https://arm.sputniknews.ru/20260130/rusastany-hamadzajnel-e-zerts-mnal-ukrainajin-harvatseluc-peskvovy-trampi-khndranqi-masin-98251517.html
Ռուսաստանը համաձայնել է զերծ մնալ Ուկրաինային հարվածելուց. Պեսկովը` Թրամփի խնդրանքի մասին
Ռուսաստանը համաձայնել է զերծ մնալ Ուկրաինային հարվածելուց. Պեսկովը` Թրամփի խնդրանքի մասին
Sputnik Արմենիա
ԱՄՆ առաջնորդը երեկ հայտնեց, որ խնդրել է ռուսական կողմին մեկ շաբաթ չհարվածել ուկրաինական օբյեկտներին։ 30.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-30T14:49+0400
2026-01-30T14:49+0400
2026-01-30T15:12+0400
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
ռուսաստան
կրեմլ
դոնալդ թրամփ
հատուկ ռազմական գործողություն
ռազմական հատուկ գործողություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/04/96541008_0:156:3087:1892_1920x0_80_0_0_6d0f504f3c2a0fc73ede6a3a0d0eb7d9.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի – Sputnik. Ռուսաստանը համաձայնել է մինչև փետրվարի 1-ը զերծ մնալ Ուկրաինային հարվածելուց՝ կապված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խնդրանքի հետ։ Լրագրողներին այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ԱՄՆ նախագահը երեկ հայտարարեց, որ ուժեղ ցրտերի պատճառով անձամբ է խնդրել ռուս գործընկերոջը մեկ շաբաթ չհարվածել ուկրաինական օբյեկտներին։Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
կրեմլ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/04/96541008_179:0:2908:2047_1920x0_80_0_0_e420e338cb8c3c827cb72f6cf1e30860.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, կրեմլ, դոնալդ թրամփ, հատուկ ռազմական գործողություն, ռազմական հատուկ գործողություն
ռուսաստան, կրեմլ, դոնալդ թրամփ, հատուկ ռազմական գործողություն, ռազմական հատուկ գործողություն
Ռուսաստանը համաձայնել է զերծ մնալ Ուկրաինային հարվածելուց. Պեսկովը` Թրամփի խնդրանքի մասին
14:49 30.01.2026 (Թարմացված է: 15:12 30.01.2026) ԱՄՆ առաջնորդը երեկ հայտնեց, որ խնդրել է ռուսական կողմին մեկ շաբաթ չհարվածել ուկրաինական օբյեկտներին։
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի – Sputnik. Ռուսաստանը համաձայնել է մինչև փետրվարի 1-ը զերծ մնալ Ուկրաինային հարվածելուց՝ կապված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խնդրանքի հետ։ Լրագրողներին այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Նախագահ Թրամփն իսկապես անձնական խնդրանքով դիմել է նախագահ Պուտինին` մեկ շաբաթով՝ մինչև փետրվարի 1-ը, զերծ մնալ Կիևին հարվածելուց՝ բանակցությունների համար բարենպաստ պայմաններ ստեղծելու համար», – նշել է Կրեմլի ներկայացուցիչը։
ԱՄՆ նախագահը երեկ հայտարարեց, որ ուժեղ ցրտերի պատճառով անձամբ է խնդրել ռուս գործընկերոջը մեկ շաբաթ չհարվածել ուկրաինական օբյեկտներին։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։