https://arm.sputniknews.ru/20260202/hndkastany-nvor-bjujevov-gumar-chi-hatkacrel-irani-chabahar-navahangsti-zargacman-hamar-98303588.html
Հնդկաստանը նոր բյուջեով գումար չի հատկացրել Իրանի «Չաբահար» նավահանգստի զարգացման համար
Հնդկաստանը նոր բյուջեով գումար չի հատկացրել Իրանի «Չաբահար» նավահանգստի զարգացման համար
Sputnik Արմենիա
Նախորդ տարվա սեպտեմբերին ԱՄՆ–ն Իրանի դեմ լայնածավալ տնտեսական պատժամիջոցներ կիրառեց, սակայն Հնդկաստանին վեցամսյա բացառություն տվեց «Չաբահար» նավահանգստի... 02.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-02T10:56+0400
2026-02-02T10:56+0400
2026-02-02T10:57+0400
հնդկաստան
չաբահար
ամն
նավահանգիստ
բանակցություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/01/12/71254960_11:0:678:375_1920x0_80_0_0_b32a93fb2d9fb2811c6d0c5271476702.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik. Հնդկաստանի` 2026-2027 ֆինանսական տարվա (2026 թվականի ապրիլի 1-ից մինչև 2027 թվականի մարտի 31-ը) նոր բյուջեն, որը երեկ ներկայացրել է ֆինանսների նախարար Նիրմալա Սիթարամանը, միջոցներ չի նախատեսում Իրանի «Չաբահար» նավահանգստի զարգացման համար։Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս որոշումը կայացվել է` չնայած այն հանգամանքին, որ 2024 թվականին Հնդկաստանը 10-ամյա պայմանագիր է կնքել «Չաբահարում» Շահիդ Բեհեշթի նավամատույցի շահագործման վերաբերյալ։ Հնդկաստանը նավահանգստի զարգացման խոշոր գործընկերն է։ Այս նավահանգիստը երկար ժամանակ դիտարկվում էր որպես տարածաշրջանային առևտրի և Աֆղանստանի, Կենտրոնական Ասիայի և այլ երկրների հետ ռազմավարական փոխգործակցության առանցքային տարր՝ Պակիստանի շրջանցմամբ։ 2024-2025 թվականներին Հնդկաստանն այս նախագծի համար ավելի քան 43 մլն դոլար է հատկացրել։Նախորդ տարվա սեպտեմբերին ԱՄՆ–ն Իրանի դեմ լայնածավալ տնտեսական պատժամիջոցներ կիրառեց, սակայն Հնդկաստանին վեցամսյա բացառություն տվեց «Չաբահար» նավահանգստի նախագծին մասնակցելու համար։ Այս բացառության ժամկետը լրանում է ապրիլի 26-ին։Անցյալ ամիս Հնդկաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Ռանդհիր Ջայսվալը հայտարարեց, որ Հնդկաստանը «Չաբահարի» հարցով բանակցում է ԱՄՆ-ի հետ։Այդ ընթացքում լուր տարածվեց, որ Նյու Դելին վերանայում է հնարավոր տարբերակները այն բանից հետո, երբ ԱՄՆ վարչակազմը սպառնացել է Թեհրանի հետ գործարքներ իրականացնող երկրների համար լրացուցիչ 25-տոկոսանոց մաքսատուրքեր սահմանել։«Չաբահարը» գտնվում է Օմանի ծոցի ափին և Իրանի առաջին խորջրյա նավահանգիստն է, որը համաշխարհային ծովային առևտրային ուղիներ մուտք գործելու հնարավորություն է տալիս երկրին։ Հնդկաստանի համար նավահանգիստը կարևոր երթուղի է առաջարկում Աֆղանստանի և Կենտրոնական Ասիայի հետ առևտրի համար՝ շրջանցելով Պակիստանը, որը Հնդկաստանին թույլ չի տալիս անցնել իր ցամաքային ճանապարհով։Հայաստանը կարող է միանալ «Մերձավորարևելյան միջանցք» հավակնոտ նախագծին. հնդիկ փորձագետ
