https://arm.sputniknews.ru/20260202/shhk-erkrneri-mijev-hashvarknerum-azgajin-arzhujtneri-tesakarar-kshirn-atshum-e-98308583.html
ՇՀԿ երկրների միջև հաշվարկներում ազգային արժույթների տեսակարար կշիռն աճում է
ՇՀԿ երկրների միջև հաշվարկներում ազգային արժույթների տեսակարար կշիռն աճում է
Sputnik Արմենիա
Շանհայի համագործակցության կազմակերպության միասնական արժույթի հարց օրակարգում չկա, առաջնահերթությունների թվում է հաշվարկային ճկուն համակարգի ստեղծումը։ 02.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-02T12:41+0400
2026-02-02T12:41+0400
2026-02-02T12:42+0400
շհկ
նուրլան երմեկբաև
ազգային արժույթ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/16/92629951_0:247:2763:1801_1920x0_80_0_0_6285a8395e0acfa58be0b49896d20a96.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik. ՇՀԿ երկրների միջև հաշվարկներում ազգային արժույթների տեսակարար կշիռը վերջին տարիներին աճում է, ինչը օգնում է նվազեցնել կախվածությունը որևէ մեկ արժույթից, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է ՇՀԿ գլխավոր քարտուղար Նուրլան Երմեկբաևը։Նա նշել է, որ «այս գործընթացը ժամանակ է պահանջում և կախված է բազմաթիվ գործոններից»։«2022-2025 թվականներին այդ նպատակով կողմերը փոխադարձ հաշվարկներում ազգային արժույթների մասնաբաժինն աստիճանաբար ավելացնելու համար ՇՀԿ անդամ պետությունների «Ճանապարհային քարտեզ» էին իրականացնում», – ասել է գլխավոր քարտուղարը։Միևնույն ժամանակ, նրա խոսքով, Շանհայի համագործակցության կազմակերպության միասնական արժույթի հարց օրակարգում չկա, առաջնահերթությունների թվում է հաշվարկային ճկուն համակարգի ստեղծումը։ՇՀԿ-ն միջազգային կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2001 թվականին: Այն ներառում է Հնդկաստանը, Իրանը, Ղազախստանը, Չինաստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը, Պակիստանը և Ուզբեկստանը, իսկ 2024 թվականի հուլիսի 4-ին Աստանայի գագաթնաժողովում կազմակերպությանը պաշտոնապես միացավ Բելառուսը։ Դիտորդ երկրներ են Աֆղանստանը և Մոնղոլիան, ՇՀԿ երկխոսության գործընկեր երկրներ են Հայաստանը, Ադրբեջանը, Բահրեյնը, Եգիպտոսը, Կամբոջան, Կատարը, Քուվեյթը, Մալդիվները, Մյանման, Նեպալը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Սաուդյան Արաբիան, Թուրքիան, Շրի Լանկան:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/16/92629951_17:0:2746:2047_1920x0_80_0_0_4742a258774c7b62d8ddbe2f65792784.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
շհկ, նուրլան երմեկբաև, ազգային արժույթ
շհկ, նուրլան երմեկբաև, ազգային արժույթ
ՇՀԿ երկրների միջև հաշվարկներում ազգային արժույթների տեսակարար կշիռն աճում է
12:41 02.02.2026 (Թարմացված է: 12:42 02.02.2026) Շանհայի համագործակցության կազմակերպության միասնական արժույթի հարց օրակարգում չկա, առաջնահերթությունների թվում է հաշվարկային ճկուն համակարգի ստեղծումը։
ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik. ՇՀԿ երկրների միջև հաշվարկներում ազգային արժույթների տեսակարար կշիռը վերջին տարիներին աճում է, ինչը օգնում է նվազեցնել կախվածությունը որևէ մեկ արժույթից,
ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է ՇՀԿ գլխավոր քարտուղար Նուրլան Երմեկբաևը։
«Վերջին տարիներին ՇՀԿ–ում հետևողականորեն աճում է հաշվարկներում ազգային արժույթների տեսակարար կշիռը, ինչը կարևոր դեր է խաղում տնտեսական կապերի ամրապնդման և որևէ մեկ արժույթից կախվածությունը նվազեցնելու գործում։ ՇՀԿ մի շարք երկրներ իրենց հաշվարկներում արդեն ակտիվորեն օգտագործում են ազգային արժույթները», – հայտարարել է Երմեկբաևը։
Նա նշել է, որ «այս գործընթացը ժամանակ է պահանջում և կախված է բազմաթիվ գործոններից»։
«2022-2025 թվականներին այդ նպատակով կողմերը փոխադարձ հաշվարկներում ազգային արժույթների մասնաբաժինն աստիճանաբար ավելացնելու համար ՇՀԿ անդամ պետությունների «Ճանապարհային քարտեզ» էին իրականացնում», – ասել է գլխավոր քարտուղարը։
Միևնույն ժամանակ, նրա խոսքով, Շանհայի համագործակցության կազմակերպության միասնական արժույթի հարց օրակարգում չկա, առաջնահերթությունների թվում է հաշվարկային ճկուն համակարգի ստեղծումը։
Երմեկբաևը ընդգծել է, որ «առաջնահերթություն է մնում ճկուն, կայուն և դիվերսիֆիկացված հաշվարկային համակարգի ստեղծումը, որը կհիմնվի անդամ պետությունների կարիքների վրա և կնպաստի առևտրատնտեսական համագործակցության խորացմանը»։
ՇՀԿ-ն միջազգային կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2001 թվականին: Այն ներառում է Հնդկաստանը, Իրանը, Ղազախստանը, Չինաստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը, Պակիստանը և Ուզբեկստանը, իսկ 2024 թվականի հուլիսի 4-ին Աստանայի գագաթնաժողովում կազմակերպությանը պաշտոնապես միացավ Բելառուսը։ Դիտորդ երկրներ են Աֆղանստանը և Մոնղոլիան, ՇՀԿ երկխոսության գործընկեր երկրներ են Հայաստանը, Ադրբեջանը, Բահրեյնը, Եգիպտոսը, Կամբոջան, Կատարը, Քուվեյթը, Մալդիվները, Մյանման, Նեպալը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Սաուդյան Արաբիան, Թուրքիան, Շրի Լանկան: