https://arm.sputniknews.ru/20260202/hujs-unem-vor-ajsor-pvopvokhutjun-klini-pashtpany-arshak-srbazani-gvortsi-masin-98324909.html
Հույս ունեմ, որ այսօր փոփոխություն կլինի․ պաշտպանը՝ Արշակ սրբազանի գործի մասին
Հույս ունեմ, որ այսօր փոփոխություն կլինի․ պաշտպանը՝ Արշակ սրբազանի գործի մասին
Sputnik Արմենիա
Պաշտպանը վստահ է, որ ամեն ինչ արվում է Հայ առաքելական եկեղեցու դեմ իշխանությունների նախաձեռնած ամոթալի արշավը նպատակին հասցնելու համար։ 02.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-02T18:48+0400
2026-02-02T18:48+0400
2026-02-02T18:51+0400
արշակ սրբազան
կալանք
միջնորդություն
սերգեյ հարությունյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/0e/91310980_0:84:1600:984_1920x0_80_0_0_a8d55b63ace8ab5671703e1655b05f39.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik․ Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի կալանքի միջնորդությունը բավարարելն ի սկզբանե անհիմն էր, ուստի նրա պաշտպան Սերգեյ Հարությունյանը հույս ունի, որ այսօր որոշակի փոփոխություն կլինի։ Այդ մասին նա ասաց այսօր Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Կենտրոն նստավայրի մոտ լրագրողների հետ զրույցում։ Նրա խոսքով՝ այսօր մեր երկրում իրավական ոլորտում մեծ ճնշումներ են, այդ թվում՝ ԲԴԽ համակարգի կողմից՝ դատավորների նկատմամբ, բայց, այնուամենայնիվ, հույսը չի կորցնում։«Իրավական պետության պարագայում այդ հույսը կլիներ համոզմունք»,- հավելեց նա։Ինչ վերաբերում է այն տեղեկություններին, որ Արշակ սրբազանի գործով իրեղեն ապացույց է անհետացել, Հարությունյանը նշեց՝ այս պահին ստույգ ինֆորմացիա չկա, կփորձի այսօր ճշտել։Վստահ է, որ Արշակ սրբազանի և կալանավորված մյուս 3 սրբազանների «գործերը» մեկ ընդհանուր շղթայի մաս են, քանի որ 4 սրբազաններն իրենց վայելած հեղինակությամբ կկարողանային կանխել եկեղեցու դեմ տարվող այս արշավը։Ինչ վերաբերում է ՔԿ-ի նախաձեռնած նոր վարույթին, որի շրջանակում նաև 6 եպիսկոպոսներ ներգրավվել են որպես մեղադրյալներ և նրանց նկատմամբ խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը, Հարությունյանը նշեց՝ իրենք վստահ էին՝ ամեն ինչ արվելու է սրբազանների և վեհափառի մասնակցությունը Եպիսկոպոսաց ժողովին կանխելու համար։Հիշեցնենք, որ այսօր դատարանը՝ Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, քննում է Արշակ սրբազանի կալանքի երկարաձգման միջնորդությունը։Արշակը սրբազանը ձերբակալվեց 2025 թ. դեկտեմբերի 4-ին ՀՀ քննչական կոմիտեի շենքից դուրս գալիս։ Ավելի ուշ հայտի դարձավ, որ նրա նկատմամբ մեղադրանք է ներկայացվել մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելու հոդվածով։ Դեկտեմբերի 5-ին նա կալանավորվեց։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/0e/91310980_89:0:1512:1067_1920x0_80_0_0_8f9c8875e8a0cb6c0767c6672838496a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արշակ սրբազան, կալանք, միջնորդություն, սերգեյ հարությունյան
արշակ սրբազան, կալանք, միջնորդություն, սերգեյ հարությունյան
Հույս ունեմ, որ այսօր փոփոխություն կլինի․ պաշտպանը՝ Արշակ սրբազանի գործի մասին
18:48 02.02.2026 (Թարմացված է: 18:51 02.02.2026) Պաշտպանը վստահ է, որ ամեն ինչ արվում է Հայ առաքելական եկեղեցու դեմ իշխանությունների նախաձեռնած ամոթալի արշավը նպատակին հասցնելու համար։
ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik․ Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի կալանքի միջնորդությունը բավարարելն ի սկզբանե անհիմն էր, ուստի նրա պաշտպան Սերգեյ Հարությունյանը հույս ունի, որ այսօր որոշակի փոփոխություն կլինի։ Այդ մասին նա ասաց այսօր Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Կենտրոն նստավայրի մոտ լրագրողների հետ զրույցում։ Նրա խոսքով՝ այսօր մեր երկրում իրավական ոլորտում մեծ ճնշումներ են, այդ թվում՝ ԲԴԽ համակարգի կողմից՝ դատավորների նկատմամբ, բայց, այնուամենայնիվ, հույսը չի կորցնում։
«Իրավական պետության պարագայում այդ հույսը կլիներ համոզմունք»,- հավելեց նա։
Ինչ վերաբերում է այն տեղեկություններին, որ Արշակ սրբազանի գործով իրեղեն ապացույց է անհետացել, Հարությունյանը նշեց՝ այս պահին ստույգ ինֆորմացիա չկա, կփորձի այսօր ճշտել։
Վստահ է, որ Արշակ սրբազանի և կալանավորված մյուս 3 սրբազանների «գործերը» մեկ ընդհանուր շղթայի մաս են, քանի որ 4 սրբազաններն իրենց վայելած հեղինակությամբ կկարողանային կանխել եկեղեցու դեմ տարվող այս արշավը։
Ինչ վերաբերում է ՔԿ-ի նախաձեռնած նոր վարույթին, որի շրջանակում նաև 6 եպիսկոպոսներ ներգրավվել են որպես մեղադրյալներ և նրանց նկատմամբ խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը, Հարությունյանը նշեց՝ իրենք վստահ էին՝ ամեն ինչ արվելու է սրբազանների և վեհափառի մասնակցությունը Եպիսկոպոսաց ժողովին կանխելու համար։
«Ամեն ինչ արվում է, որ Հայ առաքելական եկեղեցու դեմ տարվող ամոթալի արշավն իր նպատակին հասնի, բայց ես ասել եմ ու էլի եմ ասում՝ չի կարող մի խմբակ հաղթել 1700-ամյա եկեղեցու, որն անցել է մոնղոլ-թաթարներով, բոլշևիկներով, արաբներով, տարբեր արշավանքներով և միշտ հաղթած է դուրս եկել»,- ասաց Հարությունյանը։
Հիշեցնենք, որ այսօր դատարանը՝ Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, քննում է Արշակ սրբազանի կալանքի երկարաձգման միջնորդությունը։
Արշակը սրբազանը
ձերբակալվեց 2025 թ. դեկտեմբերի 4-ին ՀՀ քննչական կոմիտեի շենքից դուրս գալիս։ Ավելի ուշ հայտի դարձավ, որ նրա նկատմամբ
մեղադրանք է ներկայացվել մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելու հոդվածով։ Դեկտեմբերի 5-ին նա
կալանավորվեց։