https://arm.sputniknews.ru/20260202/taghapetarani-ashkhatakicnery-200-hazar-dram-kasharq-en-vercrel-hakakvorupcivon-kvomite-98308009.html
Թաղապետարանի աշխատակիցները 200 հազար դրամ կաշառք են վերցրել. Հակակոռուպցիոն կոմիտե
Թաղապետարանի աշխատակիցները 200 հազար դրամ կաշառք են վերցրել. Հակակոռուպցիոն կոմիտե
Sputnik Արմենիա
Դեռ դեկտեմբերին հայտնի էր դարձել, որ կաշառքի գործով կալանավորված կա։ 02.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-02T12:16+0400
2026-02-02T12:16+0400
2026-02-02T12:18+0400
հայաստան
կաշառք
հակակոռուպցիոն կոմիտե
մալաթիա-սեբաստիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/1c/89471336_0:1:1200:676_1920x0_80_0_0_fa8679df934ae685c4efde6bb214f524.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik. Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի առանձին պաշտոնատար անձինք, օգտագործելով իրենց ծառայողական լիազորությունները, կաշառք են ստացել մի շարք քաղաքացիների օգտին ապօրինի անգործության դիմաց: Այս մասին հայտնում է Հակակոռուպցիոն կոմիտեն։2025 թվականի դեկտեմբերի 25-ին տեղեկացրել էինք, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի աշխատակիցներից մեկը կալանավորվել է կաշառք ստանալու մեղադրանքով, ևս երկու անձի նկատմամբ քրեական հետապնդումներ են հարուցվել կաշառք ստանալու և կաշառք տալու համար:Մյուս պաշտոնատար անձը ևս, տեղյակ լինելով տվյալ վարչական շրջանի հասցեներից մեկում իրականացվող ապօրինի շինարարական աշխատանքների մասին, չի արձանագրել խախտումն ու 2025 թվականի հոկտեմբերին կաշառք է ստացել: Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի` նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ (կաշառք ստանալ) հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Նրանցից մեկի նկատմամբ խափանման միջոց կիրառվել է կալանքը: Կաշառք տված անձին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ (պաշտոնատար անձի նկատմամբ ունեցած իրական կամ ենթադրյալ ազդեցությունն օգտագործելու նպատակով ապօրինի վարձատրություն տալը) հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/1c/89471336_150:0:1051:676_1920x0_80_0_0_1b2eafe2cb9de74430d79cd6ca0abc2a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, կաշառք, հակակոռուպցիոն կոմիտե, մալաթիա-սեբաստիա
հայաստան, կաշառք, հակակոռուպցիոն կոմիտե, մալաթիա-սեբաստիա
Թաղապետարանի աշխատակիցները 200 հազար դրամ կաշառք են վերցրել. Հակակոռուպցիոն կոմիտե
12:16 02.02.2026 (Թարմացված է: 12:18 02.02.2026) Դեռ դեկտեմբերին հայտնի էր դարձել, որ կաշառքի գործով կալանավորված կա։
ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik. Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի առանձին պաշտոնատար անձինք, օգտագործելով իրենց ծառայողական լիազորությունները, կաշառք են ստացել մի շարք քաղաքացիների օգտին ապօրինի անգործության դիմաց: Այս մասին հայտնում է
Հակակոռուպցիոն կոմիտեն։
2025 թվականի դեկտեմբերի 25-ին
տեղեկացրել էինք, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի աշխատակիցներից մեկը կալանավորվել է կաշառք ստանալու մեղադրանքով, ևս երկու անձի նկատմամբ քրեական հետապնդումներ են հարուցվել կաշառք ստանալու և կաշառք տալու համար:
«Նախաքննությամբ պարզվել է, որ նշված պաշտոնատար անձանցից մեկը, նախապես տեղյակ լինելով նույն վարչական շրջանում քաղաքացու կողմից առանց թույլտվության իրականացվող ապօրինի շինարարական աշխատանքների մասին, 2025 թվականի նոյեմբերին նրանից 200․000 դրամ կաշառք է պահանջել մինչև 2,5 միլիոն դրամի չափով տուգանք առաջացնող իրավախախտումը չարձանագրելու համար»,– ասված է հաղորդագրությունում:
Մյուս պաշտոնատար անձը ևս, տեղյակ լինելով տվյալ վարչական շրջանի հասցեներից մեկում իրականացվող ապօրինի շինարարական աշխատանքների մասին, չի արձանագրել խախտումն ու 2025 թվականի հոկտեմբերին կաշառք է ստացել: Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի` նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ (կաշառք ստանալ) հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Նրանցից մեկի նկատմամբ խափանման միջոց կիրառվել է կալանքը: Կաշառք տված անձին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ (պաշտոնատար անձի նկատմամբ ունեցած իրական կամ ենթադրյալ ազդեցությունն օգտագործելու նպատակով ապօրինի վարձատրություն տալը) հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: