https://arm.sputniknews.ru/20260130/voch-es-voch-im-teghakalnery-tsrarvov-pvogh-chenq-stacel-nakhkin-nakharar-98157560.html
Ո՛չ ես, ո՛չ իմ տեղակալները ծրարով փող չենք ստացել. նախկին նախարար
Ո՛չ ես, ո՛չ իմ տեղակալները ծրարով փող չենք ստացել. նախկին նախարար
Sputnik Արմենիա
Ֆինանսների նախկին նախարար, հանրային ֆինանսների կառավարման միջազգային խորհրդատու Վարդան Արամյանը Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում անդրադարձել է... 30.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-30T20:15+0400
2026-01-30T20:15+0400
2026-01-30T20:15+0400
վարդան արամյան
պետական պարտք
պարգևավճար
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/1a/98103871_0:0:1600:901_1920x0_80_0_0_de3b39583a19a8c630076439f93c6deb.jpg
- Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում հայտարարեց, որ նախկինում նախարարները ծրարով փող էին ստանում, իր բառերով ասեմ՝ ճամպրուկով փողը բերում էին կառավարություն և ծրարներով բաժանում նախարարներին։ Որպես նախկին նախարար, դուք ծրարով փող երբևէ ստացե՞լ եք,և,եթե ստացել եք, որքան գումար է եղել։- Ո՛չ ես, ո՛չ իմ տեղակալները, ո՛չ վարչության պետերը՝ բոլոր այդ մարդիկ այստեղ են, կարող եք նրանց անձամբ հարցնել։ Նրանք աշխատել են մեծ անձնազոհությամբ, ու ակադեմիական աշխարհում բավականին շատ վերլուծություննեռ կան այն մասին, որ միայն աշխատավարձը չէ, որ որոշիչ է աշխատանքի համար։ Միջավայրը, նպատակները շատ ավելի կարևոր կարող են լինել, քան ստացված եկամուտը։- Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, ամփոփելով 2025թ-ը, հայտնեց, որ Հայաստանի արտաքին պարտքը կազմել է 14․5 միլիարդ դոլար։ Դա արտաքին և ներքին պարտքի հանրագումարն է։ 2026 թ․-ին միայն կառավարության պարտքը մարելու և տոկոսները սպասարկելու համար պահանջվելու է 1 տրիլիոն 53 միլիարդ դրամ։ Ձեր գնահատմամբ սա մե՞ծ գումար է մեր երկրի համար, թե՞ այնուամենայնիվ, դեռ չենք հատել են վտանգավորության շեմը։- Գիտե՞ք, եթե հիմա ես ձեզ հարցնեմ՝ 1 միլիոն դրամը շատ է, թե քիչ, դուք պետք է ասեք՝ ինչի՞ համեմատությամբ, որովհետև անվանական ցուցանիշները, որպեսզի որակականի վերածվեն, պետք է անպայման համեմատության մեջ դնենք։ Եթե 1 միլիոնը դրամը դիտակենք 100 000 դրամ աշխատավարձ ստացող մարդու դիտանկյունից, դա ահռելի մեծ գումար է, որտեղ նա պետք է նաև ծախսներ կատարի իր բարեկեցության, իր ապրուստի համար։ Եթե նայում ենք 4 միլիոն դրամ ստացող անձի համար, դա ընդամենը չնչին գումար է։ Դրա համար երբեմն անվանական ցուցանիշները վախեցնում են, բայց պետք է անպայման նայենք հարաբերական ցուցանիշների և կարողությունների համատեքստում։Տեսեք, մեզ մոտ անցած տարի պարտքը եղել է ՀՆԱ-ի շուրջ 49 %-ը, այս տարի, կարծում եմ, 50 տոկոսի շրջանակներում կլինի։Բայց ինձ ավելի շատ անհանգստացնում են ցուցանիշների դինամիկանները, և ոչ թե, ասենք, պահի դրությամբ 14 միլիարդ է, թե 10 միլիարդ. 