https://arm.sputniknews.ru/20260202/hajtni-e-erb-ev-vortegh-kkajana-irani-ev-amn-i-nerkajacucichnery-handipumy-98333214.html
Հայտնի է` երբ և որտեղ կկայանա Իրանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները հանդիպումը
Հայտնի է` երբ և որտեղ կկայանա Իրանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները հանդիպումը
Sputnik Արմենիա
Հանդիպմանը քննարկվելու է հնարավոր միջուկային գործարքը։ 02.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-02T21:25+0400
2026-02-02T21:25+0400
2026-02-02T21:25+0400
իրանի իսլամական հանրապետություն
ամն
սթիվեն ուիտկոֆ
աբբաս արաղչի
միջուկային պայմանագիր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/11/96961871_0:0:3072:1728_1920x0_80_0_0_3a3b6614f39b0c0011e02ad07387a6fe.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik․ Իրանի և ԱՄՆ–ի ներկայացուցիչները կհանդիպեն փետրվարի 6–ին: Տեղեկությունը հայտնում է ամերիկյան «Axios» պարբերականը։Ամերիկյան պարբերականի տեղեկություններով` Սպիտակ տան ներկայացուցիչ Սթիվ Ուիտկոֆը և Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին փետրվարի 6–ին կհանդիպեն Ստամբուլում՝ քննարկելու հնարավոր միջուկային գործարքը:Լուրը հաստատել է նաև թուրքական «Անադոլու» գործակալությունը։Ավելի վաղ «Axios»–ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Թուրքիան, Եգիպտոսը և Կատարը աշխատում են հաջորդ շաբաթ Անկարայում ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիտկոֆի և Իրանի բարձրաստիճան ներկայացուցիչների հանդիպում կազմակերպելու ուղղությամբ:Հիշեցնենք` հունվարի 22-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ ԱՄՆ ռազմածովային ուժերի նավերը համենայն դեպս շարժվում են դեպի Իրան։ Մինչ այդ նա չէր կարողացել հստակ պատասխանել այն հարցին` արդյոք օրակարգից հանված է Իրան ռազմական ներխուժման տարբերակը, թե ոչ։ Նա միայն նշել էր, որ չի կարող ասել, թե ինչ կլինի ապագայում։Ավելի վաղ Թրամփը աջակցություն էր հայտնել Իրանի բողոքի ցույցերի մասնակիցներին և հնարավոր էր համարել Իրանի Իսլամական Հանրապետության դեմ ցանկացած գործողություն, այդ թվում` օդային հարվածներ։ Թեհրանն իր հերթին հայտարարել էր, որ ԱՄՆ առաջնորդի հայտարարությունները սպառնում են Իրանի ինքնիշխանությանը։
իրանի իսլամական հանրապետություն
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/11/96961871_80:0:2811:2048_1920x0_80_0_0_ab9a2b3db99ea656f92f3cfd585ada3e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, ամն, սթիվեն ուիտկոֆ, աբբաս արաղչի, միջուկային պայմանագիր
իրանի իսլամական հանրապետություն, ամն, սթիվեն ուիտկոֆ, աբբաս արաղչի, միջուկային պայմանագիր
Հայտնի է` երբ և որտեղ կկայանա Իրանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները հանդիպումը
Հանդիպմանը քննարկվելու է հնարավոր միջուկային գործարքը։
ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik․ Իրանի և ԱՄՆ–ի ներկայացուցիչները կհանդիպեն փետրվարի 6–ին: Տեղեկությունը
հայտնում է ամերիկյան «Axios» պարբերականը։
Ամերիկյան պարբերականի տեղեկություններով` Սպիտակ տան ներկայացուցիչ Սթիվ Ուիտկոֆը և Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին փետրվարի 6–ին կհանդիպեն Ստամբուլում՝ քննարկելու հնարավոր միջուկային գործարքը:
Այս հանդիպումը կլինի ԱՄՆ–ի և Իրանի պաշտոնյաների միջև առաջինը 2025 թ. հունիսին բանակցությունների ձախողումից և 12–օրյա պատերազմից հետո: Հանդիպմանը քննարկվելու է հնարավոր միջուկային գործարքը։
Լուրը հաստատել է նաև թուրքական «Անադոլու» գործակալությունը։
Ավելի վաղ «Axios»–ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Թուրքիան, Եգիպտոսը և Կատարը աշխատում են հաջորդ շաբաթ Անկարայում ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիտկոֆի և Իրանի բարձրաստիճան ներկայացուցիչների հանդիպում կազմակերպելու ուղղությամբ:
Հիշեցնենք` հունվարի 22-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ ԱՄՆ ռազմածովային ուժերի նավերը համենայն դեպս շարժվում են դեպի Իրան։ Մինչ այդ նա չէր կարողացել հստակ պատասխանել այն հարցին` արդյոք օրակարգից հանված է Իրան ռազմական ներխուժման տարբերակը, թե ոչ։ Նա միայն նշել էր, որ չի կարող ասել, թե ինչ կլինի ապագայում։
Ավելի վաղ Թրամփը աջակցություն էր հայտնել Իրանի բողոքի ցույցերի մասնակիցներին և հնարավոր էր համարել Իրանի Իսլամական Հանրապետության դեմ ցանկացած գործողություն, այդ թվում` օդային հարվածներ։ Թեհրանն իր հերթին հայտարարել էր, որ ԱՄՆ առաջնորդի հայտարարությունները սպառնում են Իրանի ինքնիշխանությանը։