00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թեհրանը չի բացառում Վաշինգտոնի հետ համագործակցությունը. Իրանի ԱԳՆ

© Photo : official site of IRNAԱբբաս Արաղչի
Աբբաս Արաղչի - Sputnik Արմենիա, 1920, 31.01.2026
Բաժանորդագրվել
Իրադարձությունների նման զարգացումը հնարավոր է, եթե նոր միջուկային գործարքը հիմնված լինի ԱՄՆ-ի կողմից իրանական միջուկային ծրագրի խաղաղ բնույթի ճանաչման վրա:
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik. Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ միջուկային ծրագրի շուրջ Թեհրանի և Վաշինգտոնի միջև տարաձայնությունների հնարավոր կարգավորումը և նոր համաձայնագրի կնքումը կարող են ճանապարհ բացել էներգետիկ ոլորտում համագործակցելու համար:
Նրա խոսքով՝ դա հնարավոր կլինի, եթե նոր միջուկային գործարքը հիմնված լինի ԱՄՆ-ի կողմից իրանական միջուկային ծրագրի խաղաղ բնույթի ճանաչման վրա և ուղեկցվի պատժամիջոցների վերացմամբ:
«Եթե Իրանն ու ԱՄՆ-ն կարողանան լուծել միջուկային հարցի շուրջ տարաձայնությունները և հասնեն մեր միջուկային ծրագրի խաղաղ բնույթի ճանաչմամբ նոր համաձայնության, իսկ պատժամիջոցները չեղյալ հայտարարվեն, հետևանքներից մեկը կարող է դառնալ էներգետիկայի ոլորտում համագործակցությունը և փոխշահավետ նախագծերի իրականացումը»,-ասված է հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է նախարարի տելեգրամյան ալիքում:
2018 թվականին Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից Վաշինգտոնի դուրս գալուց հետո Իրանն ու ԱՄՆ-ն շարունակում են երկարատև դիմակայության մեջ մնալ իրանական միջուկային ծրագրի պատճառով։ Այն ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը միակողմանիորեն վերականգնեց Թեհրանի դեմ պատժամիջոցները՝ չնայած Իրանի կողմից գործարքի պայմանների կատարմանը, ինչը հաստատել էին միջազգային տեսուչները:
Այդ ժամանակից ի վեր միջուկային համաձայնագրի վերականգնման կամ վերանայման շուրջ բանակցությունները բազմիցս վերսկսվել են այլ երկրների միջնորդությամբ, սակայն վերջնական արդյունք չի արձանագրվել: Իրանը պնդում է, որ իր միջուկային ծրագիրը խաղաղ բնույթ ունի, և պահանջում է պատժամիջոցների ամբողջական վերացում, մինչդեռ ԱՄՆ-ն սահմանափակումների վերացումը պայմանավորում է լրացուցիչ երաշխիքներով և պայմաններով:
Իրանի հետ միջուկային գործարքը ձախողվեց Արևմուտքի իռացիոնալ քայլերի պատճառով. Ուլյանով
Լրահոս
0