2021, 2022 թթ․-ից այս կողմ մեզ մոտ պարտքի ցուցանիշը վատանում է, ընդ որում, ըստ կառավարության կանխատեսումների, առաջիկա 2-3 տարիների ընթացքում դա ևս վատացող է լինելու, ընդհուպ մինչև հասնելու է ՀՆԱ-ի 53 տոկոսի։ Ընդունված կանոն է, որ մինչև 60 %-ը զարգացող երկրների համար շատ մեծ աղաղակող ցուցանիշ չէ ,բայց հիշենք, որ եղել են երկրներ, որոնք պարտքային ճգնաժամեր են ունեցել շատ ավելի նվազ պարտքի ցուցանիշի պարագայում։ - Վերջերս հայտնի դարձավ, որ մեր պաշտոնյաներից շատերը տարեվերջին մի քանի միլիոնանոց պարգևավճարներ են ստացել, խոսքը հիմնականում նախարարների և փոխնախարարների մասին է։ Որպես նախկին պաշտոնյա, ի՞նչ կասեք պարգևավճարների չափի մասին։ Սա ընդունվա՞ծ չափ է եղել նաև ձեր պաշտոնավարման ժամանակ։- Մեր ժամանակ այդպիսի պարգևավճարներ չեն եղել, անկեղծ ասեմ։ Ես շատ լավ հասկանում եմ հանրության դժգոհությունը, բայց նախապես ասեմ՝ իրականում դա ճշմարտացի թեզ է, որ հանրային հատվածում աշխատողները պետք է որոշակի արժանապատիվ աշխատավարձ և եկամուտներ գեներացնեն, դա որոշակիորեն նաև հակակոռուպցիոն գործիք է։ Բայց այստեղ կան բավականին շատ «բայց»-եր։ Առաջինը հոգեբանական կողմն է։ Դա այն է, թե այդ պարգևավճարներ ստացողներից, օրինակ, նախագահը, վարչապետը, ինչ կյանք են խոստացել ՀՀ քաղաքացուն։ Ես, օրինակ, որպես ՀՀ քաղաքացի, ինձ շատ նվաստացած եմ զգացել, երբ ՀՀ նախագահը Դավոսում Ալիևին մի քանի անգամ շնորհակալություն է հայտնում։ Այսինքն՝ այստեղ կա առաջին հոգեբանական սթրեսային վիճակը, երբ ես տեսնում եմ, որ իմ վճարված հարկերից մարդիկ պարգևատրումներ են ստանում և հետո գնում են, հայի արժանապատվությունը նսեմացնում։Երկրորդը այն է, որ 2018 թ․ից հետո են պաշտոնի եկել առանց լուրջ հետագծի մարդիկ. ես կարծում եմ, որ ժողովուրդը շատ հանգիստ կվերաբերվեր, եթե այս մարդիկ մեծ ռեֆորմներ արած լինեին, շատ լավ կրթություն ստացած լինեին, ունենային լուրջ որակավորումներ։ Խոշոր հարկատուների ցանկում բանկերի առկայությունը աճող վարկերի մասին է խոսում. ԱրամյանԿա նաև հորիզոնական արդարության սկզբունք. հասկանում ենք, որ նախարարը քաղաքական շատ ավելի բարձր պատասխանատվություն է կրում, հասկանում ենք, որ որոշում կայացնողը նախարարն է և փոխնախարարներն են, նրանց որոշումներից է կախված մարդկանց՝ իմ և ձեր բարեկեցությունը և կյանքի որակը։ Բայց երբ հիմնական պարգևատրումները լինում են վերևի օղակներում, իսկ ներքին օղակներին ոչինչ չի հասնում, այստեղ գալիս է արդեն ուղղահայաց արդարության սկզբունքի հարցը։ Ու չմոռանանք, որ պարգևատրումները տալիս են ինչ-որ կատարողականի հիման վրա։ Կան մասնագետներ, որոնք որ ասում են. սա ոչ ինչ է, քան նախընտրական կաշառք։ Կարծես թե այդտեղ կա ճշմարտության տարր։ Մարդիկ, երբ որ սովորում են եկամտի մի մակարդակի, իրենց սպառումը հավասարեցնում են դրան, հետո դառնում են ագրեսիվ, երբ եկամուտները կրճատվում են։ Դրա համար նրանք անում են ամեն ինչ, որպեսզի դրանից չզրկվեն։ Եվ կարծես թե դա նմանվում է մի ազդակի, որ, գիտեք, եթե մենք չլինենք, դուք այս պարգևավճարները չեք ստանա։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/1a/98103871_165:0:1588:1067_1920x0_80_0_0_40709aa4f9c6b9e44f7c4473067540b8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վարդան արամյան, պետական պարտք, պարգևավճար
