00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տպավորիչ արդյունքներ. ՇՀԿ–ի գլխավոր քարտուղարն ամփոփել է 2025 թվականը

© Sputnik / Владимир Астапкович / Անցնել մեդիապահոցՆուրլան Երմեկբաև
Նուրլան Երմեկբաև - Sputnik Արմենիա, 1920, 02.02.2026
Բաժանորդագրվել
Չինաստանը «Շանհայի ոգու խթանում. ՇՀԿ–ն գործողության մեջ» կարգախոսի ներքո շուրջ 190 միջոցառում է անցկացրել գործընկերների հետ։
ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik. Անցյալ տարին Շանհայի համագործակցության կազմակերպության համար նշանակալի էր, նկատելի հաջողություններ են ձեռք բերվել։ ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում այս հայտարարությունն է արել Շանհայի համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Նուրլան Երմեկբաևը։
«2025 թվականը հիրավի նշանակալի դարձավ Շանհայի համագործակցության կազմակերպության համար, նշանավորվեց տպավորիչ արդյունքներով։ Նկատելի հաջողություններ ձեռք բերվեցին փոխգործակցության առանցքային ոլորտներում՝ քաղաքականություն, անվտանգություն, տնտեսություն, մշակույթ և մարդասիրական համագործակցություն։ Դա բոլոր անդամ պետությունների ջանքերի և 2024-2025 թվականներին կազմակերպությունում Չինաստանի նախագահության աշխատանքի արդյունքն է», – ասել է Երմեկբաևը։
Նրա խոսքով՝ Չինաստանը «Շանհայի ոգու խթանում. ՇՀԿ–ն գործողության մեջ» կարգախոսի ներքո շուրջ 190 տարբեր միջոցառում է անցկացրել գործընկերների հետ։
Չինաստանի նախագահության գագաթնակետը դարձել է 2025 թվականի օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը Թիենծինի գագաթնաժողովը, որին մասնակցել են 24 պետությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ, ինչպես նաև 10 միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, ինչի արդյունքում այն դարձել է ՇՀԿ-ի պատմության մեջ ամենամեծ գագաթնաժողովը։
ՇՀԿ գլխավոր քարտուղարը հիշեցրել է` արդյունքում 24 փաստաթուղթ է ընդունվել և 66 նախաձեռնություն ներկայացվել, ինչն ամուր հիմք է դրել կազմակերպության զարգացման հաջորդ փուլ անցնելու համար։
ՇՀԿ-ի երկրները կշարունակեն հուսալի ֆինանսական ենթակառուցվածքներ ձևավորել․ Միշուստին
Միևնույն ժամանակ նա նշել է` կարևորը ոչ թե բարձր մակարդակի մասնակիցների և ընդունված փաստաթղթերի թիվն էր, այլ գագաթնաժողովի արդյունավետությունը։
ՇՀԿ-ն միջազգային կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2001 թվականին: Այն ներառում է Հնդկաստանը, Իրանը, Ղազախստանը, Չինաստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը, Պակիստանը և Ուզբեկստանը, իսկ 2024 թվականի հուլիսի 4-ին Աստանայի գագաթնաժողովում կազմակերպությանը պաշտոնապես միացավ Բելառուսը։ Դիտորդ երկրներ են Աֆղանստանը և Մոնղոլիան, ՇՀԿ երկխոսության գործընկեր երկրներ են Հայաստանը, Ադրբեջանը, Բահրեյնը, Եգիպտոսը, Կամբոջան, Կատարը, Քուվեյթը, Մալդիվները, Մյանման, Նեպալը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Սաուդյան Արաբիան, Թուրքիան, Շրի Լանկան:
Իրանը ՇՀԿ երկրներին համատեղ ռազմական արտադրություն է առաջարկել
Լրահոս
0