https://arm.sputniknews.ru/20260130/trampy-hajtararel-e-vor-amn-n-khasni-irani-het-gvortsarqi-hakarak-depqum-kereva-98268360.html
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կհասնի Իրանի հետ գործարքի, հակառակ դեպքում՝ «կերևա»
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կհասնի Իրանի հետ գործարքի, հակառակ դեպքում՝ «կերևա»
Sputnik Արմենիա
Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ ռազմածովային ուժերի նավերը «համենայն դեպս» շարժվում են դեպի Իրան։ 30.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-30T21:51+0400
2026-01-30T21:51+0400
2026-01-30T21:52+0400
դոնալդ թրամփ
իրանի իսլամական հանրապետություն
ամն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/11/97854883_0:8:1501:852_1920x0_80_0_0_ed850ce86c2d0c42a4877fcd94bd2f6b.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի - Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր հայտարարել է, որ հույս ունի, թե Միացյալ Նահանգները կհասնի Իրանի հետ գործարքի, իսկ եթե դա տեղի չունենա, ապա «կերևա»։Հիշեցնենք` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունվարի 22-ին հայտարարեց, որ ԱՄՆ ռազմածովային ուժերի նավերը համենայն դեպս շարժվում են դեպի Իրան։ Մինչ այդ նա չէր կարողացել հստակ պատասխանել այն հարցին` արդյոք օրակարգից հանված է Իրան ռազմական ներխուժման տարբերակը, թե ոչ։ Նա միայն նշել էր, որ չի կարող ասել, թե ինչ կլինի ապագայում։Ավելի վաղ Թրամփը աջակցություն էր հայտնել Իրանի բողոքի ցույցերի մասնակիցներին և հնարավոր էր համարել Իրանի Իսլամական Հանրապետության դեմ ցանկացած գործողություն, այդ թվում` օդային հարվածներ։ Թեհրանն իր հերթին հայտարարել էր, որ ԱՄՆ առաջնորդի հայտարարությունները սպառնում են Իրանի ինքնիշխանությանը։Իրանում բողոքի զանգվածային ակցիաներ են անցկացվում 2025–ի դեկտեմբերի 28-ից։ Դժգոհության հիմնական պատճառները փոխարժեքի տատանումներն են ու գների բարձրացումը։ Սակայն ավելի ուշ Իրանի մի շարք քաղաքներում բողոքի ակցիաները վերաճեցին ոստիկանության հետ բախումների, իսկ կարգախոսները ստացան քաղաքական բնույթ՝ ընդդեմ Իրանում առկա քաղաքական կարգի:Հունվարի 2-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, թե ԱՄՆ–ն պատրաստ է պաշտպանել Իրանի քաղաքացիներին, եթե այդ երկրի իշխանությունները ուժ կիրառեն նրանց դեմ: Թեհրանը դատապարտեց այդ սպառնալիքները։
իրանի իսլամական հանրապետություն
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/11/97854883_50:0:1383:1000_1920x0_80_0_0_3a9b77492693c711ecf65ccb697fe606.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դոնալդ թրամփ, իրանի իսլամական հանրապետություն, ամն
դոնալդ թրամփ, իրանի իսլամական հանրապետություն, ամն
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կհասնի Իրանի հետ գործարքի, հակառակ դեպքում՝ «կերևա»
21:51 30.01.2026 (Թարմացված է: 21:52 30.01.2026) Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ ռազմածովային ուժերի նավերը «համենայն դեպս» շարժվում են դեպի Իրան։
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի - Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր հայտարարել է, որ հույս ունի, թե Միացյալ Նահանգները կհասնի Իրանի հետ գործարքի, իսկ եթե դա տեղի չունենա, ապա «կերևա»։
«Հույս ունեմ, որ մենք գործարք կկնքենք։ Եթե գործարքը նքենք, լավ կլինի։ Եթե գործարքը չկնքենք՝ կերևա, թե ինչ տեղի կունենա», - հայտարարել է նա Օվալաձև աշխատասենյակում։
Հիշեցնենք` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունվարի 22-ին հայտարարեց, որ ԱՄՆ ռազմածովային ուժերի նավերը համենայն դեպս շարժվում են դեպի Իրան։ Մինչ այդ նա չէր կարողացել հստակ պատասխանել այն հարցին` արդյոք օրակարգից հանված է Իրան ռազմական ներխուժման տարբերակը, թե ոչ։ Նա միայն նշել էր, որ չի կարող ասել, թե ինչ կլինի ապագայում։
Ավելի վաղ Թրամփը
աջակցություն էր հայտնել Իրանի բողոքի ցույցերի մասնակիցներին և հնարավոր էր համարել Իրանի Իսլամական Հանրապետության դեմ ցանկացած գործողություն, այդ թվում` օդային հարվածներ։ Թեհրանն իր հերթին հայտարարել էր, որ ԱՄՆ առաջնորդի հայտարարությունները սպառնում են Իրանի ինքնիշխանությանը։
Իրանում բողոքի զանգվածային ակցիաներ են անցկացվում 2025–ի դեկտեմբերի 28-ից։ Դժգոհության հիմնական պատճառները փոխարժեքի տատանումներն են ու գների բարձրացումը։ Սակայն ավելի ուշ Իրանի մի շարք քաղաքներում
բողոքի ակցիաները վերաճեցին ոստիկանության հետ բախումների, իսկ կարգախոսները ստացան քաղաքական բնույթ՝ ընդդեմ Իրանում առկա քաղաքական կարգի:
Հունվարի 2-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը
հայտարարեց, թե ԱՄՆ–ն պատրաստ է պաշտպանել Իրանի քաղաքացիներին, եթե այդ երկրի իշխանությունները ուժ կիրառեն նրանց դեմ: Թեհրանը դատապարտեց այդ սպառնալիքները։