https://arm.sputniknews.ru/20260203/khaghadrujqy-shat-mets-e-kalasy-amn-i-gvortsvoghutjunneri-pattsharvov-emi-larvatsutjan-masin-98366898.html
«Խաղադրույքը շատ մեծ է». Կալասը՝ ԱՄՆ-ի գործողությունների պատճառով ԵՄ–ի լարվածության մասին
«Խաղադրույքը շատ մեծ է». Կալասը՝ ԱՄՆ-ի գործողությունների պատճառով ԵՄ–ի լարվածության մասին
Sputnik Արմենիա
Կալասը նշել է, որ ԵՄ-ն չի ուզում հակամարտության մեջ լինել որևէ մեկի հետ, ուստի ԱՄՆ-ի սպառնալիքների դեմ ստիպված է զգուշությամբ գործել: 03.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-03T21:38+0400
2026-02-03T21:38+0400
2026-02-03T21:40+0400
ամն
գրենլանդիա
կայա կալաս
եվրամիություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/12/91466940_0:0:1024:577_1920x0_80_0_0_284a613d22af756c4dbd00341db63e72.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik. Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը Նորվեգիայում կայացած համաժողովի ժամանակ խոստովանել է, որ Եվրամիությունը ստիպված է մեծ զգուշությամբ արձագանքել Գրենլանդիայի հարցում ԱՄՆ-ի գործողություններին։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնը Գրենլանդիայի կարիքն ունի «ազգային անվտանգության տեսանկյունից»։ Բացի այդ, կղզին կարևոր է նաև նախագծվող «Ոսկե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի համար։Դանիայի և Գրենլանդիայի իշխանությունները Վաշինգտոնին զգուշացրել են զերծ մնալ կղզին զավթելու փորձերից՝ նշելով, որ իրենց տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանք են ակնկալում։ Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը նշել է, որ ՆԱՏՕ-ի դաշնակցի վրա ԱՄՆ-ի ցանկացած հարձակում կնշանակի ինչպես ռազմական դաշինքի, այնպես էլ «Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ձևավորված անվտանգության» ավարտ։Գրենլանդիան մինչև 1953 թվականը եղել է Դանիայի գաղութը։ Այժմ այս տարածքը թագավորության կազմում է, բայց 2009 թվականին ստացել է ինքնավարություն՝ ինքնակառավարման և ներքին քաղաքականության մեջ ինքնուրույն ընտրության հնարավորությամբ։Թրամփը հայտարարել է Գրենլանդիայի հարցով բանակցությունների մեկնարկի մասին
ամն
գրենլանդիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/12/91466940_113:0:1024:683_1920x0_80_0_0_0bbbdba970e490eaf4baf4aabaafbfb9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, գրենլանդիա, կայա կալաս, եվրամիություն
ամն, գրենլանդիա, կայա կալաս, եվրամիություն
«Խաղադրույքը շատ մեծ է». Կալասը՝ ԱՄՆ-ի գործողությունների պատճառով ԵՄ–ի լարվածության մասին
21:38 03.02.2026 (Թարմացված է: 21:40 03.02.2026) Կալասը նշել է, որ ԵՄ-ն չի ուզում հակամարտության մեջ լինել որևէ մեկի հետ, ուստի ԱՄՆ-ի սպառնալիքների դեմ ստիպված է զգուշությամբ գործել:
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik. Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը Նորվեգիայում կայացած համաժողովի ժամանակ խոստովանել է, որ Եվրամիությունը ստիպված է մեծ զգուշությամբ արձագանքել Գրենլանդիայի հարցում ԱՄՆ-ի գործողություններին։ Այս մասին հայտնում է
ՌԻԱ Նովոստին։
«Բնականաբար, մենք զգույշ ենք գործում, քանի որ խաղադրույքը շատ մեծ է։ Նկատի ունեմ այն, որ եվրոպական մայրցամաքում լայնամասշտաբ պատերազմ է ընթանում, և գոյություն ունեն սպառնալիքներ, որոնք բխում են տնտեսական ճնշումներից, ինչպես նաև լուրջ մարտահրավերներ Չինաստանի կողմից, որն ազդում է մեր տնտեսությունների վրա… Ուստի մենք պետք է շատ զգույշ անցնենք այս ուղով, առաջ շարժվենք այս ճանապարհով և փորձենք հարմարվել ու աշխատել։ Մենք չենք ուզում հակամարտության մեջ լինել որևէ մեկի հետ»,- այսպես է պատասխանել Կալասը այն հարցին, թե ինչու է ԵՄ-ն այդքան զգույշ արձագանքել Գրենլանդիայի նկատմամբ ԱՄՆ սպառնալիքներին։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնը Գրենլանդիայի կարիքն ունի «ազգային անվտանգության տեսանկյունից»։ Բացի այդ, կղզին կարևոր է նաև նախագծվող «Ոսկե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի համար։
Դանիայի և Գրենլանդիայի իշխանությունները Վաշինգտոնին զգուշացրել են զերծ մնալ կղզին զավթելու փորձերից՝ նշելով, որ իրենց տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանք են ակնկալում։ Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը նշել է, որ ՆԱՏՕ-ի դաշնակցի վրա ԱՄՆ-ի ցանկացած հարձակում կնշանակի ինչպես ռազմական դաշինքի, այնպես էլ «Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ձևավորված անվտանգության» ավարտ։
Գրենլանդիան մինչև 1953 թվականը եղել է Դանիայի գաղութը։ Այժմ այս տարածքը թագավորության կազմում է, բայց 2009 թվականին ստացել է ինքնավարություն՝ ինքնակառավարման և ներքին քաղաքականության մեջ ինքնուրույն ընտրության հնարավորությամբ։