հնդկաստան
չաբահար
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/01/12/71254960_95:0:595:375_1920x0_80_0_0_b4fdbcfb889c5284a806df342f2121a2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հնդկաստան, չաբահար , ամն, նավահանգիստ, բանակցություն
հնդկաստան, չաբահար , ամն, նավահանգիստ, բանակցություն
Հնդկաստանը նոր բյուջեով գումար չի հատկացրել Իրանի «Չաբահար» նավահանգստի զարգացման համար
10:56 02.02.2026 (Թարմացված է: 10:57 02.02.2026) Նախորդ տարվա սեպտեմբերին ԱՄՆ–ն Իրանի դեմ լայնածավալ տնտեսական պատժամիջոցներ կիրառեց, սակայն Հնդկաստանին վեցամսյա բացառություն տվեց «Չաբահար» նավահանգստի նախագծին մասնակցելու համար։ Այս բացառության ժամկետը լրանում է ապրիլի 26-ին։
ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik. Հնդկաստանի` 2026-2027 ֆինանսական տարվա (2026 թվականի ապրիլի 1-ից մինչև 2027 թվականի մարտի 31-ը) նոր բյուջեն, որը երեկ ներկայացրել է ֆինանսների նախարար Նիրմալա Սիթարամանը, միջոցներ չի նախատեսում Իրանի «Չաբահար» նավահանգստի զարգացման համար։
Ինչպես հայտնում է
ՌԻԱ Նովոստին, այս որոշումը կայացվել է` չնայած այն հանգամանքին, որ 2024 թվականին Հնդկաստանը 10-ամյա պայմանագիր է կնքել «Չաբահարում» Շահիդ Բեհեշթի նավամատույցի շահագործման վերաբերյալ։ Հնդկաստանը նավահանգստի զարգացման խոշոր գործընկերն է։ Այս նավահանգիստը երկար ժամանակ դիտարկվում էր որպես տարածաշրջանային առևտրի և Աֆղանստանի, Կենտրոնական Ասիայի և այլ երկրների հետ ռազմավարական փոխգործակցության առանցքային տարր՝ Պակիստանի շրջանցմամբ։ 2024-2025 թվականներին Հնդկաստանն այս նախագծի համար ավելի քան 43 մլն դոլար է հատկացրել։
Նախորդ տարվա սեպտեմբերին ԱՄՆ–ն Իրանի դեմ լայնածավալ տնտեսական պատժամիջոցներ կիրառեց, սակայն Հնդկաստանին վեցամսյա բացառություն տվեց «Չաբահար» նավահանգստի նախագծին մասնակցելու համար։ Այս բացառության ժամկետը լրանում է ապրիլի 26-ին։
Անցյալ ամիս Հնդկաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Ռանդհիր Ջայսվալը հայտարարեց, որ Հնդկաստանը «Չաբահարի» հարցով բանակցում է ԱՄՆ-ի հետ։
Այդ ընթացքում լուր տարածվեց, որ Նյու Դելին վերանայում է հնարավոր տարբերակները այն բանից հետո, երբ ԱՄՆ վարչակազմը սպառնացել է Թեհրանի հետ գործարքներ իրականացնող երկրների համար լրացուցիչ 25-տոկոսանոց մաքսատուրքեր սահմանել։
«Չաբահարը» գտնվում է Օմանի ծոցի ափին և Իրանի առաջին խորջրյա նավահանգիստն է, որը համաշխարհային ծովային առևտրային ուղիներ մուտք գործելու հնարավորություն է տալիս երկրին։ Հնդկաստանի համար նավահանգիստը կարևոր երթուղի է առաջարկում Աֆղանստանի և Կենտրոնական Ասիայի հետ առևտրի համար՝ շրջանցելով Պակիստանը, որը Հնդկաստանին թույլ չի տալիս անցնել իր ցամաքային ճանապարհով։