00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
47 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:49
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հնարավոր է` «ԼԻԳԱ Ինշուրանսի» նոր բաժնետերերը ապահովագրեն նաև TRIPP–ը. Գալստյան

© Sputnik / Aram NersesyanՄարտին Գալստյան
Մարտին Գալստյան - Sputnik Արմենիա, 1920, 03.02.2026
Բաժանորդագրվել
«ԼԻԳԱ Ինշուրանսի» փոխտնօրենը տեղեկացրեց, որ մոտակա տարիներին` որպես ստրատեգիական զարգացման և աճի ուղղություն, դիտարկելու են կայնքի ապահովագրությունը։
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik. Հնարավոր է` «ԼԻԳԱ Ինշուրանսի» նոր բաժնետերերը` «Գրավե Գրուպ»–ը և «Ցե–Կվադրատ»–ը, ապահովագրեն նաև «Թրամփի ուղի» նախագիծը։ Այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
2025 թ. դեկտեմբերի 4–ին Գալստյանը տեղեկացրել էր, որ «ԼԻԳԱ Ինշուրանս» ապահովագրական ընկերության 100% բաժնետոմսերը ձեռք են բերել ավստրիական «Գրավե Գրուպը» (GRAWE Group) և «Ցե–Կվադրատ» ներդրումային խումբը (C-Quadrat Investment Group), և դա նշանակալի իրադարձություն էր անվանել։
Այս տարվա հունվարի 30–ին ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը հաստատել է բաժնետոմսերի ձեռքբերումը։
Մարտին Գալստյանի խոսքով` սա առաջին գործարքն է ապահովագրության շուկայում, և այն հեռանկարային զարգացման հետ կապված ունի դրական, մեծ ներուժ։
Ըստ նրա` նոր ընկերությունների մուտքը ապահովագրական շուկա հնարավորություն կտա դիվերսիֆիկացնել պրոդուկտները, փոփոխել վերապահովագրության մոտեցումները, ինչպես նաև կարող է ստանձնել մեծ նախագծերի ապահովագրական բեռը։
«Մենք շատ ենք խոսում TRIPP–ի, խաչմերուկների բացման, տրանսպորտային կարգո տեղափոխումների մասին։ Այդ ամենն ավելի դյուրին կդառնա, եթե մենք Հայաստանում ունենք միջազգային հեղինակավոր ապահովագրական ընկերության մուտք»,– ընդգծեց Գալստյանը։
Ավստրիական «Գրավե Գրուպ» (GRAWE Group) ընկերության գլխավոր տնօրեն և վարչության նախագահ Կլաուս Շայտեգելը նշեց, որ իրենց ընկերության ապահովագրավճարների ընդհանուր ծավալը գերազանցել է 1.5 մլրդ եվրոն, ընդհանուր ակտիվների բալանսը կազմում է 14.4 մլրդ եվրո, սեփական կապիտալը գերազանցում է 2 մլրդ եվրոն։
«Եթե ապահովագրական շուկայում կապիտալը գերազանցում է ապահովագրավճարները, դա կուռ և ամուր զարգացման նշան է։ Ի դեպ, մեր ապահովագրական գործունեության 30 տոկոսը կյանքի ապահովագրությունն է, իսկ ամենափոքր մասը կազմում է առողջության ապահովագրությունը»,– հայտարարեց նա։
Շայտեգելը տեղեկացրեց, որ ընկերությունն ունի 195 տարվա պատմություն, ավելի քան 5000 աշխատակից և այժմ գործում են 14 երկրում։
«Հայաստանը միգուցե տրամաբանական այն հաջորդականությունն է մեր պատմական զարգացման քայլերի և մուտքն է Հարավային Կովկաս, որը մենք այդքան ժամանակ ակնկալում էինք։ Մենք առաջարկելու ենք մասնագիտական պրոդուկտներ ապահովագրության շուկայում։ Եթե անհրաժեշտ լինի, կկառավարենք նաև որոշ պրոդուկտներ»,– ընդգծեց նա։
«Գրավե Գրուպ»–ի գլխավոր տնօրենը վստահեցրեց` ցանկանում են, որ «Լիգա Ինշուրանսը» միանա միջազգային ցանցին։
«Ցե–Կվադրատ» (C-Quadrat Investment Group) ներդրումային խմբի գործադիր տնօրեն Անդրեաս Վիմմերն իր հերթին նշեց, որ ի գործում են 1991 թվականից, աշխատում են աշխարհի 21 երկրում, 300 հազարից ավելի աշխատող ունեն, և իրենց խումբը բաղկացած է անկախ ակտիվներ կառավարող ընկերություններից։
«Ունենք մեկ միլիոն մասնավոր հաճախորդներ, որոնք կենսաթոշակային ու խնայողական սխեմաներից են օգտվում։ Սա ռիսկային առումով զգայուն ոլորտ է։ 12 տարի առաջ մենք եկաք Հայաստան ու հիմա կառավարում ենք կենսաթոշակային ֆոնդերից մեկը։ Ունենք 450 հազար մասնակից։ Ստեղծման պահից մեր եկամտաբերությունը կազմել է 8.4 տոկոս։ Մեր 70 տոկոսից ավելի ակտիվները մենք կառավարում ու տնտեսում ենք Հայաստանում, ներդնում այստեղ»,– վստահեցրեց նա։
«ԼԻԳԱ Ինշուրանս» (LIGA INSURANCE) ապահովագրական ընկերության փոխտնօրեն Վահագն Աղավելյանն էլ հայտարարեց, որ մոտակա տարիներին ստրատեգիական զարգացման և աճի ուղղություն են դիտարկելու կյանքի ապահովագրությունը։
Նա տեղեկացրեց, որ այս պահին դեռևս պահպանում են «ԼԻԳԱ Ինշուրանս»–ի անվանումը, թիմի ներսում էլ կլինեն որակական փոփոխություններ` աշխատակիցներին վերապատրաստումների ուղարկելով արտերկիր։
Ի դեպ, «ԼԻԳԱ Ինշուրանս»–ի բաժնետոմսերի 75 տոկոսը պատկանում է «Գրավե Գրուպ»–ին։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։
2026 թվականի հունվարի 14-ին հրապարակվեց «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (TRIPP) իրականացման շրջանակը։
Լրահոս
0