00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ի՞նչ պետք է անի ապահովագրական համակարգի շահառուն, եթե սմարթֆոն չունի. Ավանեսյանի պատասխանը

© Sputnik / Andranik GhazaryanՏարեց կանայք
Տարեց կանայք  - Sputnik Արմենիա, 1920, 30.01.2026
Բաժանորդագրվել
Անահիտ Ավանեսյանի խոսքով` երբ մարդուն շտապօգնությամբ տեղափոխում են հիվանդանոց, ապա տվյալ պահին իրականացվում է առողջապահության ապահովագրության հաստատում։
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի – Sputnik. Առողջության համընդհանուր ապահովագրական համակարգի շահառուները պետք է ապահովագրությունը պարտադիր ակտիվացնեն էլեկտրոնային առողջապահության ԱՐՄԵԴ համակարգի միջոցով, բայց սմարթֆոն չունենալը խոչընդոտ չէ ծառայություններից օգտվելու համար։ Այսօր Ազգային ժողովում համակարգի գործարկման ընթացքի վերաբերյալ քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Եթե անձը չունի սմարթ հեռախոս և չի կարողանում ինքն ակտիվացնել, ապա այցելում է պոլիկլինիկա, և նրա բժիշկը, բացելով համակարգի՝ իրեն տեսանելի դաշտը, սեղմում է համաձայնության կոճակը։ Նշեմ նաև, որ եթե ինչ-ինչ պատճառներով անձը չի հասցրել ակտիվացնել համակարգը, բայց տեղի է ունենում դեպք, և նրան շտապօգնությամբ տեղափոխում են հիվանդանոց, ապա տվյալ պահին իրականացվում է հաստատում, և անձը ստանում է անհրաժեշտ բուժօգնությունը»,– ասաց Ավանեսյանը։
Հիշեցնենք` առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը գործում է հունվարի 1-ից։ Առաջին փուլում համակարգում ընդգրկվել են 200 հազար դրամ և դրանից բարձր աշխատավարձ ստացող անձինք։ Այս փուլում ներառվել են նաև մինչև 18 տարեկան երեխաներն ու 65 տարեկանը լրացած մեծահասակները` առանց բացառությունների։ Այս խմբի անձանց համար 2026 թվականին կգործի պետական 100–տոկոսանոց աջակցություն։
Առողջության պարտադիր ապահովագրության համակարգի տարեկան փաթեթը 129 600 դրամ է, որն իր մեջ ներառում է կանխարգելիչ, վաղ հայտնաբերմանն ուղղված, սքրինինգային, հիվանդանոցային ծրագրեր, դեղորայքային ապահովում, շտապօգնության ծառայություններ։ 200–500 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիները այս փաթեթի համար ամսական կվճարեն 300 դրամ, քանի որ «Զինապահ» հիմնադրամին ամսական ուղղվելիք նրանց գումարի զգալի մասը կուղղվի ապահովագրական համակարգ։
Սոցփաթեթի շահառուների համար կանխարգելիչ հետազոտությունն այլևս պարտադիր չէ. Հովհաննիսյան
Լրահոս
0