https://arm.sputniknews.ru/20260130/odi-aghtvotvatsutjun-khcanumner-ev-voch-miajn-inchic-en-dzhgvoh-erevani-bnakichnery-98250014.html
Օդի աղտոտվածություն, խցանումներ և ոչ միայն. ինչի՞ց են դժգոհ Երևանի բնակիչները
Օդի աղտոտվածություն, խցանումներ և ոչ միայն. ինչի՞ց են դժգոհ Երևանի բնակիչները
Sputnik Արմենիա
Հարցման մասնակիցների 26.5%-ը դժգոհել է մշտական խցանումներից։ 30.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-30T14:01+0400
2026-01-30T14:01+0400
2026-01-30T14:05+0400
հայաստան
երևան
խցանում
https://cdn.am.sputniknews.ru/img/1582/87/15828756_0:0:1601:901_1920x0_80_0_0_d01b0ae6a3b3d7e654e681e2d6fcd6ad.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի – Sputnik. Օդի աղտոտվածություն, խցանումներ, վատ ճանապարհներ և տրանսպորտ. Երևանում անցկացված հարցումը ցույց է տվել, որ սրանք առաջնահերթ խնդիրներ են մայրաքաղաքի բնակիչների համար։ Հունվարի 19-23-ը «Gallup International»-ի անցկացրած հարցումների արդյունքներն ասուլիսի ժամանակ ներկայացրեց կազմակերպության հայկական ներկայացուցչության ղեկավար Արամ Նավասարդյանը։Որպես դրական փոփոխություն նշվել է նոր ավտոբուսների գնումը. դա նշել է հարցվածների 17%-ը, 12,3%-ը նշել է ճանապարհների ասֆալտապատումը, 10,6%-ը՝ աղբահանության կազմակերպումը, 10,1%-ը՝ բակերի բարեկարգումը, 8,7%-ը՝ զբոսայգիների բարեկարգումը, 7,7%-ը` տարածքների կանաչապատումը:Այն հարցին, թե ինչպես են մայրաքաղաքի բնակիչները գնահատում քաղաքում վերջին մեկ տարվա ընթացքում տեղի ունեցած փոփոխությունները, հարցվածների 14.1%-ը պատասխանել է «լիովին դրական», 35.4%-ը՝ «ավելի շուտ դրական», 20.8%-ը՝ «ավելի շուտ բացասական», 19%-ը՝ «լիովին բացասական»։Ի՞նչ իրավիճակ է մսի իրացման կետերում․ ՍԱՏՄ ղեկավարը հայտնեց խախտումների նվազման մասին
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1582/87/15828756_53:0:1476:1067_1920x0_80_0_0_759114c23c608efe85fae10cb345a25d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, երևան, խցանում
Օդի աղտոտվածություն, խցանումներ և ոչ միայն. ինչի՞ց են դժգոհ Երևանի բնակիչները
14:01 30.01.2026 (Թարմացված է: 14:05 30.01.2026) Հարցման մասնակիցների 26.5%-ը դժգոհել է մշտական խցանումներից։
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի – Sputnik. Օդի աղտոտվածություն, խցանումներ, վատ ճանապարհներ և տրանսպորտ. Երևանում անցկացված հարցումը ցույց է տվել, որ սրանք առաջնահերթ խնդիրներ են մայրաքաղաքի բնակիչների համար։ Հունվարի 19-23-ը «Gallup International»-ի անցկացրած հարցումների արդյունքներն ասուլիսի ժամանակ ներկայացրեց կազմակերպության հայկական ներկայացուցչության ղեկավար Արամ Նավասարդյանը։
Հարցվածների 29.6%-ը նշել է օդի աղտոտվածությունը, 26.5%-ը՝ մշտական խցանումները, 22.6%-ը դժգոհել են վատ ճանապարհներից, 16.3%-ը՝ աղբահանությունից, 15%-ն էլ նշել է հասարակական տրանսպորտի խնդիրը։ 8.7%-ը նշել է ձնամաքրման աշխատանքները, քաղաքի մաքրությունը՝ 7.8%-ը, գնաճը՝ 6%-ը, տրանսպորտի նոր վճարման համակարգի խնդիրները՝ 4.7%-ը։ Ապօրինի շինարարությունը կարևոր խնդիր է համարել հարցվածների 4.2%-ը, հանցագործության աճը՝ 3.7%-ը։
Որպես դրական փոփոխություն նշվել է նոր ավտոբուսների գնումը. դա նշել է հարցվածների 17%-ը, 12,3%-ը նշել է ճանապարհների ասֆալտապատումը, 10,6%-ը՝ աղբահանության կազմակերպումը, 10,1%-ը՝ բակերի բարեկարգումը, 8,7%-ը՝ զբոսայգիների բարեկարգումը, 7,7%-ը` տարածքների կանաչապատումը:
Այն հարցին, թե ինչպես են մայրաքաղաքի բնակիչները գնահատում քաղաքում վերջին մեկ տարվա ընթացքում տեղի ունեցած փոփոխությունները, հարցվածների 14.1%-ը պատասխանել է «լիովին դրական», 35.4%-ը՝ «ավելի շուտ դրական», 20.8%-ը՝ «ավելի շուտ բացասական», 19%-ը՝ «լիովին բացասական»։