https://arm.sputniknews.ru/20260131/surb-sargsi-tvon-sirvo-barekhvosi-orva-avandujtnern-u-svovvorujtnery-98272549.html
Սուրբ Սարգսի տոն. սիրո բարեխոսի օրվա ավանդույթներն ու սովորույթները
Սուրբ Սարգսի տոն. սիրո բարեխոսի օրվա ավանդույթներն ու սովորույթները
Sputnik Արմենիա
Հայ առաքելական եկեղեցին սիրահարներին կոչ է անում գեղեցիկ ավանդույթը չվերածել գուշակության, այլ հետևել օրվա պատգամին։ 31.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-31T11:48+0400
2026-01-31T11:48+0400
2026-01-31T12:03+0400
հայաստան
սուրբ սարգիս
աղի բլիթ
եկեղեցի
երիտասարդ
տոն
սիրահարների օր
https://cdn.am.sputniknews.ru/img/171/95/1719513_0:0:1600:901_1920x0_80_0_0_affcd89f3adca14836f7346cede06fde.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik. Հայաստանում այսօր նշվում է սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնը։ Սուրբ Սարգսի տոնը Հայաստանում նշում են ոչ միայն եկեղեցական ծեսով և աղոթքներով, այլև ժողովրդական ավանդույթներով: Տոնի նախորդ գիշերը նորահաս երիտասարդները, հատկապես աղջիկները աղի բլիթ են ճաշակում` հավատալով, որ երազում իրենց կյանքի ապագա ընկերը ջուր կբերի։Սուրբ Սարգսի տոնը նաև համարվում է ամուսնացած զույգերի օրհնության օր: Հոգևորականներն ասում են, որ տոնի հատուկ կարգերից ու կարևոր պայմաններից մեկը պատարագին մասնակցելն է, իսկ աղի բլիթը ժողովրդական սովորույթ է։ Սուրբ պատարագից հետո էլ եկեղեցիներում երիտասարդների օրհնության կարգ է անցկացվում։Սուրբ Սարգսի տոնը ժողովրդական մի գեղեցիկ ավանդույթ էլ ուներ։ Այդ օրը պատրաստում էին հալվա, խաշիլ, փոխինձ, աղանձ։Պատրաստած ուտեստները սկուտեղի կամ ափսեի մեջ թողնում էին տան տանիքի կամ պատուհանագոգի վրա։ Եթե առավոտյան ուտեստի մեջ ոտնահետքեր էին հայտնվում, ուրեմն դրանք թողել էր Սուրբ Սարգսի ձին, որ հրեշտակների հետ անցել է տան մոտով։ Իսկ դա նշանակում է, որ այս տարի տան երիտասարդի բախտը կբերի, և նա կգտնի իր 2–րդ կեսին ու կամուսնանա։Աղի բլիթ ուտելուց առաջ մազերը չսանրել ու չլողանալ. ի՞նչ հավատալիքներ են մեզ հասելՄիաժամանակ պետք է նշել, որ Հայ առաքելական եկեղեցին սիրահարներին կոչ է անում չվերածել գեղեցիկ ավանդույթը գուշակության, այլ հետևել օրվա պատգամին։Նշենք, որ Հայաստանում Սուրբ Սարգսի օրն ազգային այլընտրանք է երիտասարդների կողմից սիրված օտարածին (կաթոլիկ) Սուրբ Վալենտինի օրվան։Ի՞նչ դնել սեղանին Սուրբ Սարգսի տոնին. 5 լավագույն ուտեստ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/171/95/1719513_75:0:1495:1065_1920x0_80_0_0_1c8bb03f96b166c9dd4635c4e36768de.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, սուրբ սարգիս, աղի բլիթ, եկեղեցի, երիտասարդ, տոն, սիրահարների օր
հայաստան, սուրբ սարգիս, աղի բլիթ, եկեղեցի, երիտասարդ, տոն, սիրահարների օր
Սուրբ Սարգսի տոն. սիրո բարեխոսի օրվա ավանդույթներն ու սովորույթները
11:48 31.01.2026 (Թարմացված է: 12:03 31.01.2026) Հայ առաքելական եկեղեցին սիրահարներին կոչ է անում գեղեցիկ ավանդույթը չվերածել գուշակության, այլ հետևել օրվա պատգամին։
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik. Հայաստանում այսօր նշվում է սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնը։
Սուրբ Սարգսի տոնը Հայաստանում նշում են ոչ միայն եկեղեցական ծեսով և աղոթքներով, այլև ժողովրդական ավանդույթներով: Տոնի նախորդ գիշերը նորահաս երիտասարդները, հատկապես աղջիկները աղի բլիթ են ճաշակում` հավատալով, որ երազում իրենց կյանքի ապագա ընկերը ջուր կբերի։
Սուրբ Սարգսի տոնը նաև համարվում է ամուսնացած զույգերի օրհնության օր: Հոգևորականներն ասում են, որ տոնի հատուկ կարգերից ու կարևոր պայմաններից մեկը պատարագին մասնակցելն է, իսկ աղի բլիթը ժողովրդական սովորույթ է։ Սուրբ պատարագից հետո էլ եկեղեցիներում երիտասարդների օրհնության կարգ է անցկացվում։
Սուրբ Սարգսի տոնը ժողովրդական մի գեղեցիկ ավանդույթ էլ ուներ։ Այդ օրը պատրաստում էին հալվա, խաշիլ, փոխինձ, աղանձ։
Պատրաստած ուտեստները սկուտեղի կամ ափսեի մեջ թողնում էին տան տանիքի կամ պատուհանագոգի վրա։ Եթե առավոտյան ուտեստի մեջ ոտնահետքեր էին հայտնվում, ուրեմն դրանք թողել էր Սուրբ Սարգսի ձին, որ հրեշտակների հետ անցել է տան մոտով։ Իսկ դա նշանակում է, որ այս տարի տան երիտասարդի բախտը կբերի, և նա կգտնի իր 2–րդ կեսին ու կամուսնանա։
Միաժամանակ պետք է նշել, որ Հայ առաքելական եկեղեցին սիրահարներին կոչ է անում չվերածել գեղեցիկ ավանդույթը գուշակության, այլ հետևել օրվա պատգամին։
Նշենք, որ Հայաստանում Սուրբ Սարգսի օրն ազգային այլընտրանք է երիտասարդների կողմից սիրված օտարածին (կաթոլիկ) Սուրբ Վալենտինի օրվան։