00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պուտինը Կրեմլում ընդունել է Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարին

© Sputnik / POOL / Անցնել մեդիապահոցՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը - Sputnik Արմենիա, 1920, 30.01.2026
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ռուսաստանի նախագահի և Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի հանդիպումը կայացել է այսօր երեկոյան Մոսկվայում:
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի - Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունել է Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիին, որը այցով Մոսկվայում է։ Այս մասին հայտնել են Կրեմլից:
Ինչպես հայտարարել է Մոսկվայում Իսլամական Հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին, զրույցի հիմնական թեմաներն են եղել երկկողմ հարաբերությունների ընդլայնումը և Մերձավոր Արևելքի տարածաշրջանի խնդիրները:
«Բանակցությունների հիմնական թեման երկկողմ հարաբերությունների ընդլայնումն էր, մասնավորապես՝ երկու երկրների տնտեսական կապերը: Միևնույն ժամանակ, կողմերը խորհրդակցություններ են անցկացրել տարածաշրջանային և միջազգային կարևոր խնդիրների շուրջ»,-դեսպանի խոսքը մեջբերում է IRIB գործակալությունը:
Նշենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի հանդիպումը կայացել է այսօր երեկոյան Մոսկվայում:
Լրահոս
0