00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանի հարցումները մշակվում են. ՌԴ ԱԳՆ-ն՝ երկաթուղու տեղամասերը վերանորոգելու հարցի մասին

© Sputnik / Aram NersesyanԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 30.01.2026
Բաժանորդագրվել
Մոսկվան նաև հաստատում է TRIPP նախագծին միանալու հնարավոր տարբերակները ուսումնասիրելու պատրաստակամությունը:
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի - Sputnik. Երևանի հարցումներն օպերատիվ կերպով մշակվում են։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով դեպի Թուրքիա և Ադրբեջան տանող երկաթուղային հատվածները վերանորոգելու մասին Հայաստանի խնդրանքը:
«Ռուսաստանը կապի մեջ է հայ գործընկերների հետ, այդ թվում՝ տնտեսական մասով։ Երևանի բոլոր հարցումները օպերատիվ կերպով մշակվում են պատկան գերատեսչությունների կողմից», - ասել է Զախարովան։
Ինչ վերաբերում է «Թրամփի ուղուն», ապա, նրա խոսքով, Մոսկվան հաստատում է դրան միանալու հնարավոր տարբերակները ուսումնասիրելու պատրաստակամությունը՝ հաշվի առնելով «Ռուսական երկաթուղիների» եզակի փորձը: Դրա հետ մեկտեղ, նախ հարկ է ուշադիր ծանոթանալ այս նախաձեռնության իրականացման և գործունեության մանրամասներին: Իսկ մշակումը, ինչպես նշել է Զախարովան, դեռևս սկզբնական փուլում է։
«Ուժի մեջ է մնում բոլոր շահագրգիռ գերատեսչությունների մասնակցությամբ առարկայական խորհրդակցություններ անցկացնելու մասին մեր առաջարկը, որ արել ենք Երևանին», - ասել է Զախարովան:
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խնդրել էր Ռուսաստանին հնարավորինս արագ որոշում կայացնել Հայաստանում դեպի Ադրբեջանի և Թուրքիայի սահմաններ տանող երկաթուղու հատվածների վերականգնման հարցով:
Նրա խոսքով, եթե ինչ-ինչ պատճառներով ռուսաստանցի գործընկերները չցանկանան ներդրումներ կատարել, ապա Հայաստանը կվերցնի դրանք կոնցեսիայից՝ ինքն իրականացնելով վերանորոգումը:
Լրահոս
0