում, ու զոհին ավելի են վնասում՝ փորձելով խայտառակ անել նրան։ Շատ դեպքերում այդ զոհերը հետագայում ուզում են դպրոցը փոխել, ընդ որում, թաղամասն էլ են փոխում։ Նույն թաղամասում իրար մոտ կարող է 2 կամ 3 դպրոց լինել, ու ռիսկը մեծ է, որ բուլինգի ենթարկողները կգնան նաև մյուս դպրոց»,- ասաց Միրզոյանը։ ՀՀ օրենսդրության մեջ կարող է «երեխաներին բուլինգի ենթարկելու» հասկացություն ներդրվելԱնդրադառնալով մեծահասակների վերաբերմունքին այս երևույթին՝ հոգեբանը շեշտեց՝ շատ տարբեր է ու կախված է, թե ինչպես է բուլիգն իրականացվում։ Ծեծի դեպքում, որպես կանոն հարվածները հասցնում են այն հատվածներին, որոնք հագուստի տակ են, որպեսզի ո՛չ ուսուցիչները, ոչ էլ տան անդամները չտեսնեն։ Միրզոյանը նշեց, որ նման դեպքերում բուլեռները նաև սպառնում են՝ մեկն իմանա, «կրկին կծեծեն, կսպանեն»։ Նմանատիպ դեպքերը չեն բացահայտվում. աշակերտը կարող է ավարտել դպրոցն ու այդպես էլ իր հետ կատարվածի մասին որևէ մեկը չիմանա։Հոգեբանի պնդմամբ՝ գիտակից և կիրթ ծնողը, բնականաբար, բարձրաձայնում է խնդրի մասին, գնում է դպրոց, զրուցում ուսուցչի հետ, երբեմն ժողովներ են հրավիրում՝ իրավիճակին լուծում տալու համար։ Երբեմն դեպքեր են լինում նաև, որ դասարանի աշակերտներից մեկը մեկից կամ մի քանիսից բուֆետի գումարն է պահանջում։Հոգեբանը շեշտեց, որ ամենավտանգավորն այս իրավիճակներում խնդրի մասին չբարձրաձայնելը և լռելն է։Խոսելով իր պրակտիկայի ընթացքի մասին՝ Միրզոյանը նշեց.«Լինում են ծնողներ, երբ իրենք մեղադրում են սեփական երեխային, թե եթե բուլինգի է ենթարկվել, ուրեմն ինքն ինչ-որ բան այն չի արել։ Իմ պրակտիկայի ընթացքում նման դեպքի հետ աշխատել եմ, որ մեղքը բարդում են երեխայի վրա, բայց բացատրել եմ, որ երեխան պետք է ծնողի մեջ հենարան գտնի ու կարողանա վստահել»,- ասաց Միրզոյանը։Հոգեբանի խոսքով՝ հիմնականում բուլինգի են ենթարկվում այն անձինք, որոնք արտաքինով մի փոքր տարբերվում են, լավ են սովորում կամ, օրինակ սպորտում հաջողություն են ունենում։ Նմանատիպ երևույթների են հանդիպում նաև ցածր ինքնագնահատականով, մի քիչ տագնապային, զգայուն երեխաները, ինչպես նաև նորեկ աշակերտները։Բուլինգի դեպքեր լինում են նաև սոցիալական ու կենցաղային պայմանների պատճառով։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/03/98363971_170:0:2901:2048_1920x0_80_0_0_114c884fb25d8750c51b9015437031de.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բուլինգ, դպրոց, երեխա, հոգեբան
բուլինգ, դպրոց, երեխա, հոգեբան
Միայն տղաները չեն բուլինգի ենթարկում, աղջիկներն էլ չեն զիջում․ հոգեբանը նշում է՝ ինչ անել
08:55 04.02.2026 (Թարմացված է: 09:13 04.02.2026) Հոգեբանը հայտնում է, որ դեպքեր են լինում, երբ բուլինգի ենթարկված երեխայի ծնողը մեղադրում է իր երեխային, թե նա ինչ-որ բան այն չի արել։
ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի - Sputnik. ՀՀ-ում բուլինգը հիմնականում տարածված է դեռահասների շրջանում, քանի որ նրանք այդ տարիքում՝ ֆիզիոլոգիական հասունացման շրջանում, փորձում են ինքնահաստատվել։ Այս մասին
Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց հոգեբան, «Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի` Վանաձորի մասնաճյուղի ղեկավար Վանանե Միրզոյանը՝ անդրադառնալով երեխաների նկատմամբ և երեխաների շրջանում բուլինգի ավելի շատ գլուխ բարձրացնելու դեպքերին։
Ըստ պաշտոնական վիճակագրության՝ դպրոցներում, կրթական այլ հաստատություններում բուլինգի դեպքերն աճել են։
«Ինձ հրավիրում են տարբեր կազմակերպություններ կամ դպրոցներ՝ աշակերտների և ուսուցիչների հետ սեմինար անցկացնելու համար։ Շատերը հոգեբանական բռնության ենթարկվում են, բայց չեն գիտակցում և չեն որակում դա որպես բուլինգ։ Մենք բացատրում ենք, որ հոգեբանական բուլինգը լինում է քմծիծաղի, վիրավորանքների և նաև սպառնալիքների միջոցով»,- ասաց Միրզոյանը։
