https://arm.sputniknews.ru/20260202/meknarkel-e-rusac-lezun-hajastanum-nvor-hvorizvonner-mrcujti-hajteri-yndunumy-98319686.html
Մեկնարկել է «Ռուսաց լեզուն Հայաստանում. նոր հորիզոններ» մրցույթի հայտերի ընդունումը
Մեկնարկել է «Ռուսաց լեզուն Հայաստանում. նոր հորիզոններ» մրցույթի հայտերի ընդունումը
Sputnik Արմենիա
Մրցույթը կանցկացվի երկու փուլով։ Աշխատանքները կգնահատի ժյուրին, որի կազմում կընդգրկվեն բարձր որակավորում ունեցող մասնագետներ։ 02.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-02T16:27+0400
2026-02-02T16:27+0400
2026-02-02T16:34+0400
հայաստան
ռուսաց լեզու
ուսուցիչ
մրցույթ
https://cdn.am.sputniknews.ru/img/385/18/3851840_0:160:3077:1890_1920x0_80_0_0_f3724412e3cd09f6042671f06a6a0794.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik. Այսօր մեկնարկել է «Ռուսաց լեզու. նոր հորիզոններ» 7-րդ միջազգային մրցույթի հայտերի ընդունումը։ Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության միջնակարգ մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում աշխատող մասնագետները, որոնք ռուսաց լեզու և ռուս գրականություն են դասավանդում։Մրցույթն անցկացվելու է երկու փուլով: Մասնակիցները պետք է «Հավերժական արժեքներ և նոր իմաստներ ապագա սերունդների համար» թեմայով էսսե գրեն, որը թույլ կտա որոշել մասնագիտական կարողությունների ձևավորման մակարդակը և գնահատել նրանց ստեղծագործական և նորարարական մոտեցումը կրթական գործընթացին: 30 հաղթողներին երկրորդ փուլում կառաջարկվի «Բոլոր ժամանակների հերոսը» թեմայով տեսաշնորհանդես ներկայացնել (պատմություններ ականավոր հայրենակիցների մասին, որոնց ստեղծագործական ու մասնագիտական ժառանգությունը մերձեցնում Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդներին):Աշխատանքները կգնահատի ժյուրին, որի կազմում կընդգրկվեն բարձր որակավորում ունեցող ռուսաստանցի մանկավարժներն ու բանասերները:«Ռուսաց լեզուն Հայաստանում. նոր հորիզոններ» մրցույթի եզրափակիչ փուլի 10 մասնակիցները կպարգևատրվեն դիպլոմներով և կայցելեն Ռուսաստան:Բացի ստեղծագործական փորձություններից, նախագծի շրջանակում Երևանում ուսուցիչների համար ուսումնամեթոդական սեմինար կանցկացվի, դպրոցականների շրջանում ասմունքի մրցույթ կկազմակերպվի, և «Պուշկինի հեքիաթները» խորագրով ցուցահանդես տեղի կունենա։ Ծրագրի ավարտը նախատեսված է 2026 թվականի օգոստոսի 31-ին:Նախագիծը կազմակերպել է «Ռուսական հումանիտար առաքելություն» համառուսաստանյան հասարակական կազմակերպությունը Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանության, Ռոսսոտրուդնիչեստվոյի, Ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչների միջազգային ասոցիացիայի, Ռուսագետների հայկական ասոցիացիայի աջակցությամբ և իրականացվում է ՌԴ նախագահի՝ քաղաքացիական հասարակության զարգացման դրամաշնորհի շրջանակում, որը տրամադրվել է նախագահական դրամաշնորհների հիմնադրամի կողմից:Ժողովուրդներին կապող կարևոր բաղադրիչ. Երևանում ընտրեցին ռուսաց լեզվի լավագույն ուսուցչին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/385/18/3851840_172:0:2903:2048_1920x0_80_0_0_3f9084b3728688c01874c371097fefaa.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ռուսաց լեզու, ուսուցիչ, մրցույթ
հայաստան, ռուսաց լեզու, ուսուցիչ, մրցույթ
Մեկնարկել է «Ռուսաց լեզուն Հայաստանում. նոր հորիզոններ» մրցույթի հայտերի ընդունումը
16:27 02.02.2026 (Թարմացված է: 16:34 02.02.2026) Մրցույթը կանցկացվի երկու փուլով։ Աշխատանքները կգնահատի ժյուրին, որի կազմում կընդգրկվեն բարձր որակավորում ունեցող մասնագետներ։
ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik. Այսօր մեկնարկել է «Ռուսաց լեզու. նոր հորիզոններ» 7-րդ միջազգային մրցույթի հայտերի ընդունումը։
Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության միջնակարգ մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում աշխատող մասնագետները, որոնք ռուսաց լեզու և ռուս գրականություն են դասավանդում։
Մրցույթն անցկացվելու է երկու փուլով: Մասնակիցները պետք է «Հավերժական արժեքներ և նոր իմաստներ ապագա սերունդների համար» թեմայով էսսե գրեն, որը թույլ կտա որոշել մասնագիտական կարողությունների ձևավորման մակարդակը և գնահատել նրանց ստեղծագործական և նորարարական մոտեցումը կրթական գործընթացին: 30 հաղթողներին երկրորդ փուլում կառաջարկվի «Բոլոր ժամանակների հերոսը» թեմայով տեսաշնորհանդես ներկայացնել (պատմություններ ականավոր հայրենակիցների մասին, որոնց ստեղծագործական ու մասնագիտական ժառանգությունը մերձեցնում Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդներին):
Աշխատանքները կգնահատի ժյուրին, որի կազմում կընդգրկվեն բարձր որակավորում ունեցող ռուսաստանցի մանկավարժներն ու բանասերները:
«Ռուսաց լեզուն Հայաստանում. նոր հորիզոններ» մրցույթի եզրափակիչ փուլի 10 մասնակիցները կպարգևատրվեն դիպլոմներով և կայցելեն Ռուսաստան:
Բացի ստեղծագործական փորձություններից, նախագծի շրջանակում Երևանում ուսուցիչների համար ուսումնամեթոդական սեմինար կանցկացվի, դպրոցականների շրջանում ասմունքի մրցույթ կկազմակերպվի, և «Պուշկինի հեքիաթները» խորագրով ցուցահանդես տեղի կունենա։ Ծրագրի ավարտը նախատեսված է 2026 թվականի օգոստոսի 31-ին:
Նախագիծը կազմակերպել է «Ռուսական հումանիտար առաքելություն» համառուսաստանյան հասարակական կազմակերպությունը Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանության, Ռոսսոտրուդնիչեստվոյի, Ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչների միջազգային ասոցիացիայի, Ռուսագետների հայկական ասոցիացիայի աջակցությամբ և իրականացվում է ՌԴ նախագահի՝ քաղաքացիական հասարակության զարգացման դրամաշնորհի շրջանակում, որը տրամադրվել է նախագահական դրամաշնորհների հիմնադրամի կողմից: