https://arm.sputniknews.ru/20260130/vor-volvortnern-en-atsh-grancel-hh-vitshakagrakan-kvomiten-ampvopel-e-2025-tvakany-98247182.html
Ո՞ր ոլորտներն են աճ գրանցել. ՀՀ վիճակագրական կոմիտեն ամփոփել է 2025 թվականը
Ո՞ր ոլորտներն են աճ գրանցել. ՀՀ վիճակագրական կոմիտեն ամփոփել է 2025 թվականը
Sputnik Արմենիա
Արտահանման ծավալը նվազել է 36.1%–ով, իսկ ներմուծումը` 23,6%–ով։ 30.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-30T13:04+0400
2026-01-30T13:04+0400
2026-01-30T13:10+0400
հայաստան
արտահանում
ներմուծում
շինարարություն
ինֆոգրաֆիկա
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/1e/98247480_0:0:1411:795_1920x0_80_0_0_770f19e1d81279bbb95d8134b6a104ac.png
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի – Sputnik. 2025 թվականի հունվար–դեկտեմբեր ժամանակահատվածում Հայաստանում տնտեսական ակտիվության աճը կազմել է 9.1% (2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ)։ ՀՀ վիճակագրական կոմիտեն այսօր ամփոփել է 2025 թվականի ցուցանիշները։Ըստ ամփոփ տվյալների` անցած տարում մեր տնտեսության մեջ շարունակել են գերիշխել շինարարության և ծառայության ոլորտները` համապատասխանաբար ապահովելով 20.2% (810 մլրդ 676 մլն դրամ) և 10.5% (4 տրլն 89 մլրդ 742 մլն դրամ)։Անցած տարում տնտեսական աճի մեջ ներդրում ունեցած հաջորդ խոշոր ճյուղերն են գյուղատնտեսություն ու արդյունաբերությունը` համապատասխանաբար ապահովելով 5.6% (1 տրլն 57 մլրդ 224 մլն) և 4.7% (3 տրլն 327 մլրդ 745 մլն դրամ) աճ։Ինչպես և սպասելի էր, 2025 թվականի ընթացքում անկում արձանագրող արտաքին առևտրաշրջանառությունը, ներմուծումն ու արտահանումը տարվա ամփոփ ցուցանիշներում մնացել են ցածր մակարդակներում։Արտաքին առևտրաշրջանառությունը 2025 թ. հունվար–դեկտեմբեր ամիսներին նվազել է 29%–ով` կազմելով 8 տրլ 281.7 մլրդ դրամ։ Արտահանման ծավալը նվազել է 36.1%–ով` կազմելով 3 տրլ 243.1 մլրդ դրամ, իսկ ներմուծումը` 23,6%–ով` կազմելով 5 տրլ 38.6 մլրդ դրամ։Սպառողական գների ինդեքսը 2025 թվականի կտրվածքով 3.3%–ով աճել է նախորդ տարվա համեմատ։Դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ 2025 թ. հունվար–դեկտեմբերին կազմել է 387.01 դրամ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/1e/98247480_113:0:1314:901_1920x0_80_0_0_34c32349390ebeef829e58d331974202.pngSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արտահանում, ներմուծում, շինարարություն, ինֆոգրաֆիկա, инфографика
հայաստան, արտահանում, ներմուծում, շինարարություն, ինֆոգրաֆիկա, инфографика
Ո՞ր ոլորտներն են աճ գրանցել. ՀՀ վիճակագրական կոմիտեն ամփոփել է 2025 թվականը
13:04 30.01.2026 (Թարմացված է: 13:10 30.01.2026) Արտահանման ծավալը նվազել է 36.1%–ով, իսկ ներմուծումը` 23,6%–ով։
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի – Sputnik. 2025 թվականի հունվար–դեկտեմբեր ժամանակահատվածում
Հայաստանում տնտեսական ակտիվության աճը կազմել է 9.1% (2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ)։
ՀՀ վիճակագրական կոմիտեն այսօր ամփոփել է 2025 թվականի ցուցանիշները։
Ըստ ամփոփ տվյալների` անցած տարում մեր տնտեսության մեջ շարունակել են գերիշխել շինարարության և ծառայության ոլորտները` համապատասխանաբար ապահովելով 20.2% (810 մլրդ 676 մլն դրամ) և 10.5% (4 տրլն 89 մլրդ 742 մլն դրամ)։
Անցած տարում տնտեսական աճի մեջ ներդրում ունեցած հաջորդ խոշոր ճյուղերն են գյուղատնտեսություն ու արդյունաբերությունը` համապատասխանաբար ապահովելով 5.6% (1 տրլն 57 մլրդ 224 մլն) և 4.7% (3 տրլն 327 մլրդ 745 մլն դրամ) աճ։
Ինչպես և սպասելի էր, 2025 թվականի ընթացքում անկում արձանագրող արտաքին առևտրաշրջանառությունը, ներմուծումն ու արտահանումը տարվա ամփոփ ցուցանիշներում մնացել են ցածր մակարդակներում։
Արտաքին առևտրաշրջանառությունը 2025 թ. հունվար–դեկտեմբեր ամիսներին նվազել է 29%–ով` կազմելով 8 տրլ 281.7 մլրդ դրամ։ Արտահանման ծավալը նվազել է 36.1%–ով` կազմելով 3 տրլ 243.1 մլրդ դրամ, իսկ ներմուծումը` 23,6%–ով` կազմելով 5 տրլ 38.6 մլրդ դրամ։
Սպառողական գների ինդեքսը 2025 թվականի կտրվածքով 3.3%–ով աճել է նախորդ տարվա համեմատ։
Դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ 2025 թ. հունվար–դեկտեմբերին կազմել է 387.01 դրամ։