https://arm.sputniknews.ru/20260201/libanani-haravum-israjelakan-ats-i-harvatsi-hetevanqvov-mek-mard-e-zvohvel-98293598.html
Լիբանանի հարավում իսրայելական ԱԹՍ-ի հարվածի հետևանքով մեկ մարդ է զոհվել
Լիբանանի հարավում իսրայելական ԱԹՍ-ի հարվածի հետևանքով մեկ մարդ է զոհվել
Sputnik Արմենիա
Տուժել է նաև 9-ամյա երեխա, որը պատահաբար հայտնվել է գնդակոծության վայրում։ 01.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-01T19:59+0400
2026-02-01T19:59+0400
2026-02-01T19:59+0400
լիբանան
իսրայել
գնդակոծություն
զոհ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/12/80818498_0:167:1600:1067_1920x0_80_0_0_6e947b25875cb82f8da403cbabd13f12.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի-Sputnik. Լիբանանի հարավում ավտոմեքենային իսրայելական անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով մեկ մարդ Է զոհվել: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է լիբանանյան բժշկական աղբյուրը:Լիբանանի իշխանությունները բազմիցս նշել են, որ Իսրայելը շարունակում է համակարգված կերպով խախտել երկրի ինքնիշխանությունը՝ չնայած հրադադարի մասին համաձայնագրին: Լիբանանի ՆԳՆ տվյալներով՝ Իսրայելը 2025 թվականի սկզբից ավելի քան 4,5 հազար հարձակում է իրականացրել երկրի տարածքի վրա։Այս հարձակումների հետևանքով զոհվել է մոտ 400 մարդ, ավելի քան 680-ը վիրավորվել են։Իսրայելական բանակըհայտարարում է, որ հարվածները հասցվում են «Հըզբոլլահ» շարժման ռազմական ենթակառուցվածքներին՝ նրա մարտական թևի ղեկավար կազմը վերացնելու համար: Իսրայելը բազմիցս կրկնել է, որ շարունակելու է հարվածներ հասցնել Լիբանանին՝ նպատակ ունենալով վերացնել շիաներից բխող սպառնալիքը:
լիբանան
իսրայել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/12/80818498_147:0:1570:1067_1920x0_80_0_0_d1166cb305f9ee29bc8af363c9584378.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
լիբանան, իսրայել, գնդակոծություն, զոհ
լիբանան, իսրայել, գնդակոծություն, զոհ
Լիբանանի հարավում իսրայելական ԱԹՍ-ի հարվածի հետևանքով մեկ մարդ է զոհվել
Տուժել է նաև 9-ամյա երեխա, որը պատահաբար հայտնվել է գնդակոծության վայրում։
ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի-Sputnik. Լիբանանի հարավում ավտոմեքենային իսրայելական անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով մեկ մարդ Է զոհվել: Այս մասին
ՌԻԱ Նովոստիին հայտնել է լիբանանյան բժշկական աղբյուրը:
«Իսրայելական անօդաչու թռչող սարքը Լիբանանի հարավում Էբբա և Դուվեյր բնակավայրերի միջև ընկած ճանապարհին հարվածել է ավտոմեքենային, ինչի հետևանքով ավտոմեքենան բռնկվել է, վարորդը մահացել է: Տուժել է նաև 9-ամյա երեխա, որը պատահաբար հայտնվել է գնդակոծության վայրում»,- հայտնել Է աղբյուրը։
Լիբանանի իշխանությունները բազմիցս նշել են, որ Իսրայելը շարունակում է համակարգված կերպով խախտել երկրի ինքնիշխանությունը՝ չնայած հրադադարի մասին համաձայնագրին: Լիբանանի ՆԳՆ տվյալներով՝ Իսրայելը 2025 թվականի սկզբից ավելի քան 4,5 հազար հարձակում է իրականացրել երկրի տարածքի վրա։Այս հարձակումների հետևանքով զոհվել է մոտ 400 մարդ, ավելի քան 680-ը վիրավորվել են։
Իսրայելական բանակըհայտարարում է, որ հարվածները հասցվում են «Հըզբոլլահ» շարժման ռազմական ենթակառուցվածքներին՝ նրա մարտական թևի ղեկավար կազմը վերացնելու համար: Իսրայելը բազմիցս կրկնել է, որ շարունակելու է հարվածներ հասցնել Լիբանանին՝ նպատակ ունենալով վերացնել շիաներից բխող սպառնալիքը: