https://arm.sputniknews.ru/20260131/irani-artgvortsnakharary-varchakazmi-pvopvokhutjan-herankary-patranq-e-anvanel-98277176.html
Իրանի արտգործնախարարը վարչակազմի փոփոխության հեռանկարը պատրանք է անվանել
Իրանի արտգործնախարարը վարչակազմի փոփոխության հեռանկարը պատրանք է անվանել
Sputnik Արմենիա
Արաղչին հավաստիացրել է` համակարգը շարունակում է աշխատել` անկախ ամեն ինչից։ 31.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-31T15:31+0400
2026-01-31T15:31+0400
2026-01-31T15:32+0400
իրանի իսլամական հանրապետություն
աբբաս արաղչի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/19/87125225_0:0:1535:864_1920x0_80_0_0_6222220a5834bfef69c418735c2efefa.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik. Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին պատրանք է անվանել իր երկրում վարչակազմի փոփոխության հեռանկարը: Նա այդ մասին ասել է «CNN Türk» հեռուստաալիքին տված հարցազրույցում։Մեկնաբանելով երկրում տեղի ունեցող բողոքի ցույցերն ու զոհերի թվի մասին տվյալները՝ նախարարը ոչ իրանական մի շարք աղբյուրների տարածած տեղեկությունն անարժանահավատ է անվանել: Նրա խոսքով՝ տասնյակհազարավոր զոհերի մասին հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը։«Խոսում են 30 կամ 50 հազար զոհվածի մասին։ Սուտ է։ Պաշտոնական տվյալների համաձայն՝ 3 117 մարդ է մահացել»,– ասել է նա։Արաղչին հորդորել է տարբերակել խաղաղ ցույցերի մասնակիցներին և նրանց, ովքեր, իր խոսքով, զբաղվել են ահաբեկչական գործողություններով և վանդալիզմով: Նա նշել է, որ դեկտեմբերի 28-ից հունվարի 8-ը Իրանում «խելամիտ հավաքներ» են տեղի ունեցել, որոնք առաջացել են տնտեսական պատճառներով, այդ թվում՝ արժույթի փոխարժեքի հանդեպ դժգոհության պատճառով: Նա դրանք համարում է հանրային դժգոհության արտահայտման հասկանալի ձև։Միևնույն ժամանակ, նախարարի խոսքով, հունվարի 8-10-ը իրավիճակը փոխվել է. սկսվել են զինված բախումներ և հարձակումներ անվտանգության ուժերի և քաղաքացիական բնակչության վրա: Արաղչին սրացումը կապել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի` Իրանի ժողովրդին ուղղված ուղերձի հետ՝ հավելելով, որ դա օգտագործվել է բռնություն հրահրելու և զոհերի թիվն ավելացնելու համար:ԱԳՆ ղեկավարի խոսքով` մահացածներից շուրջ 2 հազարը անվտանգության ուժերի աշխատակիցներ են, իշխանությունը նրանց համարում է նահատակներ, իսկ նրանց ընտանիքները պետական աջակցություն կստանան գործող օրենսդրությանը համապատասխան:Հիշեցնենք` Իրանում բողոքի զանգվածային ակցիաներ են անցկացվում 2025–ի դեկտեմբերի 28-ից։ Դժգոհության հիմնական պատճառները փոխարժեքի տատանումներն են ու գների բարձրացումը։ Սակայն ավելի ուշ Իրանի մի շարք քաղաքներում բողոքի ակցիաները վերաճեցին ոստիկանության հետ բախումների, իսկ կարգախոսները ստացան քաղաքական բնույթ՝ ընդդեմ Իրանում առկա քաղաքական կարգի:Հունվարի 2-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, թե ԱՄՆ–ն պատրաստ է պաշտպանել Իրանի քաղաքացիներին, եթե այդ երկրի իշխանությունները ուժ կիրառեն նրանց դեմ: Թեհրանը դատապարտեց այդ սպառնալիքները։Հունվարի 8-ին Իրանում տեղի ունեցան ամենամասշտաբային բողոքի ցույցերը, որոնք հրահրվել էին 1979 թվականին տապալված շահի որդու՝ Ռեզա Փահլավիի կոչով: Այնուհետև փողոց դուրս եկան գործող իշխանության կողմնակիցները։
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/19/87125225_82:0:1446:1023_1920x0_80_0_0_710e4f7d14e5879e6c1e12e183bb9ecb.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, աբբաս արաղչի
իրանի իսլամական հանրապետություն, աբբաս արաղչի
Իրանի արտգործնախարարը վարչակազմի փոփոխության հեռանկարը պատրանք է անվանել
15:31 31.01.2026 (Թարմացված է: 15:32 31.01.2026) Արաղչին հավաստիացրել է` համակարգը շարունակում է աշխատել` անկախ ամեն ինչից։
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik. Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին պատրանք է անվանել իր երկրում վարչակազմի փոփոխության հեռանկարը: Նա այդ մասին ասել է «CNN Türk» հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Սին պատրանք է, թե վարչակազմը կփոխվի։ Որոշ մարդիկ հավատում են դրան: Մեր համակարգն այնքան արմատացած է, այնքան ամուր հիմք ունի, որ անհատների գալն ու գնալը ոչինչ չի փոխում։ Համակարգը շարունակում է աշխատել», - ասել է Արաղչին։
Մեկնաբանելով երկրում տեղի ունեցող բողոքի ցույցերն ու զոհերի թվի մասին տվյալները՝ նախարարը ոչ իրանական մի շարք աղբյուրների տարածած տեղեկությունն անարժանահավատ է անվանել: Նրա խոսքով՝ տասնյակհազարավոր զոհերի մասին հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը։
«Խոսում են 30 կամ 50 հազար զոհվածի մասին։ Սուտ է։ Պաշտոնական տվյալների համաձայն՝ 3 117 մարդ է մահացել»,– ասել է նա։
Արաղչին հորդորել է տարբերակել խաղաղ ցույցերի մասնակիցներին և նրանց, ովքեր, իր խոսքով, զբաղվել են ահաբեկչական գործողություններով և վանդալիզմով: Նա նշել է, որ դեկտեմբերի 28-ից հունվարի 8-ը Իրանում «խելամիտ հավաքներ» են տեղի ունեցել, որոնք առաջացել են տնտեսական պատճառներով, այդ թվում՝ արժույթի փոխարժեքի հանդեպ դժգոհության պատճառով: Նա դրանք համարում է հանրային դժգոհության արտահայտման հասկանալի ձև։
Միևնույն ժամանակ, նախարարի խոսքով, հունվարի 8-10-ը իրավիճակը փոխվել է. սկսվել են զինված բախումներ և հարձակումներ անվտանգության ուժերի և քաղաքացիական բնակչության վրա: Արաղչին սրացումը կապել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի` Իրանի ժողովրդին ուղղված ուղերձի հետ՝ հավելելով, որ դա օգտագործվել է բռնություն հրահրելու և զոհերի թիվն ավելացնելու համար:
ԱԳՆ ղեկավարի խոսքով` մահացածներից շուրջ 2 հազարը անվտանգության ուժերի աշխատակիցներ են, իշխանությունը նրանց համարում է նահատակներ, իսկ նրանց ընտանիքները պետական աջակցություն կստանան գործող օրենսդրությանը համապատասխան:
Հիշեցնենք` Իրանում բողոքի զանգվածային ակցիաներ են անցկացվում 2025–ի դեկտեմբերի 28-ից։ Դժգոհության հիմնական պատճառները փոխարժեքի տատանումներն են ու գների բարձրացումը։ Սակայն ավելի ուշ Իրանի մի շարք քաղաքներում
բողոքի ակցիաները վերաճեցին ոստիկանության հետ բախումների, իսկ կարգախոսները ստացան քաղաքական բնույթ՝ ընդդեմ Իրանում առկա քաղաքական կարգի:
Հունվարի 2-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը
հայտարարեց, թե ԱՄՆ–ն պատրաստ է պաշտպանել Իրանի քաղաքացիներին, եթե այդ երկրի իշխանությունները ուժ կիրառեն նրանց դեմ: Թեհրանը դատապարտեց այդ սպառնալիքները։
Հունվարի 8-ին Իրանում տեղի ունեցան
ամենամասշտաբային բողոքի ցույցերը, որոնք հրահրվել էին 1979 թվականին տապալված շահի որդու՝ Ռեզա Փահլավիի կոչով: Այնուհետև
փողոց դուրս եկան գործող իշխանության կողմնակիցները։