https://arm.sputniknews.ru/20260202/tvoqeri-het-kapvats-khndir-el-ka-vagif-khachatrjani-dustry-manramasner-e-hajtnel-98327096.html
Թոքերի հետ կապված խնդիր էլ կա․ Վագիֆ Խաչատրյանի դուստրը մանրամասներ է հայտնել
Թոքերի հետ կապված խնդիր էլ կա․ Վագիֆ Խաչատրյանի դուստրը մանրամասներ է հայտնել
Sputnik Արմենիա
Վերա Խաչատրյանը հայտնում է, որ հոր վիճակն այս պահին բավարար է գնահատվում։ 02.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-02T19:37+0400
2026-02-02T19:37+0400
2026-02-02T19:40+0400
վագիֆ խաչատրյան
հիվանդանոց
դուստր
գերի
բժիշկ
հետազոտություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/02/98327378_0:0:1261:710_1920x0_80_0_0_cd44478475acc612cfaf2f107f749beb.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի - Sputnik. Ադրբեջանական գերությունից վերադարձած արցախցի Վագիֆ Խաչատրյանը դուրս է գրվել հիվանդանոցից, բայց դեռ պետք է հավելյալ հետազոտություններ արվեն։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Վագիֆ Խաչատրյանի դուստրը՝ Վերա Խաչատրյանը։Հունվարի 22-ին տեղեկացրել էինք, որ Վագիֆ Խաչատրյանին վիրահատել են, վիրահատությունն անցել է հարթ, առանց բարդությունների։ Նա տեղափոխվել է ինտենսիվ թերապիայի բաժանմունք։Նա ընդգծեց՝ բժիշկներն ամեն ինչ անում են, լավ վերաբերմունք են ցուցաբերում, համապատասխան բուժումն իրականացնում են։Վերան նաև հայտնեց, որ վիրահատությունը արվել է պետպատվերի շրջանակում։Հիշեցնենք` անհետաձգելի բուժօգնություն ստանալու համար Արցախից Հայաստան տեղափոխվող Վագիֆ Խաչատրյանին Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները առևանգեցին 2023թ–ի հուլիսի 29–ին։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրան մեղադրանք է ներկայացվել, ըստ որի` Վագիֆ Խաչատրյանն իբր հանցավոր խումբ է ստեղծել, որը 1991թ. դեկտեմբերի 21-ին մասնակցել է Խոջալուի շրջանի Մեշալի գյուղի բնակիչների դեմ հանցագործությունների։ Բաքվի դատարանը 2023 թվականի նոյեմբերին նրան դատապարտեց 15 տարվա ազատազրկման։2025 թվականի հունվարի 14–ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել 4 գերի, այդ թվում` Վագիֆ Խաչատրյանին:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/02/98327378_0:0:1261:946_1920x0_80_0_0_9b97787471e47a41cd35f79fae3c07f5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վագիֆ խաչատրյան, հիվանդանոց, դուստր, գերի, բժիշկ, հետազոտություն
վագիֆ խաչատրյան, հիվանդանոց, դուստր, գերի, բժիշկ, հետազոտություն
Թոքերի հետ կապված խնդիր էլ կա․ Վագիֆ Խաչատրյանի դուստրը մանրամասներ է հայտնել
19:37 02.02.2026 (Թարմացված է: 19:40 02.02.2026) Վերա Խաչատրյանը հայտնում է, որ հոր վիճակն այս պահին բավարար է գնահատվում։
ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի - Sputnik. Ադրբեջանական գերությունից վերադարձած արցախցի Վագիֆ Խաչատրյանը դուրս է գրվել հիվանդանոցից, բայց դեռ պետք է հավելյալ հետազոտություններ արվեն։ Այս մասին
Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Վագիֆ Խաչատրյանի դուստրը՝ Վերա Խաչատրյանը։
Հունվարի 22-ին տեղեկացրել էինք, որ
Վագիֆ Խաչատրյանին վիրահատել են,
վիրահատությունն անցել է հարթ, առանց բարդությունների։ Նա տեղափոխվել է ինտենսիվ թերապիայի բաժանմունք։
«Որոշ ժամանակ հետո պետք է անպայման գնա ստուգման ու, այդպես ժամանակ առ ժամանակ պետք է վերահսկողության ներքո լինի։ Հիմա դեղեր է ընդունում, վիճակը բավարար է։ Ամեն դեպքում, որ մեր կողքին է, մենք լավ ենք համարում։ Այս պահին հիմնականում կենտրոնացած են հենց սրտի հետ կապված խնդրի վրա, բայց ընթացքում պետք է էլի հետազոտություններ անցնի։ Թոքերի հետ կապված խնդիր էլ կա, դա էլ սրտի անբավարարության հետևանքով է։ Ընթացիկ պետք է դա էլ հետազոտվի»,- ասաց Վերան։
Նա ընդգծեց՝ բժիշկներն ամեն ինչ անում են, լավ վերաբերմունք են ցուցաբերում, համապատասխան բուժումն իրականացնում են։
Վերան նաև հայտնեց, որ վիրահատությունը արվել է պետպատվերի շրջանակում։
Հիշեցնենք` անհետաձգելի բուժօգնություն ստանալու համար Արցախից Հայաստան տեղափոխվող Վագիֆ Խաչատրյանին Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները
առևանգեցին 2023թ–ի հուլիսի 29–ին։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրան մեղադրանք է ներկայացվել, ըստ որի` Վագիֆ Խաչատրյանն իբր հանցավոր խումբ է ստեղծել, որը 1991թ. դեկտեմբերի 21-ին մասնակցել է Խոջալուի շրջանի Մեշալի գյուղի բնակիչների դեմ հանցագործությունների։ Բաքվի դատարանը 2023 թվականի նոյեմբերին նրան
դատապարտեց 15 տարվա ազատազրկման։
2025 թվականի հունվարի 14–ին
հայտնի դարձավ, որ Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել 4 գերի, այդ թվում` Վագիֆ Խաչատրյանին: