https://arm.sputniknews.ru/20260131/pajtjunner-en-vorvotacel-bandar-abbas-navahangstum-ev-irani-mi-sharq-qaghaqnerum-tesanjut-98279628.html
Պայթյուններ են որոտացել Բանդար Աբբաս նավահանգստում և Իրանի մի շարք քաղաքներում. տեսանյութ
Պայթյուններ են որոտացել Բանդար Աբբաս նավահանգստում և Իրանի մի շարք քաղաքներում. տեսանյութ
Sputnik Արմենիա
Տեսանյութում երևում են պայթյունների հետևանքները։ 31.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-31T17:58+0400
2026-01-31T17:58+0400
2026-01-31T18:00+0400
իրանի իսլամական հանրապետություն
քաղաք
նավահանգիստ
պայթյուն
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/1f/98278977_0:158:720:563_1920x0_80_0_0_74eab4700b4b1b9d9bc5d6576e8e3b28.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik. Պայթյուններ են որոտացել Իրանի Բանդար Աբբաս նավահանգստում և երկրի մի շարք այլ քաղաքներում: «Tasnim» գործակալության տվյալներով՝ խոշոր նավահանգստում պայթյունի հետևանքով կա մեկ զոհ։Իրանական թեմաներ լուսաբանող որոշ լրատվականներ հայտնում են, որ Բանդար Աբբասում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար է մահացել։ Այս լուրը պաշտոնապես չի հաստատվել։Հիշեցնենք` հունվարի 22-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ ԱՄՆ ռազմածովային ուժերի նավերը համենայն դեպս շարժվում են դեպի Իրան։ Մինչ այդ նա չէր կարողացել հստակ պատասխանել այն հարցին` արդյոք օրակարգից հանված է Իրան ռազմական ներխուժման տարբերակը, թե ոչ։ Նա միայն նշել էր, որ չի կարող ասել, թե ինչ կլինի ապագայում։Ավելի վաղ Թրամփը աջակցություն էր հայտնել Իրանի բողոքի ցույցերի մասնակիցներին և հնարավոր էր համարել Իրանի Իսլամական Հանրապետության դեմ ցանկացած գործողություն, այդ թվում` օդային հարվածներ։ Թեհրանն իր հերթին հայտարարել էր, որ ԱՄՆ առաջնորդի հայտարարությունները սպառնում են Իրանի ինքնիշխանությանը։Հարձակման դեպքում Իրանը չի սահմանափակվի ծովում պատասխան գործողությամբ. Շամխանի
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Видео с места взрыва в жилом доме в Бендер- Аббасе.
Sputnik Արմենիա
Видео с места взрыва в жилом доме в Бендер- Аббасе.
2026-01-31T17:58+0400
true
PT0M57S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/1f/98278977_0:90:720:630_1920x0_80_0_0_0437300d00dfada9471460f184b599ef.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, քաղաք, նավահանգիստ, պայթյուն, տեսանյութ, տեսանյութեր, видео
իրանի իսլամական հանրապետություն, քաղաք, նավահանգիստ, պայթյուն, տեսանյութ, տեսանյութեր, видео
Պայթյուններ են որոտացել Բանդար Աբբաս նավահանգստում և Իրանի մի շարք քաղաքներում. տեսանյութ
17:58 31.01.2026 (Թարմացված է: 18:00 31.01.2026) Տեսանյութում երևում են պայթյունների հետևանքները։
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik. Պայթյուններ են որոտացել Իրանի Բանդար Աբբաս նավահանգստում և երկրի մի շարք այլ քաղաքներում: «Tasnim» գործակալության տվյալներով՝ խոշոր նավահանգստում պայթյունի հետևանքով կա մեկ զոհ։
Իրանական թեմաներ լուսաբանող որոշ լրատվականներ հայտնում են, որ Բանդար Աբբասում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար է մահացել։ Այս լուրը պաշտոնապես չի հաստատվել։
Ռազմական վերլուծաբան Օլեգ Բլոխինի տելեգրամյան ալիքը հայտնում է, որ պայթյուններ են որոտացել նաև Ահվազում, Քասրա-է-Շիրինայում, Աբադանում և Պարանդայում: Նշված բոլոր քաղաքներում ռազմակայաններ և ռազմավարական այլ օբյեկտներ կան։
Հիշեցնենք` հունվարի 22-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ ԱՄՆ ռազմածովային ուժերի նավերը համենայն դեպս շարժվում են դեպի Իրան։ Մինչ այդ նա չէր կարողացել հստակ պատասխանել այն հարցին` արդյոք օրակարգից հանված է Իրան ռազմական ներխուժման տարբերակը, թե ոչ։ Նա միայն նշել էր, որ չի կարող ասել, թե ինչ կլինի ապագայում։
Ավելի վաղ Թրամփը աջակցություն էր հայտնել Իրանի բողոքի ցույցերի մասնակիցներին և հնարավոր էր համարել Իրանի Իսլամական Հանրապետության դեմ ցանկացած գործողություն, այդ թվում` օդային հարվածներ։ Թեհրանն իր հերթին հայտարարել էր, որ ԱՄՆ առաջնորդի հայտարարությունները սպառնում են Իրանի ինքնիշխանությանը։