https://arm.sputniknews.ru/20260204/hamateghutjamb-ashkhatvoghneric-arvoghjutjan-apahvovagrutjan-hamar-krknaki-gandzum-e-arvum-98377662.html
Համատեղությամբ աշխատողներից առողջության ապահովագրության համար կրկնակի գանձում է արվում
Համատեղությամբ աշխատողներից առողջության ապահովագրության համար կրկնակի գանձում է արվում
Sputnik Արմենիա
Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ մինչև հիմա մասնագետներն ու պատասխանատուները դեռ լուծումներ չեն առաջարկում խնդրի առնչությամբ։ 04.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-04T11:40+0400
2026-02-04T11:40+0400
2026-02-04T11:40+0400
առողջության ապահովագրություն
թադևոս ավետիսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/09/97613888_0:150:1600:1050_1920x0_80_0_0_b381de359441a3539b520d9d11a6de8a.jpg
ԵՐԵՎԱՆ,4 փետրվարի – Sputnik․ Համատեղությամբ աշխատող քաղաքացիների առողջության համընդհանուր պարտադիր ապահովագրության համար կրկնակի գանձում է արվում։ Այսօր ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության անդամ Թադևոս Ավետիսյանը։ Նրա խոսքով՝ արդեն տևական ժամանակն է՝ կապի մեջ է առողջապահության նախարարության գործընկերների հետ։ Ասում է՝ արագ արձագանքում են, բայց հարցը գործնականում այդպես էլ չի լուծվում։Հավելեց՝ հարցը քննարկել է ոլորտի մասնագետների հետ, մի մասը չի էլ պատկերացնում, թե հարցն ինչպես պետք է կարգավորել։ Այս պահի դրությամբ լուծումներ չկան։«Մի՛ գանձեք կրկնակի, ոչ էլ խոստացեք, որ հետո հետ կվերադարձվի՝ անորոշ հեռանկարով, երբ դուք էլ չեք պատկերացնում, թե դա ինչպես պետք է արվի»,- ասաց պատգամավորը։Նրա կարծիքով՝ սա շատ վտանգավոր է, քանի որ կարող է բացասական վերաբերմունք և անվստահություն ստեղծել համակարգի նկատմամբ։Նիստին ներկա ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Համլետ Սահակյանը նշեց՝ թեպետ պատգամավորը ճիշտ է՝ այս պահին դեռևս գործնական լուծումը ներդրված չէ, բայց օրենսդրական կարգավորումն ու մեխանիզմը կա։Սահակյանի խոսքով՝ քաղաքացին առաջին անգամ դիմում ներկայացնելիս հաշվեհամար է տրամադրում, եթե հետագայում կրկին կրկնակի գանձում արվի, վերադարձն ավտոմատ կլինի։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/09/97613888_0:0:1600:1200_1920x0_80_0_0_c8c9b87e612c54d95a396e9cd2d0816e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
առողջության ապահովագրություն, թադևոս ավետիսյան
առողջության ապահովագրություն, թադևոս ավետիսյան
Համատեղությամբ աշխատողներից առողջության ապահովագրության համար կրկնակի գանձում է արվում
Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ մինչև հիմա մասնագետներն ու պատասխանատուները դեռ լուծումներ չեն առաջարկում խնդրի առնչությամբ։
ԵՐԵՎԱՆ,4 փետրվարի – Sputnik․ Համատեղությամբ աշխատող քաղաքացիների առողջության համընդհանուր պարտադիր ապահովագրության համար կրկնակի գանձում է արվում։ Այսօր ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության անդամ Թադևոս Ավետիսյանը։ Նրա խոսքով՝ արդեն տևական ժամանակն է՝ կապի մեջ է առողջապահության նախարարության գործընկերների հետ։ Ասում է՝ արագ արձագանքում են, բայց հարցը գործնականում այդպես էլ չի լուծվում։
«Քաղաքացու համար որքան կարևոր են հարկերը, դրանից ոչ պակաս կարևոր է, որ իր գրպանից պետությունն ավելի գումար չտանի՝ թեկուզ խոստանալով, որ հետո ինչ-որ ձևով հետ կվճարի։ Չպիտի պետությունը 2 անգամ նույն ծառայության դիմաց ժողովրդին հարկի կամ գումար գանձի։ Այսօր ես փաստում եմ նաև իմ օրինակով, որ նման հնարավորություն չկա»,- ասաց Ավետիսյանը։
Հավելեց՝ հարցը քննարկել է ոլորտի մասնագետների հետ, մի մասը չի էլ պատկերացնում, թե հարցն ինչպես պետք է կարգավորել։ Այս պահի դրությամբ լուծումներ չկան։
«Մի՛ գանձեք կրկնակի, ոչ էլ խոստացեք, որ հետո հետ կվերադարձվի՝ անորոշ հեռանկարով, երբ դուք էլ չեք պատկերացնում, թե դա ինչպես պետք է արվի»,- ասաց պատգամավորը։
Նրա կարծիքով՝ սա շատ վտանգավոր է, քանի որ կարող է բացասական վերաբերմունք և անվստահություն ստեղծել համակարգի նկատմամբ։
Նիստին ներկա ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Համլետ Սահակյանը նշեց՝ թեպետ պատգամավորը ճիշտ է՝ այս պահին դեռևս գործնական լուծումը ներդրված չէ, բայց օրենսդրական կարգավորումն ու մեխանիզմը կա։
«Որքան ես տեղյակ եմ՝ առաջիկա օրերին համապատասխան որոշումները կընդունվեն, և հետվերադարձ կլինի մեկ անգամ դիմումով, ինչպես այսօր գործում է կուտակային սոցիալական վճարի համար»,- նշեց նա։
Սահակյանի խոսքով՝ քաղաքացին առաջին անգամ դիմում ներկայացնելիս հաշվեհամար է տրամադրում, եթե հետագայում կրկին կրկնակի գանձում արվի, վերադարձն ավտոմատ կլինի։