00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գազայի հատվածի երեխաների բուժումը կարող է Հայաստանի բուժկենտրոններում կազմակերպվել

© AP Photo / Jehad AlshrafiԳազայի հատված
Գազայի հատված - Sputnik Արմենիա, 1920, 02.02.2026
Բաժանորդագրվել
ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչի տեղակալն ընդգծել է հայ խաղաղապահների ներդրումը Լիբանանում ժամանակավոր տեղակայված խաղաղապահ առաքելությունում։
ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik․ ՀՀ կառավարությունն աշխատանքներ է տանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ՝ Գազայից տասնյակ երեխաների բուժումը Հայաստանի բուժհաստատություններում կազմակերպելու նպատակով։ «Իրավիճակը Միջին Արևելքում» խորագրով ՄԱԿ–ի անվտանգության խորհրդի բաց քննարկման ժամանակ այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչի տեղակալ Ժիրայր Անանյանը։
Ինչպես հայտնում է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը, անդրադառնալով Հայաստանի մոտեցումներին տարածաշրջանում զարգացումների վերաբերյալ՝ Անանյանն ընդգծել է հայ խաղաղապահների ներդրումը Լիբանանում ժամանակավոր տեղակայված խաղաղապահ առաքելությունում /UNIFIL/։
Նա շեշտել է, որ Հայաստանը ողջունում է Գազայի վերաբերյալ 2025թ. նոյեմբերի 17-ին ընդունված ՄԱԿ ԱԽ 2803 բանաձևը։ Անանյանը հիշեցրել է, որ Հայաստանը՝ որպես հիմնադիր անդամ, ստորագրել է Խաղաղության խորհրդի կանոնադրությունը՝ վերահաստատելով հետհակամարտային կայունացման, վերակառուցման և խաղաղության ամրապնդման վերաբերյալ Հայաստանի սկզբունքային հանձնառությունը։
Անանյանը նաև ընդգծել է Հայաստանի հետևողական սատարումը Սիրիայի միասնականությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։
Հիշեցնենք` ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը հունվարի 13-ին հայտնել էր, որ Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև հրադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո Գազայի հատվածում ավելի քան 100 երեխա է սպանվել, ևս մի քանիսը ցրտահարությունից են մահացել, առողջական անդառնալի հետևանքների և հաշմանդամության ռիսկերի պատճառով դեռևս 2000 երեխա բժշկական տարհանման կարիք ունի։
Լրահոս
0