00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արևմտյան երկրների մտավախությունները հիմնազուրկ են. ՇՀԿ գլխավոր քարտուղար

© Sputnik / Владислав Воднев / Անցնել մեդիապահոցՆուրլան Երմեկբաև
Նուրլան Երմեկբաև - Sputnik Արմենիա, 1920, 02.02.2026
Բաժանորդագրվել
Կազմակերպության բոլոր անդամ պետությունների մասնակցությամբ 2025 թվականի դեկտեմբերին Իրանում անցկացվել են «Սահանդ-2025» համատեղ հակաահաբեկչական զորավարժությունները։
ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի - Sputnik. Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) երկրների համատեղ զորավարժությունների վերաբերյալ Արևմուտքի մտավախությունները հիմնազուրկ են։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՇՀԿ գլխավոր քարտուղար Նուրլան Երմեկբաևը։
«Վերոհիշյալ մտավախությունները, մեր կարծիքով, հիմք չունեն, քանի որ ՇՀԿ գործունեությունը կրում է ոչ առճակատման բնույթ և ուղղված չէ երրորդ երկրների ու միջազգային կազմակերպությունների դեմ», - հայտարարել է Երմեկբաևը:
Նա հայտնել է, որ ՇՀԿ անդամ պետությունները սերտ կապի մեջ են 2026 թվականին համատեղ զորավարժությունների անցկացման ժամանակացույցի համաձայնեցման հասնելու համար ինչպես զինվորականների, այնպես էլ ՇՀԿ տարածաշրջանային հակաահաբեկչական կառույցի գծով:
Երմեկբաևը հիշեցրել է, որ կազմակերպության բոլոր անդամ պետությունների մասնակցությամբ 2025 թվականի դեկտեմբերին Իրանում անցկացվել են «Սահանդ-2025» համատեղ հակաահաբեկչական զորավարժությունները։ Երկրորդ փուլին հրավիրվել են մասնակցելու նաև այլ երկրներ՝ կառույցի գործընկերներ Ադրբեջանը և Սաուդյան Արաբիան, Իրանի հարևան պետությունները՝ Իրաքը և Օմանը, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների՝ ՀԱՊԿ-ի, ԱՊՀ Հակաահաբեկչական կենտրոնի, ԱՊՀ սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի համակարգող ծառայության ներկայացուցիչներ:
ՇՀԿ-ն միջազգային կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2001 թվականին: Այն ներառում է Բելառուսը, Հնդկաստանը, Իրանը, Ղազախստանը, Չինաստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը, Պակիստանը և Ուզբեկստանը: Միավորման գործընկեր երկրներն են՝ Աֆղանստանը, Հայաստանը, Ադրբեջանը, Բահրեյնը, Եգիպտոսը, Կամբոջան, Կատարը, Քուվեյթը, Լաոսը, Մալդիվները, Մոնղոլիան, Մյանման, Նեպալը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Շրի Լանկան:
Լրահոս
0