00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես վնասներ չունենանք Ադրբեջանի և Թուրքիայի էներգետիկ համակարգերին միանալիս. դիտարկում

CC BY 2.0 / FuFu Wolf / Strommast Stromnetz Deutschland-2Линии электропередач в Германии
Линии электропередач в Германии - Sputnik Արմենիա, 1920, 31.01.2026
Բաժանորդագրվել
Տարածաշրջանային էներգետիկ համակարգերի միացման հնարավորություններից օգտվելու համար կարևոր է, որ բանակցություններն ընթանան ճիշտ ուղղությամբ։

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik. Թուրքիայի և Ադրբեջանի էներգետիկ համակարգերին միանալու դեպքում կարևոր է, որ իշխանության ներկայացուցիչները կարողանան ճիշտ բանակցել և մանրակրկիտ կերպով ուսումնասիրել պայմանագրերի տեխնիկական փաստաթղթերը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախկին փոխնախարար Հակոբ Վարդանյանը։
Նշենք` հունվարի 29-ի ճեպազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ ճիշտ կլինի, որ Հայաստանի էներգետիկ համակարգը միանա նաև Թուրքիայի և Ադրբեջանի էներգետիկ համակարգերին։ Նրա խոսքով` Հայաստանը կարող է Ադրբեջանի ցանցերն օգտագործել արտահանման ավելի մեծ շուկաների հասանելիություն ունենալու համար։ Հակառակ դեպքում, Հայաստանն առնվազն տրանզիտի դիմաց եկամուտներ կստանա։
«Այդ տեխնիկական պայմանները քաղաքական ձևակերպումներ չեն։ Դրանք մասնագետների կողմից բանակցող տեխնիկական պայմանագրեր են, որոնք 100-ավոր էջերով նկարագրում են զուգահեռ աշխատանքի նրբությունները, և շատ կարևոր է, որ դրանք ճիշտ ձևակերպվեն։ Օրինակ` ԵԱՏՄ շրջանակներում, երբ այդ քննարկումներն ընթանում էին, մենք այդքան խորը չէինք մասնակցում դրանց, քանի որ ուղիղ կապ չունեինք ԵԱՏՄ–ի համակարգի հետ, մեր կապը Վրաստանի միջոցով էր։ Բայց պետք էր տեսնել, թե Բելառուսը, Ղազախստանը, Ռուսաստանը տարիներով ինչպիսի պայքար էին մղում ամեն կետի համար։ Նույնը Իրանի հետ մեր պայմանագիրը. երկար տարիներ մշակվել են զուգահեռ աշխատանքի կանոնները։ Այդ ամեն ինչը հիմա պետք է անել Ադրբեջանի և Թուրքիայի հետ, որպեսզի մենք վնասներ այդտեղ չունենանք»,– նշում է մասնագետը։
Վարդանյանին հուսադրում է այն, որ գործարքի արդյունքում Հայաստանը որոշակի էներգետիկ անկախություն ձեռք կբերի. տարածաշրջանային էներգահամակարգերի միացմամբ կբարձրանա ՀՀ էներգահամակարգի հուսալիությունը, երկրի էներգետիկ անվտանգությունը, Հայաստանն այլևս կախված չի լինի միայն Իրանի կարգավորման հնարավորություններից։
«Այսօր, եթե Իրանի հետ գծերի անջատում տեղի ունենա, շատ բարդ իրավիճակում կհայտնվի մեր էներգետիկ համակարգը, իսկ զուգահեռ այլ կապերի առկայության դեպքում այդ իրավիճակային ռիսկերը կզսպվեն»,– նշում է նախկին պաշտոնյան` միաժամանակ հավելելով, որ դա այդքան էլ հեշտ չէ, այնպես չէ, որ վաղը 2 գիծ կառուցեցինք, միանալու ենք։
Բանն այն է, որ տարածաշրջանային երկրներից յուրաքանչյուրն ունի իր էներգետիկ համակարգի առանձնահատկությունը։ Վարդանյանը նշում է, որ Ադրբեջանի համակարգն այս պահին հիմնականում անկախ է աշխատում կամ աշխատում է Վրաստանի համակարգի հետ` ռուսաստանյան հաճախականությամբ։ Թուրքիան աշխատում է այլ ստանդարտներով, այլ հաճախականությամբ, և Թուրքիայում օրենսդրությունն արգելում է ռադիկալ ռեժիմով որևէ երկրի հետ միանալը, ինչը նշանակում է Թուրքիայի հետ միանալ հնարավոր է միայն փոխակերպիչ կայանի միջոցով։
