https://arm.sputniknews.ru/20260202/chem-yndunum-indz-arajadrvats-meghadranqy-vazgen-harutjunjan-98328318.html
«Չեմ ընդունում ինձ առաջադրված մեղադրանքը». Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ
«Չեմ ընդունում ինձ առաջադրված մեղադրանքը». Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ
Sputnik Արմենիա
ՀՀ քննչական կոմիտեից Sputnik Արմենիային հայտնել էին, որ 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու... 02.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-02T20:04+0400
2026-02-02T20:04+0400
2026-02-02T20:05+0400
հհ քննչական կոմիտե
քաղաքապետարան
երևանի քաղաքապետարան
ճանապարհ
https://cdn.am.sputniknews.ru/img/2221/81/22218183_0:0:1600:901_1920x0_80_0_0_99752189df479c085a98642aae6470ea.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik․ Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։ Այս մասին նա գրառում է արել «Ֆեյսբուքի» իր էջում։Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում` դատարանի որոշումը չկատարելու պատճառով։Որպես իր խոսքերի հիմնավորում` նա ներկայացրել է մի քանի տեղեկություն։Վազգեն Հարությունյանի խոսքով` գործը վերաբերում է դեռևս 2023 թ. Երևանում ճանապարհային նշանների տեղադրման մրցույթում հաղթող ճանաչված «Իմպեքս» ՍՊ ընկերությանը, որի պայմանագիրը միակողմանի լուծվել է մրցույթի հրավերով նախատեսված բանկային երաշխիքը չներկայացնելու (ներկայացնելուց հրաժարվելու) պատճառով, այսինքն` օրենքի ուղիղ պահանջով։Ըստ նրա` գնման հայտը ներկայացնելուց մոտ մեկ շաբաթ անց ստացել է «Իմպեք» ՍՊԸ–ի հայցի ապահովում կիրառելու դատական ակտ, ինչով արգելվում է Երևանի քաղաքապետարանին ճանապարհային նշանների տեղադրման նոր գնման գործընթաց նախաձեռնել՝ մինչև հիմնական հայցով վերջնական դատական ակտի կայացումը։Քաղաքապետարանի պաշտոնյայի խոսքով` այդ նույն դատական ակտում նշված է, որ օրենսդրությամբ արգելվում է կայացնել որևէ դատական ակտ, որը կկասեցնի արդեն իսկ սկսված գնման գործընթացը, և հենց դրանով պայմանավորված էլ արգելվել է այն նախաձեռնելը։Նա նշել է, որ ըստ էության` իրեն մեղադրում են այն բանի մեջ, որ մինչև դատական ակտի հրապարակումը չի իմացել` ինչ որոշում է կայացնելու դատարանը և գնման գործընթաց է նախաձեռնել։Նշենք, որ ՀՀ քննչական կոմիտեից Sputnik Արմենիային հայտնել էին, որ դատական ակտը չկատարելու կամ դրա կատարմանը խոչընդոտելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը և պաշտոնավարման կասեցումը, բայց թե ով է այդ անձը` չհայտնեցին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2221/81/22218183_154:0:1578:1068_1920x0_80_0_0_6e6c5c78bec610e69dd21ac31388b2bd.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ քննչական կոմիտե, քաղաքապետարան, երևանի քաղաքապետարան, ճանապարհ
հհ քննչական կոմիտե, քաղաքապետարան, երևանի քաղաքապետարան, ճանապարհ
«Չեմ ընդունում ինձ առաջադրված մեղադրանքը». Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ
20:04 02.02.2026 (Թարմացված է: 20:05 02.02.2026) ՀՀ քննչական կոմիտեից Sputnik Արմենիային հայտնել էին, որ 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը և պաշտոնավարման կասեցումը։
ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik․ Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։ Այս մասին նա գրառում է արել «
Ֆեյսբուքի» իր էջում։
Ավելի վաղ
հայտնել էինք, որ Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում` դատարանի որոշումը չկատարելու պատճառով։
«Հաշվի առնելով իմ վերաբերյալ հարուցված հանրային քրեական հետապնդման կապակցությամբ մամուլում տարածված տեղեկատվության մասով մեծ հետաքրքրությունը` հարկ եմ համարում նշել, որ չեմ ընդունում ինձ առաջադրված մեղադրանքը, և այն համարում եմ առնվազն անհիմն»,– այդ մասին գրել է Հարությունյանը։
Որպես իր խոսքերի հիմնավորում` նա ներկայացրել է մի քանի տեղեկություն։
Վազգեն Հարությունյանի խոսքով` գործը վերաբերում է դեռևս 2023 թ. Երևանում ճանապարհային նշանների տեղադրման մրցույթում հաղթող ճանաչված «Իմպեքս» ՍՊ ընկերությանը, որի պայմանագիրը միակողմանի լուծվել է մրցույթի հրավերով նախատեսված բանկային երաշխիքը չներկայացնելու (ներկայացնելուց հրաժարվելու) պատճառով, այսինքն` օրենքի ուղիղ պահանջով։
«Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչությունը` ի դեմս ինձ, Երևան քաղաքում ճանապարհային նշանների 2023 թ․ տեղադրման գործընթացը չձախողելու և Երևան քաղաքում երթևեկության անվտանգությունը ապահովելու նպատակով նախաձեռնեց նշանների տեղադրման նոր գնման մրցութային գործընթաց՝ ներկայացնելով համապատասխան գնման հայտ»,– գրել է Հարությունյանը։
Ըստ նրա` գնման հայտը ներկայացնելուց մոտ մեկ շաբաթ անց ստացել է «Իմպեք» ՍՊԸ–ի հայցի ապահովում կիրառելու դատական ակտ, ինչով արգելվում է Երևանի քաղաքապետարանին ճանապարհային նշանների տեղադրման նոր գնման գործընթաց նախաձեռնել՝ մինչև հիմնական հայցով վերջնական դատական ակտի կայացումը։
Քաղաքապետարանի պաշտոնյայի խոսքով` այդ նույն դատական ակտում նշված է, որ օրենսդրությամբ արգելվում է կայացնել որևէ դատական ակտ, որը կկասեցնի արդեն իսկ սկսված գնման գործընթացը, և հենց դրանով պայմանավորված էլ արգելվել է այն նախաձեռնելը։
Նա նշել է, որ ըստ էության` իրեն մեղադրում են այն բանի մեջ, որ մինչև դատական ակտի հրապարակումը չի իմացել` ինչ որոշում է կայացնելու դատարանը և գնման գործընթաց է նախաձեռնել։
Նշենք, որ ՀՀ քննչական կոմիտեից
Sputnik Արմենիային հայտնել էին, որ դատական ակտը չկատարելու կամ դրա կատարմանը խոչընդոտելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը և պաշտոնավարման կասեցումը, բայց թե ով է այդ անձը` չհայտնեցին։