https://arm.sputniknews.ru/20260203/dzerbakalvel-e-kievi-hrahangvov-mvoskvaji-marzum-pajtjun-tsragrvogh-otarerkraci-adts-98342005.html
Ձերբակալվել է Կիևի հրահանգով Մոսկվայի մարզում պայթյուն ծրագրող օտարերկրացի. ԱԴԾ
Ձերբակալվել է Կիևի հրահանգով Մոսկվայի մարզում պայթյուն ծրագրող օտարերկրացի. ԱԴԾ
Sputnik Արմենիա
Ուժայինները ձերբակալվածից առգրավել են օգտագործման համար պատրաստ ինքնաշեն պայթուցիկ սարք, ինչպես նաև հեռախոս, որում ահաբեկչության նախապատրաստման մասին... 03.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-03T12:12+0400
2026-02-03T12:12+0400
2026-02-03T12:13+0400
անվտանգության դաշնային ծառայություն (ադծ)
պայթյուն
ահաբեկչություն
ձերբակալություն
ռուսաստան
ուկրաինա
հատուկ ռազմական գործողություն
ռազմական հատուկ գործողություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/03/98341837_0:0:1920:1080_1920x0_80_0_0_4d0ad7ca8c2efc0230b23972683dfbdc.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik. Ուժայինները ձերբակալել են ուկրաինացի ահաբեկիչների կողմից ուղարկված օտարերկրացու, որը ծրագրում էր պայթյուն իրականացնել Մոսկվայի մարզի էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտում, ապա մեկնել կռվելու Ռուսաստանի դեմ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ԱԴԾ հասարակայնության հետ կապերի կենտրոնին։Իրավապահ մարմինների աշխատակիցները պարզել են, որ գործով անցնող անձը Telegram-ի միջոցով հավաքագրվել էր ահաբեկչական կազմակերպության անդամի կողմից և «նրա հրահանգով ժամանել էր Ռուսաստանի Դաշնություն՝ Մոսկվայի մարզի էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտներից մեկում ինքնաշեն պայթուցիկ սարքի միջոցով ահաբեկչություն կատարելու համար, որից հետո նա պետք է մեկներ Ուկրաինա՝ ՌԴ զինված ուժերի դեմ մարտական գործողություններին մասնակցելու համար»։Ռուսական հատուկ ծառայությունները ահաբեկչություն են կանխել ՂրիմումՈւժայինները ձերբակալվածից առգրավել են օգտագործման համար պատրաստի ֆուգասային գործողությամբ ինքնաշեն պայթուցիկ սարք, ինչպես նաև հեռախոս, որում դիվերսիայի նախապատրաստման մասին նամակագրություն է հայտնաբերվել համակարգողի հետ։Քննիչները քրեական գործ են հարուցել պայթուցիկ սարքերի անօրինական ձեռքբերման և կրման, ինչպես նաև նախնական համաձայնությամբ մի խումբ անձանց կողմից դիվերսիայի նախապատրաստման հոդվածներով:
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ФСБ задержала иностранца, который должен был устроить теракты на объектах энергетики.
Sputnik Արմենիա
ФСБ задержала иностранца, который должен был устроить теракты на объектах энергетики.
2026-02-03T12:12+0400
true
PT0M38S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/03/98341837_240:0:1680:1080_1920x0_80_0_0_80b1e6c7c72f3cabc3edd1625b2bac6b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
անվտանգության դաշնային ծառայություն (ադծ) , պայթյուն, ահաբեկչություն, ձերբակալություն, ռուսաստան, ուկրաինա, հատուկ ռազմական գործողություն, ռազմական հատուկ գործողություն, видео
անվտանգության դաշնային ծառայություն (ադծ) , պայթյուն, ահաբեկչություն, ձերբակալություն, ռուսաստան, ուկրաինա, հատուկ ռազմական գործողություն, ռազմական հատուկ գործողություն, видео
Ձերբակալվել է Կիևի հրահանգով Մոսկվայի մարզում պայթյուն ծրագրող օտարերկրացի. ԱԴԾ
12:12 03.02.2026 (Թարմացված է: 12:13 03.02.2026) Ուժայինները ձերբակալվածից առգրավել են օգտագործման համար պատրաստ ինքնաշեն պայթուցիկ սարք, ինչպես նաև հեռախոս, որում ահաբեկչության նախապատրաստման մասին նամակագրություն է հայտնաբերվել համակարգողի հետ։
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik. Ուժայինները ձերբակալել են ուկրաինացի ահաբեկիչների կողմից ուղարկված օտարերկրացու, որը ծրագրում էր պայթյուն իրականացնել Մոսկվայի մարզի էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտում, ապա մեկնել կռվելու Ռուսաստանի դեմ։ Այս մասին հայտնում է
ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ԱԴԾ հասարակայնության հետ կապերի կենտրոնին։
«ՌԴ ԱԴԾ–ն Մոսկվայում ձերբակալել է 1996 թվականին ծնված օտարերկրյա քաղաքացու, որն առնչություն է ունեցել ուկրաինական հատուկ ծառայությունների շահերում գործող և Ռուսաստանում արգելված ուկրաինական ահաբեկչական կազմակերպության կողմից դիվերսիոն–ահաբեկչական գործողության նախապատրաստմանը... Գործով անցնողը խոստովանական ցուցմունք է տվել ուկրաինական ահաբեկչական կազմակերպության առաջադրանքով դիվերսիա նախապատրաստելու վերաբերյալ», – ասվում է հաղորդագրության մեջ։
Իրավապահ մարմինների աշխատակիցները պարզել են, որ գործով անցնող անձը Telegram-ի միջոցով հավաքագրվել էր ահաբեկչական կազմակերպության անդամի կողմից և «նրա հրահանգով ժամանել էր Ռուսաստանի Դաշնություն՝ Մոսկվայի մարզի էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտներից մեկում ինքնաշեն պայթուցիկ սարքի միջոցով ահաբեկչություն կատարելու համար, որից հետո նա պետք է մեկներ Ուկրաինա՝ ՌԴ զինված ուժերի դեմ մարտական գործողություններին մասնակցելու համար»։
Ուժայինները ձերբակալվածից առգրավել են օգտագործման համար պատրաստի ֆուգասային գործողությամբ ինքնաշեն պայթուցիկ սարք, ինչպես նաև հեռախոս, որում դիվերսիայի նախապատրաստման մասին նամակագրություն է հայտնաբերվել համակարգողի հետ։
Քննիչները քրեական գործ են հարուցել պայթուցիկ սարքերի անօրինական ձեռքբերման և կրման, ինչպես նաև նախնական համաձայնությամբ մի խումբ անձանց կողմից դիվերսիայի նախապատրաստման հոդվածներով: