https://arm.sputniknews.ru/20260204/avetisjanneri-ambvoghj-yntaniqin-spanats-permjakvovy-sharunakum-e-krel-patizhy-98384897.html
Ավետիսյանների ամբողջ ընտանիքին սպանած Պերմյակովը շարունակում է կրել պատիժը
Ավետիսյանների ամբողջ ընտանիքին սպանած Պերմյակովը շարունակում է կրել պատիժը
Sputnik Արմենիա
ՀՀ արդարադատության նախարարությունը հետևողական է՝ Պերմյակովի պատժի վերաբերյալ տեղեկություն ստանալու հարցով։ 04.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-04T13:00+0400
2026-02-04T13:00+0400
2026-02-04T13:15+0400
վալերի պերմյակով
սպանություն
սրբուհի գալյան
https://cdn.am.sputniknews.ru/img/322/10/3221012_0:4:1001:567_1920x0_80_0_0_1e584e30905374e07baa167c7f750f7f.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի - Sputnik. Գյումրիում Ավետիսյանների ամբողջ ընտանիքին սպանած Վալերի Պերմյակովը ՌԴ-ում շարունակում է կրել պատիժը։ Այս մասին տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։Նշենք, որ Ռուսաստանի Պատժի կրման դաշնային ծառայությունը հրաժարվում է հայտնել Հայաստանում ցմահ դատապարտված Վալերի Պերմյակովի պատժի կրման վայրը՝ հղում անելով ՌԴ օրենսդրությանը։ Այսինքն՝ դատապարտյալների անձնական տվյալներին, անձնական գործի նյութերին կամ այլ կոնտակտային տեղեկատվությանն առնչվող տվյալների տրամադրումը կարգավորվում է ՌԴ Դաշնային օրենսգրքի «Անձնական տվյալների մասին» օրենքով։Հիշեցնենք, որ ՌԴ քաղաքացի, Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ և 8-րդ կետերով՝ առանձին դաժանությամբ, ավազակությամբ զուգորդված երկու կամ ավելի անձանց սպանություն, 175-րդ հոդվածի 2-րդ մասին 3-րդ և 4-րդ կետերով՝ բնակարան ապօրինի մուտք գործելով, զենքի գործադրմամբ ավազակություն, և 34-329-րդ հոդվածի 1-ին մասով՝ պետական սահմանն ապօրինի հատելու փորձ:2016 թվականի օգոստոսի 23-ին Պերմյակովը դատապարտվել է ցմահ ազատազրկման: Պատժի կրումը հաշվարկվում է 2015 թվականի հունվարի 13-ից:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/322/10/3221012_118:0:874:567_1920x0_80_0_0_dd40a9a8d0b2ad36f5558d85201585e1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վալերի պերմյակով, սպանություն, սրբուհի գալյան
վալերի պերմյակով, սպանություն, սրբուհի գալյան
Ավետիսյանների ամբողջ ընտանիքին սպանած Պերմյակովը շարունակում է կրել պատիժը
13:00 04.02.2026 (Թարմացված է: 13:15 04.02.2026) ՀՀ արդարադատության նախարարությունը հետևողական է՝ Պերմյակովի պատժի վերաբերյալ տեղեկություն ստանալու հարցով։
ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի - Sputnik. Գյումրիում Ավետիսյանների ամբողջ ընտանիքին սպանած Վալերի Պերմյակովը ՌԴ-ում շարունակում է կրել պատիժը։ Այս մասին տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
Նշենք, որ Ռուսաստանի Պատժի կրման դաշնային ծառայությունը հրաժարվում է հայտնել Հայաստանում ցմահ դատապարտված Վալերի Պերմյակովի պատժի կրման վայրը՝ հղում անելով ՌԴ օրենսդրությանը։ Այսինքն՝ դատապարտյալների անձնական տվյալներին, անձնական գործի նյութերին կամ այլ կոնտակտային տեղեկատվությանն առնչվող տվյալների տրամադրումը կարգավորվում է ՌԴ Դաշնային օրենսգրքի «Անձնական տվյալների մասին» օրենքով։
«Մենք պարբերաբար գրություններ ենք ուղարկում Ռուսաստանի Դաշնություն, վերահսկում ենք՝ իմանալու, թե նա որտեղ է, ինչպես է կրում պատիժը։ Մենք անընդհատ ճշտում ենք, որ Ռուսաստանի X շրջանի X քրեակատարողական հիմնարկում նա կրում է իր պատիժը»,- ասաց Գալյանը։
Հիշեցնենք, որ ՌԴ քաղաքացի, Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ և 8-րդ կետերով՝ առանձին դաժանությամբ, ավազակությամբ զուգորդված երկու կամ ավելի անձանց սպանություն, 175-րդ հոդվածի 2-րդ մասին 3-րդ և 4-րդ կետերով՝ բնակարան ապօրինի մուտք գործելով, զենքի գործադրմամբ ավազակություն, և 34-329-րդ հոդվածի 1-ին մասով՝ պետական սահմանն ապօրինի հատելու փորձ:
2016 թվականի օգոստոսի 23-ին Պերմյակովը դատապարտվել է ցմահ ազատազրկման: Պատժի կրումը հաշվարկվում է 2015 թվականի հունվարի 13-ից: