https://arm.sputniknews.ru/20260202/3-mard-e-viravvorvel-belgvorvodi-marzum-ukrainaji-zu-anodachuneri-hardzakman-hetevanqvov-98330171.html
3 մարդ է վիրավորվել Բելգորոդի մարզում Ուկրաինայի ԶՈւ անօդաչուների հարձակման հետևանքով
3 մարդ է վիրավորվել Բելգորոդի մարզում Ուկրաինայի ԶՈւ անօդաչուների հարձակման հետևանքով
Sputnik Արմենիա
Շեբեկինո քաղաքում ձեռնարկության վարչական շենքին անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով մեկ տղամարդ է վիրավորվել։ 02.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-02T20:41+0400
2026-02-02T20:41+0400
2026-02-02T20:42+0400
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
ուկրաինա
ռուսաստան
անօդաչու թռչող սարք (աթս)
վիրավոր
բելգորոդ
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/1c/89459702_0:120:1280:840_1920x0_80_0_0_d486d21e54fd5f1230c707633a289487.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի - Sputnik. ՌԴ Բելգորոդի մարզում Ուկրաինայի զինված ուժերի անօդաչուների հարձակումների հետևանքով երեք խաղաղ բնակիչ է վիրավորվել։ Այս մասին հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։Նա հավելել է, որ Շեբեկինո քաղաքում ձեռնարկության վարչական շենքին ԱԹՍ-ի հարվածի հետևանքով վիրավորվել է մեկ տղամարդ։ Ինքնապաշտպանական ջոկատի մարտիկները տուժածին՝ ականապայթյունային վնասվածքով, կոտրվածքով և ոտքի բեկորային վիրավորումներով, տեղափոխել են Շեբեկինոյի շրջանային կենտրոնական հիվանդանոց։Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
ուկրաինա
բելգորոդ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/1c/89459702_0:0:1280:960_1920x0_80_0_0_bc706a8d72c832e7243311c5606261d2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ուկրաինա, ռուսաստան, անօդաչու թռչող սարք (աթս), վիրավոր, բելգորոդ, պատերազմ
ուկրաինա, ռուսաստան, անօդաչու թռչող սարք (աթս), վիրավոր, բելգորոդ, պատերազմ
3 մարդ է վիրավորվել Բելգորոդի մարզում Ուկրաինայի ԶՈւ անօդաչուների հարձակման հետևանքով
20:41 02.02.2026 (Թարմացված է: 20:42 02.02.2026) Շեբեկինո քաղաքում ձեռնարկության վարչական շենքին անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով մեկ տղամարդ է վիրավորվել։
ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի - Sputnik. ՌԴ Բելգորոդի մարզում Ուկրաինայի զինված ուժերի անօդաչուների հարձակումների հետևանքով երեք խաղաղ բնակիչ է վիրավորվել։ Այս մասին հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։
«Ուկրաինայի ԶՈւ-ի հարձակումների հետևանքով վիրավորվել է երեք խաղաղ բնակիչ։ Գրայվորոնսկի շրջանի Զամոստյե գյուղում վիրավորվել է մեկ տղամարդ։ Դրոնը հարվածել է Դունայսկի գյուղական բնակավայրի ղեկավարի տեղակալ Սերգեյ Կուլակովի ծառայողական մեքենային, երբ նա հաց էր բերում բնակավայր և գյուղի երկու բնակչի տանում էր դեղատուն։ Տուժած ուղևորին ճանապարհին հանդիպած տրանսպորտով հասցրել են Գրայվորոնսկի շրջանային կենտրոնական հիվանդանոց»,-գրել է Գլադկովն իր Telegram-ալիքում։
Նա հավելել է, որ Շեբեկինո քաղաքում ձեռնարկության վարչական շենքին ԱԹՍ-ի հարվածի հետևանքով վիրավորվել է մեկ տղամարդ։ Ինքնապաշտպանական ջոկատի մարտիկները տուժածին՝ ականապայթյունային վնասվածքով, կոտրվածքով և ոտքի բեկորային վիրավորումներով, տեղափոխել են Շեբեկինոյի շրջանային կենտրոնական հիվանդանոց։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։