վարդան արամյան, պետական պարտք, պարգևավճար
Ո՛չ ես, ո՛չ իմ տեղակալները ծրարով փող չենք ստացել. նախկին նախարար
Ֆինանսների նախկին նախարար, հանրային ֆինանսների կառավարման միջազգային խորհրդատու Վարդան Արամյանը Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում անդրադարձել է կառավարության անդամների պարգևավճարների, նախկին նախարարներին «ծրարով գումար տալու» թեմաներին, խոսել նաև ներկա խնդիրներից։
- Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում հայտարարեց, որ նախկինում նախարարները ծրարով փող էին ստանում, իր բառերով ասեմ՝ ճամպրուկով փողը բերում էին կառավարություն և ծրարներով բաժանում նախարարներին։ Որպես նախկին նախարար, դուք ծրարով փող երբևէ ստացե՞լ եք,և,եթե ստացել եք, որքան գումար է եղել։
- Ո՛չ ես, ո՛չ իմ տեղակալները, ո՛չ վարչության պետերը՝ բոլոր այդ մարդիկ այստեղ են, կարող եք նրանց անձամբ հարցնել։ Նրանք աշխատել են մեծ անձնազոհությամբ, ու ակադեմիական աշխարհում բավականին շատ վերլուծություննեռ կան այն մասին, որ միայն աշխատավարձը չէ, որ որոշիչ է աշխատանքի համար։ Միջավայրը, նպատակները շատ ավելի կարևոր կարող են լինել, քան ստացված եկամուտը։
- Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, ամփոփելով 2025թ-ը, հայտնեց, որ Հայաստանի արտաքին պարտքը կազմել է 14․5 միլիարդ դոլար։ Դա արտաքին և ներքին պարտքի հանրագումարն է։ 2026 թ․-ին միայն կառավարության պարտքը մարելու և տոկոսները սպասարկելու համար պահանջվելու է 1 տրիլիոն 53 միլիարդ դրամ։ Ձեր գնահատմամբ սա մե՞ծ գումար է մեր երկրի համար, թե՞ այնուամենայնիվ, դեռ չենք հատել են վտանգավորության շեմը։
- Գիտե՞ք, եթե հիմա ես ձեզ հարցնեմ՝ 1 միլիոն դրամը շատ է, թե քիչ, դուք պետք է ասեք՝ ինչի՞ համեմատությամբ, որովհետև անվանական ցուցանիշները, որպեսզի որակականի վերածվեն, պետք է անպայման համեմատության մեջ դնենք։ Եթե 1 միլիոնը դրամը դիտակենք 100 000 դրամ աշխատավարձ ստացող մարդու դիտանկյունից, դա ահռելի մեծ գումար է, որտեղ նա պետք է նաև ծախսներ կատարի իր բարեկեցության, իր ապրուստի համար։ Եթե նայում ենք 4 միլիոն դրամ ստացող անձի համար, դա ընդամենը չնչին գումար է։ Դրա համար երբեմն անվանական ցուցանիշները վախեցնում են, բայց պետք է անպայման նայենք հարաբերական ցուցանիշների և կարողությունների համատեքստում։
