https://arm.sputniknews.ru/20260131/tehrany-apastaranner-e-patrastum-25-mln-bnakchi-hamar-98283063.html
Թեհրանը ապաստարաններ է պատրաստում 2,5 մլն բնակչի համար
Թեհրանը ապաստարաններ է պատրաստում 2,5 մլն բնակչի համար
Sputnik Արմենիա
Նախապատրաստական աշխատանքներ են տարվում ավելի քան 300 ստորգետնյա օբյեկտներում, այդ թվում` ավտոկայանատեղիներում և այլ ինժեներական կառույցներում: 31.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-31T21:40+0400
2026-01-31T21:40+0400
2026-01-31T21:40+0400
իրանի իսլամական հանրապետություն
թեհրան
ապաստարան
բնակչություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/1d/47412211_0:167:1600:1067_1920x0_80_0_0_49432fc2d4ae79326c8aa0f8864cb22d.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik. Մերձավոր Արևելքում տիրող լարվածության ֆոնին Թեհրանի իշխանությունները ապաստարանների համակարգ են պատրաստում, որը նախատեսված է մոտ 2,5 մլն մարդու համար: Այս մասին հայտնել է Իրանի մայրաքաղաքի ճգնաժամերի կառավարման կազմակերպության ղեկավար Ալի Նասիրին։Բոլոր տեխնիկական ընթացակարգերի ավարտից և անհրաժեշտ թույլտվություններ ստանալուց հետո այդ օբյեկտները կներառվեն քաղաքացիական պաշտպանության համակարգում:Նշենք, որ Թեհրանն ավելի քան 9 մլն բնակչություն ունի:Հիշեցնենք` հունվարի 22-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ ԱՄՆ ռազմածովային ուժերի նավերը համենայն դեպս շարժվում են դեպի Իրան։ Մինչ այդ նա չէր կարողացել հստակ պատասխանել այն հարցին` արդյոք օրակարգից հանված է Իրան ռազմական ներխուժման տարբերակը, թե ոչ։ Նա միայն նշել էր, որ չի կարող ասել, թե ինչ կլինի ապագայում։Ավելի վաղ Թրամփը աջակցություն էր հայտնել Իրանի բողոքի ցույցերի մասնակիցներին և հնարավոր էր համարել Իրանի Իսլամական Հանրապետության դեմ ցանկացած գործողություն, այդ թվում` օդային հարվածներ։ Թեհրանն իր հերթին հայտարարել էր, որ ԱՄՆ առաջնորդի հայտարարությունները սպառնում են Իրանի ինքնիշխանությանը։Հարձակման դեպքում Իրանը չի սահմանափակվի ծովում պատասխան գործողությամբ. Շամխանի
իրանի իսլամական հանրապետություն
թեհրան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/1d/47412211_100:0:1523:1067_1920x0_80_0_0_fb765236be496424ce9593cbba444778.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, թեհրան, ապաստարան, բնակչություն
իրանի իսլամական հանրապետություն, թեհրան, ապաստարան, բնակչություն
Թեհրանը ապաստարաններ է պատրաստում 2,5 մլն բնակչի համար
Նախապատրաստական աշխատանքներ են տարվում ավելի քան 300 ստորգետնյա օբյեկտներում, այդ թվում` ավտոկայանատեղիներում և այլ ինժեներական կառույցներում:
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik. Մերձավոր Արևելքում տիրող լարվածության ֆոնին Թեհրանի իշխանությունները ապաստարանների համակարգ են պատրաստում, որը նախատեսված է մոտ 2,5 մլն մարդու համար: Այս մասին հայտնել է Իրանի մայրաքաղաքի ճգնաժամերի կառավարման կազմակերպության ղեկավար Ալի Նասիրին։
Նրա խոսքով՝ նախապատրաստական աշխատանքներ են տարվում ավելի քան 300 ստորգետնյա օբյեկտներում, այդ թվում` կայանատեղիներում և այլ ինժեներական կառույցներում, ինչպես նաև Թեհրանի մետրոյի 82 կայարաններում:
Բոլոր տեխնիկական ընթացակարգերի ավարտից և անհրաժեշտ թույլտվություններ ստանալուց հետո այդ օբյեկտները կներառվեն քաղաքացիական պաշտպանության համակարգում:
Նշենք, որ Թեհրանն ավելի քան 9 մլն բնակչություն ունի:
Հիշեցնենք` հունվարի 22-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ ԱՄՆ ռազմածովային ուժերի նավերը համենայն դեպս շարժվում են դեպի Իրան։ Մինչ այդ նա չէր կարողացել հստակ պատասխանել այն հարցին` արդյոք օրակարգից հանված է Իրան ռազմական ներխուժման տարբերակը, թե ոչ։ Նա միայն նշել էր, որ չի կարող ասել, թե ինչ կլինի ապագայում։
Ավելի վաղ Թրամփը աջակցություն էր հայտնել Իրանի բողոքի ցույցերի մասնակիցներին և հնարավոր էր համարել Իրանի Իսլամական Հանրապետության դեմ ցանկացած գործողություն, այդ թվում` օդային հարվածներ։ Թեհրանն իր հերթին հայտարարել էր, որ ԱՄՆ առաջնորդի հայտարարությունները սպառնում են Իրանի ինքնիշխանությանը։