00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իսրայելի օդուժը Լիբանանի հարավում անհայտ քիմիական նյութեր է կիրառել․ ՄԱԿ

© AP Photo / Hassan AmmarԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 02.02.2026
Բաժանորդագրվել
ՄԱԿ-ի խաղաղապահները կարողացել են վերսկսել բնականոն աշխատանքը միայն ավելի քան 9 ժամ անց։
ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի - Sputnik. Իսրայելի օդուժի ինքնաթիռները Լիբանանի հարավում անհայտ քիմիական նյութեր են ցրել՝ մի քանի ժամով կաթվածահար անելով խաղաղապահների աշխատանքը: Այս մասին ասվում է Լիբանանի հարավում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի (UNIFIL) հայտարարության մեջ։
«Իսրայելի պաշտպանության բանակը երեկ առավոտյան UNIFIL-ին տեղեկացրել է, որ օդային գործողություն է իրականացնելու՝ «երկնագույն գծի» մերձակայքի տարածքների վրա նետելու համար, ինչպես անվանել է, ոչ թունավոր քիմիական նյութ: Իսրայելի բանակը հայտարարել է, որ խաղաղապահները պետք է հեռու մնան և գտնվեն թաքստոցներում, ինչը ստիպել է չեղարկել ավելի քան 10 միջոցառում», - նշվում է հայտարարության մեջ:
Փաստաթղթի համաձայն՝ երկնագույն սաղավարտավորները չեն կարողացել առօրյա խնդիրները կատարել «երկնագույն գծի» երկայնքի մեկ երրորդով՝ կարողանալով վերսկսել բնականոն գործունեությունը միայն ավելի քան ինը ժամ անց։ Նրանք աջակցել են Լիբանանի ԶՈւ-ին քիմիական նյութերի ստուգման համար նմուշներ հավաքելուն՝ թունավորության աստիճանը որոշելու նպատակով:
UNIFIL-ի հրամանատարությունը հայտարարել է, որ Իսրայելի գործողություններն անընդունելի են, քանի որ դրանք ոչ միայն սահմանափակել են խաղաղապահ ուժերի վրա դրված խնդիրները կատարելու ունակությունը, այլև պոտենցիալ վտանգի են ենթարկել նրանց և քաղաքացիական բնակչության առողջությունը:
Լրահոս
0