00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ալեքսանդր Ադաբաշյանն արժանացել է հատուկ մրցանակի ռուսական կինեմատոգրաֆում ավանդի համար

© Sputnik / Кирилл Каллиников / Անցնել մեդիապահոցԱլեքսանդր Ադաբաշյանը
Ալեքսանդր Ադաբաշյանը - Sputnik Արմենիա, 1920, 30.01.2026
Ալեքսանդր Ադաբաշյանը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
«Ոսկե արծիվ» մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունն ընթանում է Մոսկվայում:
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի - Sputnik. «Ոսկե արծիվ» մրցանակաբաշխության ժամանակ ռուսական կինեմատոգրաֆում իր ավանդի համար հատուկ մրցանակի է արժանացել ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ, ռեժիսոր, դերասան և կինոդրամատուրգ Ալեքսանդր Ադաբաշյանը, այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
«Նախևառաջ կցանկանայի շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր հարկ համարեցին ինձ հանձնել այս մրցանակը, և ասել, որ իմ վաստակն այս հարցում բավականին հարաբերական է, քանի որ իմ բազմաթիվ դերասանական մասնագիտությունները շատ լավ վարպետների մոտ որպես աշակերտ աշխատելու հետևանք են»,-մրցանակը ստանալիս ասել է Ադաբաշյանը:
Ալեքսանդր Ադաբաշյանը ծնվել է 1945 թվականին Մոսկվայում: 1970-ականներից սկսել է համագործակցել ռեժիսոր Նիկիտա Միխալկովի հետ, նրանք միասին նկարահանել են ռուսական կինոյի դասական դարձած ժապավեններ. դրանց թվում են՝ «Յուրայինների մեջ օտար, օտարների մեջ՝ յուրային» (1974) և «Սիրո ստրկուհին» (1975) ֆիլմերը, որտեղ Ադաբաշյանն աշխատել է որպես բեմադրող նկարիչ, իսկ «Անավարտ պիես մեխանիկական դաշնամուրի համար», «Հինգ երեկո», «Մի քանի օր Օբլոմովի կյանքից», «Սև աչեր» ֆիլմերում նա հանդես է եկել նաև որպես սցենարիստ:
«Ոսկե արծիվ» մրցանակը սահմանել է Ռուսաստանի Կինեմատոգրաֆիական արվեստների և գիտությունների ազգային ակադեմիան 2002 թվականին:
Լրահոս
0