https://arm.sputniknews.ru/20260204/grutjun-e-ugharkvel-datakhazutjun-mip-y-brnutjun-kirarats-vostikani-depqi-masin-98400915.html
Գրություն է ուղարկվել դատախազություն․ ՄԻՊ-ը՝ բռնություն կիրառած ոստիկանի դեպքի մասին
Գրություն է ուղարկվել դատախազություն․ ՄԻՊ-ը՝ բռնություն կիրառած ոստիկանի դեպքի մասին
Sputnik Արմենիա
ՄԻՊ աշխատակազմից հայտնել են, որ դատապարտում են բռնության ցանկացած դրսևորում։ 04.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-04T17:44+0400
2026-02-04T17:44+0400
2026-02-04T17:48+0400
հհ միպ
անահիտ մանասյան
ոստիկան
բռնություն
ծեծ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/0c/83865388_0:0:1601:901_1920x0_80_0_0_aa4d7f86eafe339e813db946fc4fa091.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի - Sputnik. Բռնություն կատարած ոստիկանության աշխատողի դեպքով քրեական վարույթ նախաձեռնելու և անձի արարքին քրեաիրավական գնահատական տալու նպատակով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը համապատասխան գրություն է ուղարկվել ՀՀ գլխավոր դատախազություն: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՄԻՊ աշխատակազմը։Նշենք, որ փետրվարի 3-ին լրագրող Սյուզի Բադոյանը տեսանյութ էր տարածել որտեղ երևում էր, թե ինչպես է ենթադրաբար ոստիկանության բաժանմունքում օպերլիազորը խոշտանգում և հայհոյում տղամարդուն, որը, լրագրողի տեղեկություններով, ենթադրյալ հանցագործի հարազատն է։ Լրագրողը գրել էր, որ ոստիկանության Երևանի վարչության պետ Հայկ Հարությունյանի գիտությամբ և բաժիններից մեկի պետ Ռազմիկ Գասպարյանի թողտվությամբ քրեականի օպերլիազոր Հայկ Հակոբյանը խոշտանգման եղանակով է ցուցմունք կորզել քաղաքացուց։Նշվում է, որ Մանասյանն առանցքային է համարում նմանատիպ դեպքերով արագ, օբյեկտիվ ու բազմակողմանի քննության իրականացումն ու հանրությանը այդ առնչությամբ թույլատրելի ծավալի տեղեկատվության ներկայացումը: Աշխատակազմից հայտնում են նաև, որ նմանատիպ բոլոր դեպքերը գտնվում են պաշտպանի անմիջական ուշադրության ներքո, պաշտպանի իրավասության շրջանակներում ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր:Հիշեցնենք, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանությունն էլ հայտնել էր, որ անձի նկատմամբ բռնություն իրականացրած և հայհոյանքներ հնչեցրած ոստիկանի լիազորությունները կասեցվել են։ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել, առերևույթ հանցագործության վերաբերյալ հաղորդում է տրվել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/0c/83865388_0:0:1421:1065_1920x0_80_0_0_3d90054ee555c203b1af93ddc112bf21.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ միպ, անահիտ մանասյան, ոստիկան, բռնություն, ծեծ
հհ միպ, անահիտ մանասյան, ոստիկան, բռնություն, ծեծ
Գրություն է ուղարկվել դատախազություն․ ՄԻՊ-ը՝ բռնություն կիրառած ոստիկանի դեպքի մասին
17:44 04.02.2026 (Թարմացված է: 17:48 04.02.2026) ՄԻՊ աշխատակազմից հայտնել են, որ դատապարտում են բռնության ցանկացած դրսևորում։
ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի - Sputnik. Բռնություն կատարած ոստիկանության աշխատողի դեպքով քրեական վարույթ նախաձեռնելու և անձի արարքին քրեաիրավական գնահատական տալու նպատակով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը համապատասխան գրություն է ուղարկվել ՀՀ գլխավոր դատախազություն: Տեղեկությունը
հայտնում է ՀՀ ՄԻՊ աշխատակազմը։
Նշենք, որ փետրվարի 3-ին լրագրող Սյուզի Բադոյանը
տեսանյութ էր տարածել որտեղ երևում էր, թե ինչպես է ենթադրաբար ոստիկանության բաժանմունքում օպերլիազորը խոշտանգում և հայհոյում տղամարդուն, որը, լրագրողի տեղեկություններով, ենթադրյալ հանցագործի հարազատն է։ Լրագրողը գրել էր, որ ոստիկանության Երևանի վարչության պետ Հայկ Հարությունյանի գիտությամբ և բաժիններից մեկի պետ Ռազմիկ Գասպարյանի թողտվությամբ քրեականի օպերլիազոր Հայկ Հակոբյանը խոշտանգման եղանակով է ցուցմունք կորզել քաղաքացուց։
«ՄԻՊ-ը բազմիցս ընդգծել է՝ բռնության ցանկացած դրսևորում խստորեն անընդունելի և դատապարտելի է։ Յուրաքանչյուր դեպք պետք է արժանանա պատշաճ իրավական գնահատականի, իսկ մեղավորները ենթարկվեն պատասխանատվության։ Պետությունն այս առումով ունի հստակ իրավական պարտավորություններ»,- ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ Մանասյանն առանցքային է համարում նմանատիպ դեպքերով արագ, օբյեկտիվ ու բազմակողմանի քննության իրականացումն ու հանրությանը այդ առնչությամբ թույլատրելի ծավալի տեղեկատվության ներկայացումը: Աշխատակազմից հայտնում են նաև, որ նմանատիպ բոլոր դեպքերը գտնվում են պաշտպանի անմիջական ուշադրության ներքո, պաշտպանի իրավասության շրջանակներում ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր:
Հիշեցնենք, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանությունն էլ
հայտնել էր, որ անձի նկատմամբ բռնություն իրականացրած և հայհոյանքներ հնչեցրած ոստիկանի լիազորությունները կասեցվել են։ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել, առերևույթ հանցագործության վերաբերյալ հաղորդում է տրվել։