Նա ընդգծեց, որ դեռահասներն ամենավտանգավոր խումբն են այս առումով, ու դա պայմանավորված է նրանց ֆիզիոլոգիական հասունացմամբ, հոգեբանական առանձնահատկությամբ։ Շեշտեց՝ այդ տարիքում անձը ցանկանում է ինքնահաստատվել ու, երբ ընկերներ չեն ունենում, լիդեր չեն լինում, դա կարող է ագրեսիա առաջացնել նրանց մոտ։ Միրզոյանի խոսքով՝ ավագ դպրոցում աշակերտների մոտ ինքնագիտակցությունը մի փոքր զարգանում է ու նման երևույթներ ավելի քիչ են նկատվում։ Վստահեցրեց՝ բուլինգի ենթարկելու խնդիրը միայն տղաների մոտ չի լինում, այս հարցում «չեն զիջում» նաև աղջիկները։ Իհարկե, աղջիկների դեպքում ավելի շատ խոսքի միջոցով է այդ բուլինգն արտահայտվում, բայց լինում են նաև դեպքեր, երբ օրինակ ծեծում կամ հրմշտում են միմյանց։
Ըստ մասնագետի՝ ցավալի է այն, որ նման դեպքերում մի մասն էլ նկարում է ու դառնում բուլինգի վկա։
«Մենք բուլինգի ենթարկվողին համարում ենք զոհ, իսկ վիրավորողը, ծեծողը և այնտեղ ուղղակի ներկա գտնվողները բուլինգի ենթարկողներն են։ Ահավոր է ոչ միայն այդ ամենին նայելը, նկարելը, այլև այն, որ դա նաև հրապարակվում է սոցցանցերում, ու զոհին ավելի են վնասում՝ փորձելով խայտառակ անել նրան։ Շատ դեպքերում այդ զոհերը հետագայում ուզում են դպրոցը փոխել, ընդ որում, թաղամասն էլ են փոխում։ Նույն թաղամասում իրար մոտ կարող է 2 կամ 3 դպրոց լինել, ու ռիսկը մեծ է, որ բուլինգի ենթարկողները կգնան նաև մյուս դպրոց»,- ասաց Միրզոյանը։
Անդրադառնալով մեծահասակների վերաբերմունքին այս երևույթին՝ հոգեբանը շեշտեց՝ շատ տարբեր է ու կախված է, թե ինչպես է բուլիգն իրականացվում։ Ծեծի դեպքում, որպես կանոն հարվածները հասցնում են այն հատվածներին, որոնք հագուստի տակ են, որպեսզի ո՛չ ուսուցիչները, ոչ էլ տան անդամները չտեսնեն։ Միրզոյանը նշեց, որ նման դեպքերում բուլեռները նաև սպառնում են՝ մեկն իմանա, «կրկին կծեծեն, կսպանեն»։ Նմանատիպ դեպքերը չեն բացահայտվում. աշակերտը կարող է ավարտել դպրոցն ու այդպես էլ իր հետ կատարվածի մասին որևէ մեկը չիմանա։
Հոգեբանի պնդմամբ՝ գիտակից և կիրթ ծնողը, բնականաբար, բարձրաձայնում է խնդրի մասին, գնում է դպրոց, զրուցում ուսուցչի հետ, երբեմն ժողովներ են հրավիրում՝ իրավիճակին լուծում տալու համար։ Երբեմն դեպքեր են լինում նաև, որ դասարանի աշակերտներից մեկը մեկից կամ մի քանիսից բուֆետի գումարն է պահանջում։
Հոգեբանը շեշտեց, որ ամենավտանգավորն այս իրավիճակներում խնդրի մասին չբարձրաձայնելը և լռելն է։
«Եթե դասղեկը կամ դպրոցի մյուս ուսուցչական անձնակազմը չի կարողանում լուծել հարցը, ապա պետք է ասել, որ կդիմես համապատասխան մարմինների։ Նման դեպքում արդեն զգաստանում են, որովհետև մտածում են, որ երեխան դեռահաս տարիքից արդեն կհաշվառվի ու կենսագրությունում նման տող կլինի։ Պետք է նաև դպրոցների հոգեբաններն էլ անհատական կամ խմբային թերապիաներ, շտկողական աշխատանքներ իրականացնեն։ Կան դպրոցներ, որտեղ հոգեբաններն այդ աշխատանքը կատարում են, այսինքն՝ հոգեբանի հաստիքը հենց այնպես չէ»,-ասում է նա։
Խոսելով իր պրակտիկայի ընթացքի մասին՝ Միրզոյանը նշեց.
«Լինում են ծնողներ, երբ իրենք մեղադրում են սեփական երեխային, թե եթե բուլինգի է ենթարկվել, ուրեմն ինքն ինչ-որ բան այն չի արել։ Իմ պրակտիկայի ընթացքում նման դեպքի հետ աշխատել եմ, որ մեղքը բարդում են երեխայի վրա, բայց բացատրել եմ, որ երեխան պետք է ծնողի մեջ հենարան գտնի ու կարողանա վստահել»,- ասաց Միրզոյանը։
Հոգեբանի խոսքով՝ հիմնականում բուլինգի են ենթարկվում այն անձինք, որոնք արտաքինով մի փոքր տարբերվում են, լավ են սովորում կամ, օրինակ սպորտում հաջողություն են ունենում։ Նմանատիպ երևույթների են հանդիպում նաև ցածր ինքնագնահատականով, մի քիչ տագնապային, զգայուն երեխաները, ինչպես նաև նորեկ աշակերտները։
Բուլինգի դեպքեր լինում են նաև սոցիալական ու կենցաղային պայմանների պատճառով։