Տեսեք, մեզ մոտ անցած տարի պարտքը եղել է ՀՆԱ-ի շուրջ 49 %-ը, այս տարի, կարծում եմ, 50 տոկոսի շրջանակներում կլինի։Բայց ինձ ավելի շատ անհանգստացնում են ցուցանիշների դինամիկանները, և ոչ թե, ասենք, պահի դրությամբ 14 միլիարդ է, թե 10 միլիարդ. 2021, 2022 թթ․-ից այս կողմ մեզ մոտ պարտքի ցուցանիշը վատանում է, ընդ որում, ըստ կառավարության կանխատեսումների, առաջիկա 2-3 տարիների ընթացքում դա ևս վատացող է լինելու, ընդհուպ մինչև հասնելու է ՀՆԱ-ի 53 տոկոսի։ Ընդունված կանոն է, որ մինչև 60 %-ը զարգացող երկրների համար շատ մեծ աղաղակող ցուցանիշ չէ ,բայց հիշենք, որ եղել են երկրներ, որոնք պարտքային ճգնաժամեր են ունեցել շատ ավելի նվազ պարտքի ցուցանիշի պարագայում։
- Վերջերս հայտնի դարձավ, որ մեր պաշտոնյաներից շատերը տարեվերջին մի քանի միլիոնանոց պարգևավճարներ են ստացել, խոսքը հիմնականում նախարարների և փոխնախարարների մասին է։ Որպես նախկին պաշտոնյա, ի՞նչ կասեք պարգևավճարների չափի մասին։ Սա ընդունվա՞ծ չափ է եղել նաև ձեր պաշտոնավարման ժամանակ։
- Մեր ժամանակ այդպիսի պարգևավճարներ չեն եղել, անկեղծ ասեմ։ Ես շատ լավ հասկանում եմ հանրության դժգոհությունը, բայց նախապես ասեմ՝ իրականում դա ճշմարտացի թեզ է, որ հանրային հատվածում աշխատողները պետք է որոշակի արժանապատիվ աշխատավարձ և եկամուտներ գեներացնեն, դա որոշակիորեն նաև հակակոռուպցիոն գործիք է։ Բայց այստեղ կան բավականին շատ «բայց»-եր։ Առաջինը հոգեբանական կողմն է։ Դա այն է, թե այդ պարգևավճարներ ստացողներից, օրինակ, նախագահը, վարչապետը, ինչ կյանք են խոստացել ՀՀ քաղաքացուն։ Ես, օրինակ, որպես ՀՀ քաղաքացի, ինձ շատ նվաստացած եմ զգացել, երբ ՀՀ նախագահը Դավոսում Ալիևին մի քանի անգամ շնորհակալություն է հայտնում։ Այսինքն՝ այստեղ կա առաջին հոգեբանական սթրեսային վիճակը, երբ ես տեսնում եմ, որ իմ վճարված հարկերից մարդիկ պարգևատրումներ են ստանում և հետո գնում են, հայի արժանապատվությունը նսեմացնում։
Երկրորդը այն է, որ 2018 թ․ից հետո են պաշտոնի եկել առանց լուրջ հետագծի մարդիկ. ես կարծում եմ, որ ժողովուրդը շատ հանգիստ կվերաբերվեր, եթե այս մարդիկ մեծ ռեֆորմներ արած լինեին, շատ լավ կրթություն ստացած լինեին, ունենային լուրջ որակավորումներ։
Կա նաև հորիզոնական արդարության սկզբունք. հասկանում ենք, որ նախարարը քաղաքական շատ ավելի բարձր պատասխանատվություն է կրում, հասկանում ենք, որ որոշում կայացնողը նախարարն է և փոխնախարարներն են, նրանց որոշումներից է կախված մարդկանց՝ իմ և ձեր բարեկեցությունը և կյանքի որակը։ Բայց երբ հիմնական պարգևատրումները լինում են վերևի օղակներում, իսկ ներքին օղակներին ոչինչ չի հասնում, այստեղ գալիս է արդեն ուղղահայաց արդարության սկզբունքի հարցը։ Ու չմոռանանք, որ պարգևատրումները տալիս են ինչ-որ կատարողականի հիման վրա։
Կան մասնագետներ, որոնք որ ասում են. սա ոչ ինչ է, քան նախընտրական կաշառք։ Կարծես թե այդտեղ կա ճշմարտության տարր։ Մարդիկ, երբ որ սովորում են եկամտի մի մակարդակի, իրենց սպառումը հավասարեցնում են դրան, հետո դառնում են ագրեսիվ, երբ եկամուտները կրճատվում են։ Դրա համար նրանք անում են ամեն ինչ, որպեսզի դրանից չզրկվեն։ Եվ կարծես թե դա նմանվում է մի ազդակի, որ, գիտեք, եթե մենք չլինենք, դուք այս պարգևավճարները չեք ստանա։