00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իրանի խորհրդարանը ԵՄ երկրների զինված ուժերն ահաբեկչական է ճանաչել

© Photo : IRNA / Akbar TavakkoliԻրանի մեջլիսը
Իրանի մեջլիսը - Sputnik Արմենիա, 1920, 01.02.2026
Բաժանորդագրվել
Իրանի խորհրդարանում նաև քննարկում են եվրոպական դեսպանատների ռազմական կցորդների հնարավոր արտաքսման հարցը։
ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի - Sputnik. Իրանը Եվրամիության երկրների զինված ուժերը ճանաչել է ահաբեկչական կազմակերպություններ՝ ի պատասխան Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նկատմամբ ԵՄ-ի համանման որոշմանը, հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը:
««Պատասխան գործողությունների մասին» օրենքի 7-րդ հոդվածի համաձայն՝ ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն հայտարարելուն ի պատասխան՝ եվրոպական երկրների զինված ուժերը համարվում են ահաբեկչական խմբավորումներ, և այդ գործողությունների հետևանքներն ընկնելու են ԵՄ-ի վրա», - Ղալիբաֆի խոսքերը մեջբերում են իրանական գործակալությունները:
Իրանի խորհրդարանում նաև քննարկում են եվրոպական դեսպանատների ռազմական կցորդների հնարավոր արտաքսման հարցը։
ԵՄ արտաքին գործերի խորհուրդը հունվարի 29-ին Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն ահաբեկչական կազմակերպություն է ճանաչել՝ ԻՀՊԿ-ին մեղադրելով ցուցարարների նկատմամբ դաժանության մեջ:
Լրահոս
0