https://arm.sputniknews.ru/20260203/grenlandiajin-rdic-ev-chzhhic-sparnacvogh-vtang-chka-agnn-herqel-e--hajtararutjunnery-98340727.html
Գրենլանդիային ՌԴ–ից և ՉԺՀ–ից սպառնացող վտանգ չկա. ԱԳՆ–ն հերքել է հայտարարությունները
Գրենլանդիային ՌԴ–ից և ՉԺՀ–ից սպառնացող վտանգ չկա. ԱԳՆ–ն հերքել է հայտարարությունները
Sputnik Արմենիա
ՌԴ ԱԳՆ–ում մեկնաբանել են Գրենլանդիայի հարցը։ 03.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-03T11:45+0400
2026-02-03T11:45+0400
2026-02-03T11:47+0400
գրենլանդիա
ամն
ռուսաստան
չինաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/13/39941914_0:0:3055:1719_1920x0_80_0_0_b97cc04acc044f12a5864daa05e5ba0a.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik. Ռուսաստանից և Չինաստանից բխող «սպառնալիքը», որը ԱՄՆ-ն ներկայացնում է որպես Գրենլանդիայի նկատմամբ իր հետաքրքրության պատճառ, մտացածին է և իրականությանը չի համապատասխանում։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։Հունվարի 21-ին Դավոսի համաժողովի շրջանակում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ կղզու վերաբերյալ այժմ երկարաժամկետ գործարք է քննարկվում, որի գործողության ժամկետը «հավերժություն» էր անվանել։ Թրամփը նաև պատմել էր, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ «արդյունավետ» հանդիպումից հետո «հիմք են դրել Գրենլանդիայի և, ըստ էության, ամբողջ Արկտիկական տարածաշրջանի վերաբերյալ ապագա համաձայնագրի համար»։ Ամերիկացի առաջնորդը հայտարարել էր նաև կղզին ձեռք բերելու ձգտման մասին։Թրամփը հայտարարել է Գրենլանդիայի հարցով բանակցությունների մեկնարկի մասինԳրենլանդիան Դանիայի թագավորության մաս է կազմում։ Թրամփը բազմիցս հայտարարել է, որ կղզին պետք է ԱՄՆ–ի մաս դառնա։ Դանիայի և Գրենլանդիայի իշխանությունները զգուշացրել են Վաշինգտոնին կղզին զավթելու հետևանքների մասին՝ նշելով, որ հարգանք են ակնկալում իրենց տարածքային ամբողջականության նկատմամբ։
գրենլանդիա
ամն
չինաստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/13/39941914_241:0:2972:2048_1920x0_80_0_0_9d59423c2d58d76dd6439e154e447278.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գրենլանդիա, ամն, ռուսաստան, չինաստան
գրենլանդիա, ամն, ռուսաստան, չինաստան
Գրենլանդիային ՌԴ–ից և ՉԺՀ–ից սպառնացող վտանգ չկա. ԱԳՆ–ն հերքել է հայտարարությունները
11:45 03.02.2026 (Թարմացված է: 11:47 03.02.2026) ՌԴ ԱԳՆ–ում մեկնաբանել են Գրենլանդիայի հարցը։
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik. Ռուսաստանից և Չինաստանից բխող «սպառնալիքը», որը ԱՄՆ-ն ներկայացնում է որպես Գրենլանդիայի նկատմամբ իր հետաքրքրության պատճառ, մտացածին է և իրականությանը չի համապատասխանում։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։
«Ամերիկացիները փորձում են իրավիճակը ներկայացնել այնպես, կարծես Վաշինգտոնի կողմից Դանիայի իրավասության ներքո գտնվող կղզու նկատմամբ հանկարծակի արթնացած հետաքրքրությունը պայմանավորված է նրանով, որ Ռուսաստանն ու Չինաստանը, իբր, ինչ–որ սպառնալիք են ներկայացնում։ Այս պատճառաբանությունը բացարձակապես անհիմն է։ Այն չի համապատասխանում իրականությանը», – լրագրողներին ասել է Ռյաբկովը։
Հունվարի 21-ին Դավոսի համաժողովի շրջանակում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ կղզու վերաբերյալ այժմ երկարաժամկետ գործարք է քննարկվում, որի գործողության ժամկետը «հավերժություն» էր անվանել։ Թրամփը նաև պատմել էր, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ «արդյունավետ» հանդիպումից հետո «հիմք են դրել Գրենլանդիայի և, ըստ էության, ամբողջ Արկտիկական տարածաշրջանի վերաբերյալ ապագա համաձայնագրի համար»։ Ամերիկացի առաջնորդը հայտարարել էր նաև կղզին ձեռք բերելու ձգտման մասին։
Գրենլանդիան Դանիայի թագավորության մաս է կազմում։ Թրամփը բազմիցս հայտարարել է, որ կղզին պետք է ԱՄՆ–ի մաս դառնա։ Դանիայի և Գրենլանդիայի իշխանությունները զգուշացրել են Վաշինգտոնին կղզին զավթելու հետևանքների մասին՝ նշելով, որ հարգանք են ակնկալում իրենց տարածքային ամբողջականության նկատմամբ։