https://arm.sputniknews.ru/20260204/fransiaji-azhn-banadzev-e-yndunel-adrbejanum-pahvvogh-haj-gerineri-azat-ardzakman-veraberjal-98381659.html
Ֆրանսիայի ԱԺ–ն բանաձև է ընդունել Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակման վերաբերյալ
Ֆրանսիայի ԱԺ–ն բանաձև է ընդունել Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակման վերաբերյալ
Sputnik Արմենիա
Բանաձևը հեղինակել է Ֆրանսիա–Հայաստան բարեկամության խումբը։ 04.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-04T12:19+0400
2026-02-04T12:19+0400
2026-02-04T12:22+0400
գերի
ֆրանսիա
հայաստան
հայ գերիներ, անհետ կորածներ
բանաձև
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/04/98381772_0:0:1280:721_1920x0_80_0_0_08ae6af07950fb9b5c516aab774cd5bc.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի–Sputnik. Ֆրանսիայի Ազգային ժողովը միաձայն կողմ է քվեարկել Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակման բանաձևին։ «Nouvelles d'Arménie»–ի փոխանցմամբ` այդ մասին հայտնում է ՀՅԴ Բյուրոյի անդամ, ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը։Բանաձևի նախագիծը լիագումար նիստի ժամանակ ներկայացրել է խորհրդարանական Լորան Վոկյեն:Նրա ներկայացրած նախագիծը, որը առաջարկել է Ֆրանսիա–Հայաստան բարեկամության խումբը, 183 ներկաներից ստացել է 183 «կողմ» ձայն։Հիշեցնենք՝ հունվարի 14-ին Ադրբեջանը Հայաստանին էր փոխանցել 4 գերիների՝ Դավիթ Դավթյանին, Գևորգ Սուջյանին, Վիգեն Էուլջեքչյանին և Վագիֆ Խաչատրյանին։ Բացի Վագիֆ Խաչատրյանից, որին տեղափոխել էին «Նորք-Մարաշ» սրտաբանական կլինիկա, մյուսները հետազոտվել էին «Մուրացան» հիվանդանոցում և ուղարկվել տուն (Վիգենի դեպքում՝ հյուրանոց)։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ նրանց առողջական վիճակը բավարար է։
ֆրանսիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/04/98381772_162:0:1130:726_1920x0_80_0_0_0fbe4cb146642c51ad663fd483194bbf.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գերի, ֆրանսիա, հայաստան, հայ գերիներ, անհետ կորածներ, բանաձև
գերի, ֆրանսիա, հայաստան, հայ գերիներ, անհետ կորածներ, բանաձև
Ֆրանսիայի ԱԺ–ն բանաձև է ընդունել Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակման վերաբերյալ
12:19 04.02.2026 (Թարմացված է: 12:22 04.02.2026) Բանաձևը հեղինակել է Ֆրանսիա–Հայաստան բարեկամության խումբը։
ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի–Sputnik. Ֆրանսիայի Ազգային ժողովը միաձայն կողմ է քվեարկել Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակման բանաձևին։
«Nouvelles d'Arménie»–ի փոխանցմամբ` այդ մասին հայտնում է ՀՅԴ Բյուրոյի անդամ, ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը։
Բանաձևի նախագիծը լիագումար նիստի ժամանակ ներկայացրել է խորհրդարանական Լորան Վոկյեն:
Նրա ներկայացրած նախագիծը, որը առաջարկել է Ֆրանսիա–Հայաստան բարեկամության խումբը, 183 ներկաներից ստացել է 183 «կողմ» ձայն։
«Մենք զրոյի ենք հասցրել Ադրբեջանի ազդեցությունը Ֆրանսիայում»,– գրել է Փափազյանը։
Հիշեցնենք՝ հունվարի 14-ին Ադրբեջանը
Հայաստանին էր փոխանցել 4 գերիների՝ Դավիթ Դավթյանին, Գևորգ Սուջյանին, Վիգեն Էուլջեքչյանին և Վագիֆ Խաչատրյանին։ Բացի Վագիֆ Խաչատրյանից, որին տեղափոխել էին «Նորք-Մարաշ» սրտաբանական կլինիկա, մյուսները հետազոտվել էին «Մուրացան» հիվանդանոցում և ուղարկվել տուն (Վիգենի դեպքում՝ հյուրանոց)։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ նրանց առողջական վիճակը բավարար է։