https://arm.sputniknews.ru/20260201/gnderec-sarkavagneri-vra-hvogebanakan-tshnshumner-en-gvortsadrvel-ter-psak-qahana-mkrtchjan-98290380.html
Գնդերեց սարկավագների վրա հոգեբանական ճնշումներ են գործադրվել. տեր Պսակ քահանա Մկրտչյան
Գնդերեց սարկավագների վրա հոգեբանական ճնշումներ են գործադրվել. տեր Պսակ քահանա Մկրտչյան
Sputnik Արմենիա
Ըստ քահանայի` իշխանությունն այս քայլով կամովին կամ ակամա բանակը ներքաշում է քաղաքականության մեջ։ 01.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-01T15:50+0400
2026-02-01T15:50+0400
2026-02-01T15:50+0400
գնդերեց
բանակ
եկեղեցի
հայ առաքելական եկեղեցի
տեր պսակ քահանա մկրտչյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/01/98289085_0:0:1211:682_1920x0_80_0_0_e8d2d97e117447b6d61c16e639070729.jpg
Գնդերեց սարկավագների վրա հոգեբանական ճնշում գործադրելով՝ բարձրաստիճան զինվորականները փորձել են համոզել նրանց միանալ վարչապետի` եկեղեցու «բարենորոգման» ծրագրին։ Այս մասին «Շողակաթ» հեռուստաընկերության եթերում (եթերազրկվելուց հետո հեռարձակվում է առցանց) ասել է տեր Պսակ քահանա Մկրտչյանը։Տեր Պսակի խոսքով՝ մեկ շաբաթ առաջ էլ գնդերեց սարկավագներին հրավիրել են պաշտպանության նախարարություն` քննարկման, որ իբրև վերաբերել է ինքնասպանությունների, ինքնախեղումների դեմ պայքարին։ Այնինչ տեղում պարզվել է, որ քննարկման թեման լրիվ այլ է։Նշենք, որ այսօրվանից ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդությունը լուծարվել է։ Ըստ քահանայի` իշխանությունն այս քայլով կամովին կամ ակամա բանակը խառնում է քաղաքականության հետ։«Բարձրաստիճան զինվորականներ, ովքեր ունեին այլ գործառույթ, լցված էին բանակում այդ քարոզչությունը իրականացնելու գործին, մանավանդ գնդերեցների շրջանում»,– նշում է քահանան։Հիշեցնենք` տևական ժամանակ է՝ տեղեկություններ են շրջանառվում, որ ՀՀ ԶՈւ բարձրաստիճան որոշ զինվորականներ ճնշումներ են գործադրում գնդերեցների նկատմամբ՝ Հայ եկեղեցու բարենորոգման խորհրդին, այսինքն՝ կաթողիկոսի պաշտոնանկությունը պահանջող հոգևորականներին միանալու համար։Նշենք, որ ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդությունը ստեղծվել է 1997 թ. նոյեմբերի 13-ին երջանկահիշատակ Գարեգին Ա կաթողիկոսի և ՀՀ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի համատեղ նախաձեռնությամբ:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Գնդերեց-սարկավագներին հրավիրել են ՊՆ հանդիպման, որին մասնակցել է նաև Սուրեն Պապիկյանը. տեր Պսակ քահանա Մկրտչյան
Sputnik Արմենիա
Գնդերեց-սարկավագներին հրավիրել են ՊՆ հանդիպման, որին մասնակցել է նաև Սուրեն Պապիկյանը. տեր Պսակ քահանա Մկրտչյան
2026-02-01T15:50+0400
true
PT4M26S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/01/98289085_300:0:1211:683_1920x0_80_0_0_0ad2c3279029d5133b2bf2b08c36ff32.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գնդերեց, բանակ, եկեղեցի, հայ առաքելական եկեղեցի, տեր պսակ քահանա մկրտչյան, видео
գնդերեց, բանակ, եկեղեցի, հայ առաքելական եկեղեցի, տեր պսակ քահանա մկրտչյան, видео
Գնդերեց սարկավագների վրա հոգեբանական ճնշումներ են գործադրվել. տեր Պսակ քահանա Մկրտչյան
Ըստ քահանայի` իշխանությունն այս քայլով կամովին կամ ակամա բանակը ներքաշում է քաղաքականության մեջ։
Գնդերեց սարկավագների վրա հոգեբանական ճնշում գործադրելով՝ բարձրաստիճան զինվորականները փորձել են համոզել նրանց միանալ վարչապետի` եկեղեցու «բարենորոգման» ծրագրին։ Այս մասին «Շողակաթ» հեռուստաընկերության եթերում (եթերազրկվելուց հետո հեռարձակվում է առցանց) ասել է տեր Պսակ քահանա Մկրտչյանը։
«Զորամասեր տարբեր բարձրաստիճան զինվորականներ են այցելել, փորձել են տարբեր միջոցներով ճնշել գնդերեցների դիրքորոշումը, տեղեր են եղել, որ նույնիսկ ճնշումներ են եղել հոգեբանական, թույլ չեն տվել նույնիսկ կապ հաստատել հոգևոր առաջնորդի հետ, թյուր ինֆորմացիա են տարածել, որ իբր հոգևոր առաջնորդը տեղյակ է, բայց իրականության մեջ այդպիսի բան չի եղել»,– պատմել է քաղանան։
Տեր Պսակի խոսքով՝ մեկ շաբաթ առաջ էլ գնդերեց սարկավագներին հրավիրել են պաշտպանության նախարարություն` քննարկման, որ իբրև վերաբերել է ինքնասպանությունների, ինքնախեղումների դեմ պայքարին։ Այնինչ տեղում պարզվել է, որ քննարկման թեման լրիվ այլ է։
«Այդ հանդիպմանը մասնակցել է նաև պաշտպանության նախարարը, գլխավոր շտաբի պետը։ Զրույցի ժամանակ սարկավագներին ոչ ուղղակի ձևով, հարցրել են, թե ինչ մոտեցում ունեն իրենք այս ամենի շուրջ։ Մեր տղաները հակադարձել են իհարկե ուխտապահ եկեղեցականին վայել ձևով։ Այնուհետև, իմ իմացած տվյալներով, հետո իրենց առանձին, առանձին են կանչել, որտեղ արդեն ուղիղ հարց են տվել դուք ի՞նչ դիրքորոշում ունեք, միանո՞ւմ եք արդյոք «բարեկարգման» ծրագրին, թե՞ ոչ»,– ասել է տեր Պսակը։
Նշենք, որ այսօրվանից ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդությունը լուծարվել է։ Ըստ քահանայի` իշխանությունն այս քայլով կամովին կամ ակամա բանակը խառնում է քաղաքականության հետ։
«Բարձրաստիճան զինվորականներ, ովքեր ունեին այլ գործառույթ, լցված էին բանակում այդ քարոզչությունը իրականացնելու գործին, մանավանդ գնդերեցների շրջանում»,– նշում է քահանան։
Հիշեցնենք` տևական ժամանակ է՝ տեղեկություններ են շրջանառվում, որ ՀՀ ԶՈւ բարձրաստիճան որոշ զինվորականներ
ճնշումներ են գործադրում գնդերեցների նկատմամբ՝ Հայ եկեղեցու բարենորոգման խորհրդին, այսինքն՝ կաթողիկոսի պաշտոնանկությունը պահանջող հոգևորականներին միանալու համար։
Նշենք, որ ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդությունը ստեղծվել է 1997 թ. նոյեմբերի 13-ին երջանկահիշատակ Գարեգին Ա կաթողիկոսի և ՀՀ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի համատեղ նախաձեռնությամբ: