00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
ՌԴ զինծառայող - Sputnik Արմենիա, 1920, 19.08.2024
Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ՌԴ բանակը վերահսկողության տակ է վերցրել Զելյոնոյե և Սուխեցկոյե բնակավայրերը. ՊՆ

© Sputnik / Александр Харченко / Անցնել մեդիապահոցԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 01.02.2026
Բաժանորդագրվել
Բացի այդ, ՌԴ զինված ուժերը խոցել են տրանսպորտային ենթակառուցվածքի օբյեկտներ, որոնք կարևոր են Ուկրաինայի զինված ուժերի համար, և հակառակորդի ժամանակավոր տեղակայման կետեր 158 շրջաններում:
ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի — Sputnik. ՌԴ զինվորականները վերահսկողության տակ են վերցրել Խարկովի մարզի Զելյոնոյե և ԴԺՀ-ի Սուխեցկոյե բնակավայրերը, հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:
Գերատեսչությունում պարզաբանել են, որ Զեյոնոյեն ազատագրվել է «Հյուսիս» զորքերի խմբավորման ստորաբաժանումների ակտիվ գործողությունների արդյունքում: Բացի այդ, զինվորականները Սումիի մարզի Սումի, Ժիտեյսկոյե, Ուլյանովկա, Տերնի և Բուրին բնակավայրերի շրջաններում պարտության են մատնել Ուկրաինայի զինված ուժերի երեք մեքենայացված բրիգադների և տարածքային պաշտպանության երկու բրիգադների կազմավորումներին:
ՊՆ-ում նշել են, որ Սուխեցկոյեն ազատագրել են «Կենտրոն» զորքերի խմբավորման ստորաբաժանումները վճռական գործողությունների արդյունքում:
Բացի այդ, մարտիկները հարվածներ են հասցրել ուկրաինացի զինվորականների կենդանի ուժին և տեխնիկային Դնեպրոպետրովսկի մարզի Բելիցկոյե, Սերգեևկա, Կրասնոյարսկոյե, Սվյատոգորովկա, Նոր Դոնբաս բնակավայրերի շրջաններում, ինչպես նաև Նովոպավլովկա, Չուգուևո և Նովոպոդգորոդնոյե բնակավայրերում:
Լրահոս
0