https://arm.sputniknews.ru/20260130/hhn-qaghaqakanapes-brnazavtvats-e-pashinjani-fizikapes-alievi-kvoghmic-hajk-mamijanjan-98254738.html
ՀՀ–ն քաղաքականապես բռնազավթված է Փաշինյանի, ֆիզիկապես՝ Ալիևի կողմից. Հայկ Մամիջանյան
ՀՀ–ն քաղաքականապես բռնազավթված է Փաշինյանի, ֆիզիկապես՝ Ալիևի կողմից. Հայկ Մամիջանյան
Sputnik Արմենիա
Մամիջանյանը ԵԽԽՎ–ում հայտարարել է, որ 50 մարդ Հայաստանում է բանտարկված զուտ հայ լինելու համար, 19–ը` Բաքվում։ 30.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-30T16:15+0400
2026-01-30T16:15+0400
2026-01-30T16:20+0400
հայաստան
եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողով (եխխվ)
նիկոլ փաշինյան
իլհամ ալիև
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/1d/85242057_0:0:1200:675_1920x0_80_0_0_6fe92154197eaf7273e1aaa673946324.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի – Sputnik. ՀՀ–ն քաղաքականապես բռնազավթված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ֆիզիկապես՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից։ ԵԽԽՎ լիագումար նիստում այս հայտարարությունն է արել ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։Նա իր ելույթից առաջ մի պահ լռել է, այնուհետև բացատրել է, որ դա արել է ցույց տալու համար, թե ինչ են զգում Հայաստանում, երբ լռում են միջազգային կառույցները։«Անսովոր է լռություն «լսել» այն դեպքում, երբ սպասում ես, որ ինչ-որ մեկը պետք է խոսի, այդպես չէ՞: Այժմ դուք ունեք նույն զգացողությունը, ինչ մենք՝ հայերս, երբ սպասում ենք միջազգային հանրության արձագանքի՝ մեր երկրում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ: Նիկոլ Փաշինյանը հարձակում է գործում Հայ առաքելական եկեղեցու վրա, հարձակվում է խոսքով և ուժով։ Լռություն: Ավելի քան 6 ամիս 4 եպիսկոպոսներ կալանքի տակ են։ Լռություն: Հայտնի բարերարն իր աջակցությունն է հայտնում Հայ առաքելական եկեղեցուն և դրա համար ձերբակալվում։ Լռություն»,– ասել է նա։Մամիջանյանը եվրոպացի պատգամավորներին հիշեցրել է, որ խորհրդարանական ընդդիմությունը իմպիչմենտի գործընթաց էր նախաձեռներ, որին անմիջապես հաջորդեց ընդդիմության վարչապետի միասնական թեկնածուի` Դավիթ Համբարձումյանի ձերբակալությունը։Ընդդիմադիր պատգամավորը ԵԽԽՎ–ում բարձրաձայնել է նաև ՀՀ–ում քաղբանտարկյալների և Բաքվում պահվող` Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության բանտարկության խնդիրը։ Ըստ Մամիջանյանի` 50 հայ Հայաստանում, 19–ը` Բաքվում, բանտարկված են զուտ հայ լինելու համար։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/1d/85242057_159:0:1059:675_1920x0_80_0_0_c90beecfe79a475f0a78c556e7c9087f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողով (եխխվ), նիկոլ փաշինյան, իլհամ ալիև
հայաստան, եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողով (եխխվ), նիկոլ փաշինյան, իլհամ ալիև
ՀՀ–ն քաղաքականապես բռնազավթված է Փաշինյանի, ֆիզիկապես՝ Ալիևի կողմից. Հայկ Մամիջանյան
16:15 30.01.2026 (Թարմացված է: 16:20 30.01.2026) Մամիջանյանը ԵԽԽՎ–ում հայտարարել է, որ 50 մարդ Հայաստանում է բանտարկված զուտ հայ լինելու համար, 19–ը` Բաքվում։
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի – Sputnik. ՀՀ–ն քաղաքականապես բռնազավթված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ֆիզիկապես՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից։ ԵԽԽՎ լիագումար նիստում այս
հայտարարությունն է արել ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
Նա իր ելույթից առաջ մի պահ լռել է, այնուհետև բացատրել է, որ դա արել է ցույց տալու համար, թե ինչ են զգում Հայաստանում, երբ լռում են միջազգային կառույցները։
«Անսովոր է լռություն «լսել» այն դեպքում, երբ սպասում ես, որ ինչ-որ մեկը պետք է խոսի, այդպես չէ՞: Այժմ դուք ունեք նույն զգացողությունը, ինչ մենք՝ հայերս, երբ սպասում ենք միջազգային հանրության արձագանքի՝ մեր երկրում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ: Նիկոլ Փաշինյանը հարձակում է գործում Հայ առաքելական եկեղեցու վրա, հարձակվում է խոսքով և ուժով։ Լռություն: Ավելի քան 6 ամիս 4 եպիսկոպոսներ կալանքի տակ են։ Լռություն: Հայտնի բարերարն իր աջակցությունն է հայտնում Հայ առաքելական եկեղեցուն և դրա համար ձերբակալվում։ Լռություն»,– ասել է նա։
Մամիջանյանը եվրոպացի պատգամավորներին հիշեցրել է, որ խորհրդարանական ընդդիմությունը իմպիչմենտի գործընթաց էր նախաձեռներ, որին անմիջապես հաջորդեց ընդդիմության վարչապետի միասնական թեկնածուի` Դավիթ Համբարձումյանի ձերբակալությունը։
«Կառավարության պաշտոնյաները թիրախավորում են անհատ լրագրողներին և մի ամբողջ լրատվական գործակալություններին։ Լռություն: Ձերբակալվում են բլոգերներ, նրանցից մեկը հացադուլ է հայտարարում, և վերջինիս առողջությունն այն աստիճան է վատթարանում, որ երեկ նրան դատարան են բերել անվասայլակով։ Լռություն: Պատգամավորներին, պաշտոնաթող նախագահներին, ընդդիմադիր առաջնորդներին կա՛մ ձերբակալում են, կա՛մ արգելում բացակայել երկրից։ Լռություն: Այս սարսափելի փաստերի շարքը կարող եմ անվերջ շարունակել, քաղաքականապես իմ երկիրը բռնազավթված է Նիկոլ Փաշինյանի կողմից, ֆիզիկապես՝ Իլհամ Ալիևի»,– ընդգծել է նա։
Ընդդիմադիր պատգամավորը ԵԽԽՎ–ում բարձրաձայնել է նաև ՀՀ–ում քաղբանտարկյալների և Բաքվում պահվող` Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության բանտարկության խնդիրը։ Ըստ Մամիջանյանի` 50 հայ
Հայաստանում, 19–ը` Բաքվում, բանտարկված են զուտ հայ լինելու համար։