Ինչի՞ կհանգեցնի ՀՀ–ի և Ադրբեջանի էներգետիկ համակարգերի միացումը. փորձագետը` ռիսկերի մասին
Նախկին փոխնախարարը հիշեցնում է, որ նման կայան դեռ տարիներ առաջ նախատեսված էր կառուցել Վրաստանի հետ սահմանին, բայց ինչ–ինչ պատճառներով այդ ծրագիրն առայժմ չի հաջողվում ավարտել։ Թուրքիայի համակարգին միանալու համար նման մի կայան էլ պետք է կառուցվի Թուրքիայի հետ սահմանին, մինչդեռ յուրաքանչյուր փոխակերպիչ կայանքի արժեքը շուրջ 500 միլիոն եվրո է։
Համակարգերի տարբերություններից բացի կա նաև ենթակառուցվածքների խնդիր` ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Թուրքիայի համակարգերին միանալու համար։
«Թուրքիայի հետ մենք գիծ ունենք, որը երբեք չի աշխատել, երբեք լարման տակ չի եղել։ Մեր կողմից քանի տեղ ուղղակի թալանված է։ Թուրքական կողմից ավելի մեծ է խնդիրը, 60 կմ գիծը պակասում է։ Բայց, դա հնարավոր է 1-2 ամսում վերականգնել»,– նկատում է նախկին փոխնախարարը` միաժամանակ հիշեցնելով, որ միևնույն է, այդ ենթակառուցվածքը թուրքական օրենսդրության փոփոխություններից հետո չի կարող շահագործվել։
Վերոհիշյալ էլեկտրագիծը դեպի Թուրքիա սկիզբ է առնում «Գյումրի-2» ենթակայանից։ Չշահագործված այս նախագծին նոր կյանք տալու համար հարկ կլինի կառուցել նաև ավելի հզոր էլեկտրագծեր` չգործող 220 կիլովոլտ հզորությամբ գծի փոխարեն։
Ինչ վերաբերում է Ադրբեջանի հետ էներգետիկ համակարգերի միացման նախաձեռնությանը, Հակոբ Վարդանյանի գնահատմամբ, այստեղ լուծումներն ավելի պարզ են։ Նրա խոսքով` Վրաստանի հետ նոր կառուցվող գծի նախագծում պարզապես պետք է ավելացնել դեպի Ադրբեջան գնացող գծի համար մեկ կամ մի քանի բջիջներ։ Ադրբեջանից Հայաստան եկող գիծը, նրա խոսքով, կարող է միանալ Վրաստանի հետ սահմանին կառուցվող փոխակերպիչ կայանին։
«Ադրբեջանի հետ մենք կարող ենք աշխատել 2 հնարավոր ռեժիմներով։ Այն ժամանակ, որ Ադրբեջանը Ռուսաստանի համակարգին միացած չի լինի, մեզ հետ կարող է ուղիղ աշխատել, այսինքն՝ տարվա որոշակի հատված զուգահեռ վերցնել մեր հաճախականությունը` իրանական հաճախականությունը, որովհետև մենք չենք կարող Իրանից անջատվել, իրենց կպնել, քանի որ այն հարցերը, որ Իրանը մեզ համար կարգավորում է, իրենք ուղղակի տեխնիկապես չեն կարող ապահովել»,– պարզաբանում է Վարդանյանը։
Ըստ նրա` Ադրբեջանից դեպի ՀՀ Տավուշի մարզ գծի կառուցման համար հնարավոր է օգտագործել ՀՀ–ում արդեն իսկ առկա լոկալ էլեկտրագծերը։ Դրանց միջոցով գիծը կարող է միանալ Լոռու մարզի գծերին և Այրումում կառուցվող փոխակերպիչ կայանին։
Թուրքիայի և Ադրբեջանի էներգետիկ համակարգերին միանալու դեպքում, նախկին փոխնախարարի կարծիքով, Հայաստանը կլուծի նաև վերջին տարիներին արևային կայանների ավելացման արդյունքում ի հայտ եկած ավելցուկային արտադրության խնդիրը` ստանալով արտահանման լրացուցիչ հնարավորություններ։
Հայաստանի համար, մասնագիտական դիտարկմամբ, կարող է դրական լինել նաև Ադրբեջանի կողմից այսօր կառուցվող 1000 մեգավատ թողունակությամբ էլեկտրահաղորդման գիծը, որի նպատակն է Ադրբեջանի էներգետիկ համակարգը Հայաստանի տարածքով միացնել Նախիջևանին։ Հայաստանի օգուտն այս դեպքում կսահմանափակվի էլեկտրաէներգիայի տրանզիտից ստացված եկամուտներով։
Հայաստանի և Ադրբեջանի էներգետիկ «տանգոն»
Լրահոս
0